«Քուին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
'''Քուին''' ({{lang-en|Queen}}), բրիտանական [[ռոք]] խումբ, որը ստեղծվել է 1970 թվականին [[Լոնդոն]]ում [[Ֆրեդի Մերկուրի]]ի, [[Բրայան Մեյ]]ի և [[Ռոջեր Թեյլոր]]ի կողմից։ Այնուհետև նրանց խմբին միացել է [[Ջոն Դիքոն]]ը ([[բաս կիթառ]])։ Նրանց առաջին ստեղծագործությունները ստեղծվել են [[պրոգրեսիվ ռոք]]ի, [[հարդ ռոք]]ի և [[հևի մետալ]]ի ազդեցությամբ, սակայն շուտով խումբը սկսել է ձայնագրել նաև ավելի ավանդական երգեր։
 
Մինչև Queen խումբը ստեղծելը, Մեյը և Թեյլորը [[Smile]] խմբի կազմում էին։ Մերկուրին նրանց երկրպագուն էր։ Նա խմբին միացել է 1970 թվականին և առաջարկել «Queen» անվանումը։ Դիքոնը միացել է խմբին 1971 թվականի մարտին, մինչև խմբի նույնանուն ալբոմը թողարկելը։ [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիայում]] Queen-ը առաջին անգամ հայտնել է իր մասին 1974 թվականին՝ [[Queen II]] ալբոիալբոմի հետ։ 1975 թվականին [[Sheer Hearth Attack (ալբոմ)|«Sheer Heart Attack»]] և [[A Night at the Opera|«A Night at the Opera»]] ալբոմները նրանց միջազգային հռչակ են բերել։
 
1977 թվականին թողարկվել է [[News of the World|«News of the World»]] ալբոմը, որը իր մեջ ներառվել են [[We Will Rock You|«We Will Rock You»]] և [[We Are the Champions|«We Are The Champions»]] երգերը։ Այս երգերը դարձել են տարբեր սպորտային առաջնությունների և իրադարձությունների օրհներգեր։ 1980 թվականների սկզբին Queen խումբը դարձել է աշխարհում ամենավաճառվող արենա ռոք խմբերից մեկը։ [[Another One Bites the Dust|«Another One Bites the Dust»-ը]] դարձել է նրանց ամենավաճառվող սինգլը, իսկ նրանց 1981 թվականի [[Greatest Hits (ալբոմ, Queen)|Greatest Hits]] ալբոմը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող ալբոմը և ութ անգամ պլատինե հավսատագրում է ստացել [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ-ում]]։ Նրանց ելույթը 1985 թվականի [[Live Aid]] համերգի ժամանակ տարբեր հրատարակությունների կողմից ճանաչվել է որպես լավագույն ելույթ ռոք երաժշտության ամբողջ պատմության մեջ։ 1986 թվականի օգոստոսին Մերկուրին վերջին անգամ է հանդես եկել խմբի հետ։ 1991 թվականին նա մահացել է թոքաբորբից, ինչը [[ՄԻԱՎ/ՁԻԱՀ|ՁԻԱՎի]] հետևանքներից մեկն էր։ Դիքոնը լքել է խումբը 1997 թվականին։ 2004 թվականից Մեյը և Թեյլորը հյուրախաղերով հանգես են գալիս Queen անվան տակ, վոկալիստներ [[Ադամ Լամբերտ]]ի և [[Փոլ Ռոջերս]]ի հետ միասին։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քուին» էջից