«Հունգարիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 80.
 
=== Սկզբնական շրջան ===
Հունգարիայի հնագույն բնակիչները եղել են սկյութները, իլլիրիացիները, կելտերը, որոնց մ.թ.ա. 1-ին դարի վերջին-մ.թ. 2-րդ դարկդարի սկզբին նվաճել է [[Հին Հռոմ]]<nowiki/>ը։ ժողովուրղների մեծ գաղթի ժամանակ Հունգարիայի տարածքը բնակեցրել են գերմանացի և թյուրքական ժողովուրդներ, 6-րդ դարուներևացել են սլավոնները, 9-րդ դարի վերջին՝ քոչվոր հունգարները։ Նախնադարյան-համայնական կարգերի քայքայման վերջին փուլում գտնվող հունգարները հաճախակի ասպատակել են Կենտրոնական, Հարավային և Հարավ-Արևելյան Եվրոպայի երկրները։ Աուգսբուրգի մոտ գերմանական զորքերից կրած պարտությունից ([[955]]) հետո այդ ասպատակությունները դադարել են։ Սկսել է աճել երկրագործության նշանակությունը, կազմավորվել ֆեոդալիզմը։ Արպադների դինաստիայի Գյոզա իշխանի և նրա որդու՝ Իշտվան 1-ի ([[997]]-[[1038]], թագավոր՝ [[1000]]-ից) օրոք Հունգարիայում առաջացել է պետական կազմավորում, ընդունվել [[քրիստոնեություն]] (կաթոլիկություն)։ Աստիճանաբար հունգարների տիրապետությունը տարածվել է դեպի արևելք (Տրանսիլվանիա) և հյուսիս ([[Սլովակիա]]), 12-րդ դարի սկզբին միացվել են [[Խորվաթիա]]ն և Դալմաթիան։ XIII դ. թագավորական իշխանությունը թուլացել է, որը հեշտացրել է թաթար-մոնղոլների ներխուժումը ([[1241]]—[[1242]]) Հունգարիա։ XIII դ. վերջին — XIV դ. սկզբին Հունգարիան բաժանվել է մի շարք ինքնուրույն քաղաքական տիրույթների։ Թագավոր Կարլոս I-ի ժամանակ ([[1308]]-42) ֆեոդալական երկպառակությունները դադարել են, զարգացել են քաղաքները։ Բայց նրա հաջորդների օրոք միջֆեոդալական հակասությունները սրվել են։ Ուժեղացել է թուրքական նվաճման վտանգը։ [[1456]] թվականին հունգարական, լեհական և սերբական միացյալ ջոկատները, զորավար Ցանոշ Հունյադիի գլխավորությամբ, [[Բելգրադ]]ի մոտ հաղթել են [[թուրք]]երին։ Մատյաշ Հունյադի թագավորի օրոք ([[1458]]—90) կենտրոնական իշխանությունն ամրապնդվել է, Հունգարիային են կցվել Մորավիան, Սիլեզիան և Արևելյան Ավստրիան։
 
 
=== Հունգարիայի թուլացում և մասնատում ===