«Տրդատ Բ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
չ
== Գործունեությունը ==
216թ.-ին մայիսին Հռոմեական կայսր [[Կարակալլա]]ն իր մոտ կանչեց Հայոց Խոսրով Ա թագավորին և նրա կնոջը ու բանտարկեց։ Կարակալայի այդ տմարդի արարքը հանգեցրեց Հայաստանում [[Հռոմեական կայսրություն|Հռոմի]] դեմ ապստամբության։ Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկում իր զորավարներից Թեոկրիտոսին, որ սակայն պարտություն է կրում և հեռանում Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։ 217թ. ապրիլի 8-ին Կարակալլան սպանվում է իր զինվորներից մեկի ձեռքով, իսկ նրան հաջորդած Մակրինոսը նույն տարվա հունիսի 8-ին [[Մծբին]]ի մոտ պարտություն է կրում պարթևահայկական միացյալ զորքից և ստիպված է լինում բանտից ազատել դեռևս Կարակալլա կայսեր կողմից բանտարկված հայոց թագուհուն, ինչպես նաև [[Մեծ Հայք]]ի թագավորությանն է վերադարձնում [[Փոքր Հայք]]ն ու Գիմաթենե գավառը։ 224թ.-ի ապրիլի 28-ին [[Արտաշիր Պապական|Արտաշիր Սասանյանը]] Որմզդականի ճակատամարտում պարտության է մատնում Տրդատ Բ-ի դաշնակից [[Պարթևաստան|Պարթևստանի]] արքա [[Արտավան Ե Պարթև|Արտավան Ե Արշակունուն]], խորտակում պարթևական պետությունը և հռչակվում [[Սասանյան Պարսկաստան]]ի առաջին թագավոր։ Պարթևստանի վերջին թագավոր Արտավան Ե-ը զոհվում է մարտի դաշտում։ Տրդատ II-ը իր կառավարման մեծ մասի ընթացքում, որդու Խոսրովի հետ միասին համառ ու երկարատև պայքար է մղում Սասանյան Պարսկաստանի դեմ։
Ի վերջո 252թ.-ին Շապուհ I-ին հաջողվեց պարտության մատնել Տրդատին։ Հայոց արքան, որդու հետ միասին ստիպված հեռացավ Հռոմեական կայսրությանը պատկանող Չրմես (Ծումինա) ավան, որտեղ էլ մահացավ։ Տրդատ II-ի մահից հետո Սասանյանների դեմ պայքարը շարունակեց է նրա որդի [[Խոսրով Բ ՔաջըՔաջ]]։ {{ՀՍՀ}}
{{Հայոց արքաներ}}
 
751

edits