«Արեգակնային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 180.
Աստղակերպերը ըստ իրենց բնութագրերի և ուղեծրերի միավորվում են ընտանիքների և խմբերի մեջ: [[Աստղակերպերի արբանյակ|Աստղակերպերի արբանյակները]]՝ աստղակերպեր են, որոնք պտտվում են այլ աստղակերպերի շուրջ: Նրանք այդքան էլ հստակ չեն որոշվում, ինչպես մոլորակների արբանյակները, լինելով երբեմն նույնքան մեծ, որքան իրենց ընկերակիցը: Աստղակերպերի գոտին պարունակում է նաև աստղակերպերի հիմնական գոտու գիսավորներ, որոնք հնարավոր է եղել են [[Երկիր մոլորակ|Երկիր մոլորակի]] [[Ջուր|ջրի]] ակունքները<ref name="Earths Water" />:
[[Յուպիտերի տրոյացի աստերոիդներ|Յուպիտերի տրոյացի աստերոիդները]] տեղաբաշխված են [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտերի]] [[Լագրանժի կետ|Լագրանժի կետում]] (մոլորակի ազդեցության գրավիտացիոն հաստատուն կետեր, որոնք տեղափոխվում են մոլորակի հետ նրա պտտման արդյունքում), ''«տրոյացի»'' տերմինը օգտագործում են նաև այնպիսի աստերոիդների համար, որոնք գտնվում են այլ [[Մոլորակ|մոլորակների]] կամ նրանց [[Արբանյակ|արբանյակների]] Լագրանժի կետերում (բացի Յուպիտերի տրոյացիներից, հայտնի են նաև [[Երկրի տրոյացի աստերոիդներ|Երկրի տրոյացի աստերոիդները]], [[Մարսի տրոյացի աստերոիդներ|Մարսի տրոյացի աստերոիդները]], [[Ուրանի տրոյացի աստերոիրդներ|Ուրանի տրոյացի աստերոիրդները]] և [[Նեպտունի տրոյացի աստերոիդներ|Նեպտունի տրոյացի աստերոիդները]]): [[Հիլդայի ընտանիք|Հիլդայի ընտանիքի]] աստերոիդները գտնվում են [[Կիրկվուդի ճեղքեր|Կիրկվուդի ճեղքերով]] [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտերի]] հետ [[Ռեզոնանս|ռեզոնանսի]] մեջ, այսինքն նրանք Արեգակի շուրջ կատարում են երեք պտույտ այնքան ժամանակում, երբ Յուպիտերը կատարում է երկու լրիվ պտույտ<ref name="Barucci" />:
Արեգակնային համակարգի ներսում ևս կան ուղեծրով աստերոիդների խմբեր, որոնք տեղաբաշխված են Մերկուրիից մինչ Մարսը: Նրանց շատերի ուղեծրերը հատվում են ներքին մոլորակների ուղեծրերի հետ<ref name="MorbidelliAstIII" />:
===== Ցերերա =====
 
== Հեռավորություն Արեգակից ==