«Մասնակից:Slava Sahakyan70/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 81.
Քաղաքի ներկայիս տարածքում սկզբնապես տեղաբնիկ անիվան ցեղի ներկայացուցիչներ են ապրել: Առաջին եվրոպացիներն այստեղ հայտնվել են 1830-ական թվականների սկզբներին՝ Ջոն Օքսլիի կողմից այս տարածքների հայտնաբերումից կարճ ժամանակ անց: Սկզբնական շրջանում նորաբնակների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր: 1850 թվականին, երբ մերձակայքում ոսկու հանքեր են հայտնաբերվել ("Rocky River"-ը և "Gara Gorges"-ը), տնտեսական զարգացման ուղղությունը կտրուկ կեևրպով փոխվել է, և քաղաքն էլ կտրուկ աճ է ապրել (բնակչության թվաքանակը կարճ ժամանակում հասել է շուրջ 20 հազարի): Քաղաքի անվանումն ընտրել է Ջորջ Ջեյմս Մաքդոնալդը, որը 1830-ական թվականներին Միացյալ Թագավորության տարածքների կառավարիչն էր այս կողմերում: Նա նորաստեղծ բնակավայրն անվանակոչել է Մաքդոնալդների ազնվականական տոհմին պատկանող շոտլանդական Սքայ կղզու Արմադեյլ (Armadale) քաղաքի անվան նմանությամբ<ref>UBD (1994) New South Wales: Towns and Cities</ref>:
 
Արմիդեյլը ներկայումս շրջանային վարչական կենտրոն է (Armidale Dumaresq Council): Այստեղ գործում են Նոր Անգլիայի համալսարանը, Ավստրալիայի ամենաբարձր օդանավակայանը, որտեղից ամեն օր կանոնավոր թռիչքներ են կատարվում դեպի Սիդնեյ (այդ խոշոր բնակավայրի հետ կապված է նաև երկաթուղով ու ավտոմայրուղով): Կա նաև ոչ մեծ նավահանգիստ: Պատմամշակութային հուշարձաններից հիշատակության են արժանի անգլիկան եկեղեցու Սուրբ Պետրոսի տաճարը և Սուրբ Մարիամի ու Սուրբ Հովսեփի կաթոլիկ տաճարը:
 
== Persönlichkeiten ==