«Ասլամազյան քույրերի պատկերասրահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 12.
«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» պահվում են քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն: Պատկերասրահը գործում է 1987 թվականից և այստեղ պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին:
 
Պատկերասրահը գտնվում է [[Վարդանանց հրապարակ (Գյումրի)|Գյումրու կենտրոնական հրապարակ]]ում, այն կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի ընտանիքի Քեշիշովների կողմից՝ որպես իրենց բնակարան: Պատկերասրահի շենքը 19 –րդ դարի [[Գյումրի|Ալեքսանդրապոլյան]] քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է, իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետության տարրերը, ձևավորել է Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով և փայտյա պատշգամբով: 19-րդ դարի [[Ճարտարապետություն|ճարտարապետության]] վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «[[Կումայրի արգելոց թանգարան]]»-ի մեջ՝ անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը:
 
Պատկերասրահի շենքը իր 136 տարիների ընթացքում երկու անգամ ենթարկվել է հզոր փորձությունների՝ Գյումրիում տեղի ունեցող աղետալի երկրաշարժերի (1923,[[Սպիտակի երկրաշարժ|1988]]), որոնցից հետո այն վերականգնվել է և վերաբացվել: