«Մուսա լեռան հերոսամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
 
== Սկզբնական դեպքեր ==
Լեռան մոտ կային 6 հայկական գյուղեր՝ ՔեբուսինեՔեբուսիե, [[Վաքըֆ]], [[Խդրբեկ]], ՅողունօլուկՅողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, որոնց ավելի քան 6 հազար բնակիչներ զբաղվում էին երկրագործությամբ, շերամապահությամբ, մեղվաբուծությամբ, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները։ Սվեդիայի այդ գյուղախմբի հայ բնակչությունը շրջապատված էր մուսուլմաններով։ Այստեղի բնակչությունը անձնվիրաբար է տարել թուրքական լուծը, բայց երբեք չի խոնարհվել դրա առաջ։ [[1885]] թվականին Սվեդիայի հայությունը խիզախաբար մարտնչեց հարձակվող թուրքերի դեմ և նույնիսկ ժամանակավորապես՝ 3 տարով, ձեռք բերեց ինքնավարություն։ Սվեդիահայության մյուս խոշոր ելույթը տեղի ունեցավ [[1909]] թվականին՝ [[Ադանա]]յի կոտորածի ժամանակ, երբ թուրք խուժանը փորձեց ջարդեր կազմակերպել Մուսա լեռան մոտ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկվելուց մեծ թվով Սվեդահայեր ենթարկվեցին Օսմանյան զորահավաքին։
Դրությունն ավելի լարվեց, երբ սկսվեց արևմտահայության տեղահանությունն ու բռնագաղթը, և սվեդիահայերը ականատես եղան Զեյթունի ծանր վիճակին։
Զեյթունի կաթոլիկ եկեղեցու քարոզիչ Տիգրան Անդրեասյանը, որը ի ծնե յողունօլուկցի էր և հազիվ էր փրկվել բռնագաղթից ու 1915 թվականի հուլիսին վերադարձել իր գյուղը, մանրամասն պատմել էր [[Զեյթունի հերոսամարտ (1915)|Զեյթունում]] կատարվածի մասին։