«Կրիան ու նապաստակը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Մուլտֆիլմ}} '''«Կրիան ու նապաստակը»''' ({{lang-en|The Tortoise and the Hare}}), Ուոլթ Դիսնեյ ընկերությու...»:
(Տարբերություն չկա)

15:49, 18 փետրվարի 2020-ի տարբերակ

«Կրիան ու նապաստակը» (անգլ.՝ The Tortoise and the Hare), Ուոլթ Դիսնեյ ընկերության «Silly Symphonies» շարքի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ հիմնված Եզոպոսի համանուն առակի վրա: Թողարկվել է 1935 թվականի հունվարի 5-ին, ռեժիսորը եղել է Ուիլֆրեդ Ջեքսոնը[3]: 1935 թվականին մուլտֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ»: Համարվում է, որ մուլտֆիլմը հիմք է ծառայել Բագզ Բաննի կերպարի ստեղծման համար[4]:

Կրիան ու նապաստակը
անգլ.՝ The Tortoise and the Hare
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրնկարված անիմացիոն ֆիլմ
ԿերպարներToby Tortoise? և Max Hare?
Հիմնված էThe Tortoise and the Hare?[1]
Շարքի մասն էSilly Symphonies
ՌեժիսորՈւիլֆրեդ Ջեքսոն[1][2]
ՍցենարիստԼարի Կլեմոնս[2]
ՀնչյունավորումԷդդի Հոլդեն[2] և Ned Norton?[2]
ՊրոդյուսերՈւոլթ Դիսնեյ[2]
ԵրաժշտությունՖրենկ Չերչիլ[2]
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն[2]
ԴիստրիբյուտորUnited Artists[2] և Դիսնեյ+
Տևողություն9 րոպե
ՇարքSilly Symphonies
Թվականհունվարի 5, 1935[1][2]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար[2]
Պարգևներ
movies.disney.com/disney-animation-collection-volume-4-the-tortoise-and-the-hare(անգլ.)

Սյուժե

Ի տարբերություն բնօրինակ առակի, որն ընդամենը մրցում էր նապաստակի և կրիայի միջև, մուլտֆիլմում տեղի է ունենում մարզական մեծ իրադարձություն: Մաքս նապաստակը՝ մրցավազքի առաջատարը, ինքնավստահ է, աթլետիկ և անհավատալի արագաշարժ: Նրա հակառակորդը՝ Թոբի կրիան, ընդհակառակը, դանդաղաշարժ է, անշնորհք, ինչի պատճառով ծաղրում են նրան:

Այլ ստեղծագործություններում

  • 1936 թվականին ստեղծվել է «Թոբի կրիայի վերադարձը» շարունակությունը:
  • Թոբի կրիան հանդիպում է «Ով է դավել Ռոջեր ճագարին» կինոֆիլմի եզրափակիչ տեսարանում:
  • Թոբին ու Մաքսը հյուր են նաև Դիսնեյի «Մկան տունը» սերիալում:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 INDUCKS(բազմ․) — 1994.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Big Cartoon DataBase — 1998.
  3. Merritt, Russell; Kaufman, J. B. (2016). Walt Disney's Silly Symphonies: A Companion to the Classic Cartoon Series (2nd ed.). Glendale, CA: Disney Editions. էջեր 154–155. ISBN 978-1-4847-5132-9.
  4. Barrier (2003), p. 359-362

Արտաքին հղումներ