«Թեոդորս Ուդերս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|right|''Մահը'', Թ. Ուդերս, 1914 '''Թեոդորս Ուդերս''' (''Teodors Ūders'', 1868, Վալմ...»:
(Տարբերություն չկա)

11:19, 19 փետրվարի 2020-ի տարբերակ

Թեոդորս Ուդերս (Teodors Ūders, 1868, Վալմիերա – 1915, Վալմիերա)[1]՝ լատվիացի նկարիչ.

Մահը, Թ. Ուդերս, 1914

Կենսագրություն

Անտեսելով իր ծնողների ցանկությունը, որ դառնա ֆերմեր, Ուդերսը հեռացավ տնից, որպեսզի 1884-ին խոհարար դառնա նավի վրա և հաջորդ վեց տարիները անցկացնի ծովում: Դրանից հետո վերադարձավ Ռիգա, այնուհետև երեք տարի անցկացրեց որպես պահեստապահ Սանկտ Պետերբուրգի Գվարդիայի շտաբում, որից հետո նա սկսեց ինքնուրույն փիլիսոփայության ուսումնասիրել մինչև 1897 թվականը: Նա երկու տարի անցկացրեց ներկայիս Սանկտ Պետերբուրգի արվեստի և արդյունաբերության ակադեմիայում, ուսումնասիրելով կերպարվեստ: Մի քանի տարի շարունակ նա իր կնոջ հետ միասին ճանապարհորդում էր Ռուսական կայսրությունում, փող էր վաստակում՝ դիմանկարներ և բնապատկերներ նկարելով: 1905-ին նա վերադառնում է Լատվիայի իր հայրենի քաղաք Վալմիերա և աշխատել կերպարվեստի ուսուցիչ մինչև իր մահը 1915 թ.-ին:[2] Անտեսված տեղական ունևոր խավի կողմից՝ նրա արվեստը լայնորեն չճանաչվեց մինչև իր մահը, ինչը ափսոսանքով է նշել արվեստաբան Բորիս Վիպպերը:

Ծանոթագրություններ

  1. Rapetti, Rodolphe, ed. (2018). Âmes sauvages. Le symbolisme dans les pays baltes (French). Paris: Musée d'Orsay. էջ 286. ISBN 978-2-35433-267-9.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Pence, Anta (2016). Teodors Ūders. Riga: Neputns. ISBN 978-9934-512-77-3.

Արտաքին հղումներ