«Փիթր Փեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
Ֆիլմում Փիթեր Պենին մարմնավորել է Ջերեմի Սամթերը։ Այդ սյուժեում նա ցանկանում է երբեք չմեծանալ։ Նրա համար Վենդիի զգացմունքները ուղղակի խաղ էր։ Փիթերի պարտությունից հետո Վենդին համբուրում է նրան. դրանից հետո Պենը պարտության է մատնում Կրյուկին։ Շուտով Պենը Վենդիին և տղաներին տանում է ծովահենների նավով։ Ավելի ուշ նա և Դին Դինը հետ են վերադառնում Նեվերլենդ։
 
== Փիթեր Պենը Նիկ Ուիլինգի «[[Նեվերլենդ (մինի սերիալ)|Նևերլենդ]]» մինի սերիալում ==
Փիթերը որբ է, ում Ջիմի Կրյուկը վերցրել էր աշխատանքային տնից։ Լոնդոնում Ջիմին երեխաներից կազմել էր գողերի խումբ։ Մի անգամ նա երեխաներին հրամայում է գողանալ կախարդական գանձը, որի շնորհիվ կարելի է հայտնվել այլ աշխարհում՝ Նևերլենդում։ Դա աշխարհի կենտրոնում գտնվող փոքր մոլորակ է, որտեղ ժամանակը կանգ է առել։ Այստեղ են հայտնվում տարբեր ժամանակների մարդիկ։ Այնտեղ էին հայտնվել նաև XVIII դարի ծովահենները, որոնց գլխավորում էր Էլիզաբեթ Բոնին, ինչպես նաև հնդկացիների մի ցեղ։ Հնդկացիները նրանից փորձում են պաշտպանել հոգիների ծառը։ Նրանց միջև վաղուց պայքար էր ընթանում։ Նևերլենդում են հայտնվում նաև գլխավոր հերոսները՝ Կրյուկը, Փիթերը և նրա ընկերները։ Փիթերը ընկերացել էր հնդկացիների առաջնորդի աղջկա՝ Լիլիայի հետ։ Հոգիները Փիթերին շնորհում են թռչելու ունակություն։ Դին Դինը դառնում է Փիթերի ընկերը։ Էլիզաբեթ Բոնին մահանում է։ Կրյուկը գլխավորում է ծովահեններին՝ խոստանալով նրանց այնտեղ ուղարկել ժամանակակից զենքեր և գերիներ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Փիթր_Փեն» էջից