«Եղիշե Չարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Պիտակներ՝ Emoji Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 12.
 
== Գրական անուն ==
Չարենցը [[Գուրգեն Մահարի]]ին պատմել է, թե [[Կարս]] էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ [[Կարինե Քոթանջյան]]ի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ [[Անուշավան Ջիդեջյան]]ը ([[Վիվան]]) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է [[Ալեքսանդր Պուշկին]]ի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։։😊
 
== Կենսագրություն ==