«Մասնակից:Մարի Ավետիսյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[File:Misak-ı Millî Beyannamesi.pdf|200px|thumb|right|Հռչակագրի բնագիրը]]

'''Ազգային ուխտ''' ([[Օսմաներեն|օսմ.]]՝ '''ميثاق ملى''', [[Թուրքերեն|թուրք]].՝ Millî Yemin կամ Ulusal Ant), 6 կետից բաղկացած փաստաթուղթ, որը հանդիսանում է [[Թուրքիայի անկախության պատերազմ|քեմալական շարժման]] (Անկախության պատերազմ) քաղաքական մանիֆեստը: Փաստաթուղթն ընդունվել է 1920 թվականի հունվարի 28-ին [[Ստամբուլ|Ստամբուլում]] հավաքված խորհրդարանի (Meclis-i Mebûsan) կողմից և հանրությանն է ներկայացվել փետրվարի 17-ին: Փաստաթղթում ներառված են այն նվազագույն պայմանները, որոնց Թուրքիան համաձայնվել է [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]] ավարտին կնքված հաշտության պայմանագրով: [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] սահմանները հիմնականում ձևավորվել են համաձայն Ազգային ուխտի սկզբունքների: Ազգային ուխտը աչքի է ընկնում իր ազգայնամոլական բնույթով և համապատասխանում է քեմալական շարժման գաղափարական և քաղաքական հիմնադրույթներին<ref>{{Cite book|title=Թուրքիայի Հանրապետության պատմություն|last=|first=|publisher=ԵՊՀ|year=2014|isbn=|location=Երևան|pages=30}}</ref>:

== Բանակցություններ շրջաբերականի համար ==
Ազգային ուխտը ուրվագծվել է Էրզրումի (հուլիսի 22 - օգոստոսի 7 1919) և Սվասի (Սեբաստիա) (սեպտեմբերի 4-11 1919) կոնգրեսներում:

Սվասի կոնգրեսի պահանջների համաձայն օսմանյան կառավարությունը որոշում է կայացրել 1919 թվականի սեպտեմբերի 11-ին անցկացնել ընդհանուր ընտրություններ: Նոյեմբեր ամսին տեղի ունեցած ընտրություններում Անատոլիայի գրեթե բոլոր նահանգներում ընտրվել են Իրավունքների պաշտպանության ընկերության (Müdâfaa-i Hukuk Cemiyeti) թեկնածուները: Ընտրված թեկնածուները դեկտեմբերին և 1920 թվականի հունվարի առաջին կեսին երկուական-երեքական խմբերով գնացել են Անկարա և հանդիպել [[Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք|Մուսթաֆա Քեմալ փաշայի]] և Ներկայացուցչական հանձնաժողովի (Heyet-i Temsiliye) անդամների հետ: Ազգային ուխտի տեքստը այս հանդիպումների ընթացքում ավարտին է հասցվել: Ներկայացուցչական հանձնաժողովի անդամների կողմից ստորագրված փաստաթուղթը Տրապիզոնի պատգամավոր Հյուսրև Սամի բեյի միջոցով ուղարկվել է Ստամբուլ<ref>Nejat Kaymaz, “Misak-ı Millî Üzerinde Yapılan Tartışmalar Hakkında”, ''VIII. Türk Tarih Kongresi,'' Ankara, 1977, s. 2.</ref>:

1920 թվականի հունվարի 12-ին Ստամբուլում իր աշխատանքները սկսած խորհրդարանը կառավարման մարմինների ընտրությունից անմիջապես հետո անդրադարձել է փաստաթղթին: Հունվարի 28-ին տեղի ունեցած փակ նստաշրջանում Ազգային ուխտը ընդունվել է: Փետրվարի 12-ին Էդիրնեի պատգամավոր Շերեֆ բեյի առաջարկով որոշվել է փաստաթուղթը ուղարկել աշխարհի բոլոր պետությունների խորհրդարաններին և մամուլին:

Հռչակագրի ընդունման և հրապարակման հետ կապվաշ որոշ կետեր կան, որոնք դեռևս հստակեցված չեն: Առաջին հերթին հռչակագրի քննարկումները և բնագիր տեքստը խորհրդարանի արձանագրություններում չկան: Ուստի տեսակետ կա, որ հռչակագիրը ընդունվել է ոչ թե պաշտոնական նստաշրջանի քննարկումների արդյունքում, այլ Հայրենիքի փրկության (Felah-ı Vatan) խմբի կողմից: Մեծ Բրիտանիայի դեսպան սըր Հորաս Ռումբոլդը պնդել է, որ «ստորագրությունների որևէ ցուցակ չի հրապարակվել», ուստի հաջորդող գործընթացը «կասկածի տակ է դնում է հռչակագրի վավերությունը»<ref>Nejat Kaymaz, a.g.e. s. 8.</ref>:

Բացի այդ, Անկարայում պատրաստված տեքստը բաղկացած է եղել 8 կետից, իսկ Ստամբուլում ընդունված տեքստը՝ 6 կետից, ընդ որում դրանց միջև բավականին շատ տարբերություններ կան: Անկարայի տեքստում դրույթ է եղել ռազմական հանցագործներին պատժելու վերաբերյալ, մինչդեռ այն բացակայում է վերջնական տարբերակում: Անկարայի տեքստի երկու առանձին «զինադադարի սահման» և «մուսուլման ժողովրդի անքակտելիությունը» կետերը Ստամբուլի տեքստում միաձուլվել են: Վերջին կետում Ազգերի լիգային աջակցող արտահայտությունը Ստամբուլի տարբերակում հանվել է:

Ամենամեծ տարակուսանքն առաջացնում է առաջին հոդվածը: Անկարայում պատրաստված տեքստում շեշտվում է, որ Մուդրոսի զինադադարով որոշված սահմանների «ներսում» բնակող օսմանցի-մուսուլման մեծամասնությունը «անբաժանելի ամբողջություն» է, մինչդեռ որոշ աղբյուրների համաձայն, Ստամբուլում ընդունված հռչակագրում այդ արտահայտությունը փոխարինվել է «զինադադարով որոշված սահմանների ներսում և դրսում» ապրող օսմանցի-մուսուլմանների մեծամասնություն արտահայտությունով: Հրատարակված Ազգային ուխտի տեքստերի մի մասում «և դրսում» արտահայտությունը կա, իսկ որոշներում այն բացակայում է<ref>Şerafettin Turan, Türk Devrim Tarihi, 2. Kitap, Ankara, 1992, s. 89-90.</ref>:

==Ազգային ուխտի 6 հոդվածներ==

#Արաբ մեծամասնությամբ բնակեցված տարածքների ապագան [[Մուդրոսի զինադադար|Մուդրոսի զինադադարի]] ստորագրման պահին որոշվելու է հանրաքվեի միջոցով: Մյուս կողմից այն տարածքները, որոնք այդ պահին գրավված չեն եղել կամ էլ բնակեցված են եղել թուրք մեծամասնությամբ, համարվոմ են թուրք ժողովրդի հայրենիքը:
#[[Կարսի մարզ|Կարսի]], [[Արդահանի մարզ|Արդահանի]] և [[Բաթում|Բաթումի]] կարգավիճակը որոշվելու է հանրաքվեով:
#[[Արևմտյան Թրակիա|Արևմտյան Թրակիայի]] կարգավիճակը որոշվելու է այնտեղի բնակիչների քվեարկությամբ:
#[[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] և [[Մարմարա ծով|Մարմարայի]] անվտանգությունը պետք է ապահովվի: [[Բոսֆոր|Բոսֆորի]] և [[Դարդանելի նեղուց|Դարդանելի]] նեղուցներով երթևեկությունը և ազատ առևտուրը որոշվելու են Թուրքիայի և այլ շահագրգիռ պետությունների կողմից:
#Փոքրամասնությունների իրավունքները կպաշտպանվեն միայն այն պայմանով, որ հարևան երկրներում պաշտպանվեն մուսուլման փոքրամասնությունների իրավունքները:
#Բոլոր ոլորտներում զարգանալու համար երկիրը պետք է լինի ազատ և անկախ. քաղաքական, դատական և ֆինանսական զարգացմանը խոչընդոտող բոլոր սահմանափակումները վերացվելու են:

== Սահմաններ ==
Գոյություն ունեն տարբեր քարտեզներ, որոնք ցույց են տալիս Ազգային ուխտի սահմանները: Դրանցից երկուսը ստորև՝
[[File:Misak-i milli.png|center|thumb|1. Արևմտյան Թրակիա
2. Տասներկու կղզիներ
3. Կարս, Արդահան և Բաթում
4. Հալեպի վիլայեթ
5. Մոսուլի վիլայեթ
6. Դեյր Էր-Զորի սանջաք
7. Կիպրոս|943x943px]]
[[File:A proposal map of Misak-ı Millî.jpg|centre|thumb|407x407px|Ազգային ուխտի համաձայն Թուրքիայի գտվելու վայրը ցույց տվող մեկ այլ քարտեզ:]]

== Տես նաև ==
*[[Վուդրո Վիլսոնի 14 կետեր]]
*[[Լոզանի պայմանագիր]]
*[[Մուդրոսի զինադադար]]

== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}

== Արտաքին հղումներ ==
* [http://dergipark.gov.tr/firatsbed/issue/6312/84510 Misak-ı Millî'ye Göre Lozan], Fırat Üniversitesi
{{Վիքիդարան|Misak-ı millî}}
* [http://www.enjoyturkey.com/info/history_turkey/republic.htm History Of The Turkish Republic]

{{Իրրեդենտիզմ}}

Աթաթուրքի բարեփոխումներ ({{lang-tr|{{italics correction|Atatürk İnkılâpları}}}}), քաղաքական, իրավական, կրոնական, մշակութային, սոցիալական և տնտեսական բարեփոխումների շարք, որոնց նպատակն է Թուրքիայի Հանրապետությունը դարձնել աշխարհիկ։ Այս բարեփոխումները իրականացվել են [[Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք|Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի]] ղեկավարությամբ՝ քեմալական գաղափարախոսությանը համապատասխան։