«Մասնակից:Lilit Simonyan7/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
== Պասկալ Դյուսապեն ==
'''''Պասկալ Դյուսապեն''' ''(ծն.1955թ.մայիսի 29) ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր է, որը ծնվել է Ֆրանսիայի Նանսի քաղաքում: Նրա երաժշտությունը հայտնի է ցածր տոնայնությամբ, լարվածությամբ և էներգիայով: 1970-ական թթ. Դյուսապենը`Յանիս Քսենակիսի և Ֆրանկո Դոնատոնի աշակերտը, ինչպես նաև Էդգարդ Վարեսի մեծ երկրպագուն, սովորել է Փարիզի I և Փարիզի VIII համալսարաններում: Նրա երաժշտությունը լի է ռոմանտիկայով: <ref>{{cite journal |last1=Pugin |first1=Tristram |title=Through the Spectrum: The New Intimacy in French Music (I) |journal=Tempo |date=2000 |issue=212 |pages=12–20 |jstor=946612}}</ref> Դյուսապենը չի օգտվել էլեկտրոնային երաժշտական գործիքներից: Նա հարվածային գործիքներից օգտագործել է միայն թմբուկը, իսկ մինչև 1990թ. վերջը` դաշնամուրը: Նրա բոլոր երաժշտություններն ունեն ձայնային որակ,<ref>{{BrahmsOnline|1186}}</ref> նույնիսկ`զուտ գործիքային կատարումները: Դյուսապենը գրել է սոլո, կամերային, նվագախմբային, ձայնային և երգչախմբային երաժշտությունններ, ինչպես նաև` մի քանի օպերաներ և արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների:<ref>{{cite web|url=http://www.oxfordmusiconline.com/subscriber/article/grove/music/44939|title=Dusapin, Pascal in ''Grove Music Online'' (Oxford University Press, 2001–)|last=Griffiths|first=Paul|accessdate=22 September 2013}}</ref>
 
 
===== La Rivière (1979) և L'Aven (1980–81) =====
La Rivière (1979) և L'Aven (1980–81)-ը երկու նվագախմբային ստեղծագործություններ են, որոնք հիմնված են բնության գաղափարների վրա, որն ըստ Ջուլիան Անդերսոնի ցույց է տալիս Դյուսապենի երաժշտության ոճի ավելի շռայլ, ուժեղ կողմը:<ref name="Anderson, Dusapin, Pascal, 2512" /> Երկու ստեղծագործություններն էլ հիմնված են ջրի բնութագրերի վրա և երաժշտության միջոցով խորհրդանշում են դրա հեղուկությունն ու ուժը: Առաջին ստեղծագործությունը սկսվում է մենակատարի թավջութակով, որը տարածվում և կլանում է ամբողջ նվագախումբը, ինչպես որ կաներ ջուրը:<ref name="Stoïnova, Febrile Music, 191">Stoïnova, "Febrile Music", 191.</ref> Իսկապես, այս ստեղծագործության մեջ Դյուսապենը ցանկանում է գիտակցել փոփոխվող արագությունների շարժը, հոսանքի ուժը:<ref name="Stoïnova, Febrile Music, 1912191" /> L'Aven-ն մյուս կողմից արտացոլում է ջրի պատկերը` դանդաղ հոսելով և անցք առաջացնելով քարի մեջ: Ֆլեյտայի և նվագախմբի համար կոնցերտը սկսվում է ֆլեյտայով, որը հազիվ լսելի է նվագախմբի համար, հետո այն կամաց-կամաց առաջ է մղվում նվագախմբի միջով, մինչև որ դառնում է ստեղծագործության ամենակարևոր ձայնը:<ref name="ReferenceA2" /> Այսպիսով ֆլեյտան մարմնավորում է հոսող ջուրը, իսկ նվագախումբը`քարը: Ֆլեյտան առանց դադարի նվագում է 10 րոպե, միշտ առաջ է մղում նվագախմբին և ի վերջո հասնում է գագաթնակետին:<ref name="Stoïnova, Febrile Music, 1913" /> Երկու ստեղծագործությունների պրեմիերաներն էլ տեղի են ունեցել Ֆրանսիայի Մեց քաղաքում. La Rivière-ը`1979թ. նոյեմբերին, L’Aven-ը`1983թ. նոյեմբերին:
 
===== Niobé ou le Rocher de Sypile (1982) =====
 
===== Ռոմեո և Ջուլիետ (1985–88) =====
Ըստ Յան Պեյսի, Դուսապենի առաջին օպերան ՝ «Ռոմեո և Ջուլիետան» (1985–88) կոմպոզիտորի կարիերայում «առանցքային գործ է», քանի որ հենց այս ստեղծագործության մեջ է, որ նա առաջին անգամ «պատշաճ կերպով» համատեղում է պատմվածքի իր գաղափարները թատերական ասպարեզում:<ref name="Pace, Never To be Naught, 18">Pace, "Never To be Naught", 18.</ref> Պուգինը Դյուսապենի օպերան դիտարկում է որպես վերադարձ Նիոբեի «ավելի օգտավետ» ոճին և մեջբերում է Դյուսապենի վոկալ ստեղծագործություններից ''Mimi'' -ն(1986–87), ''Il-Li-Ko'' -ն(1987), և ''Anacoluthe'' -ը(1987) , որպես ուսումնական գործեր` իր առաջին օպերան ստեղծելու համար, մասնավորապես` ֆրանսերենը բարելավելու համար: <ref name="ReferenceA3" />Մինչդեռ Անդերսոնը նշում է, որ Դյուսապենի օպերայում ավելի շատ քնարերգություն կա` համեմատած նրա ավելի վաղ գործերի հետ:<ref name="Anderson, Dusapin, Pascal, 2523252" /> Կարծես բոլոր երեք հեղինակները համաձայն են, որ օպերան ուշագրավ դեր ունի Դյուսապենի կոմպոզիցիոն կարիերայում: Օլիվյե Կադիոտի գրած լիբրետոն բաժանված է ինը թվերի`առաջին չորսը, որոնք առնչվում են հեղափոխությունից առաջ տեղի ունեցող իրադարձություններին, վերջին չորսը, որոնք կապված են հեղափոխությունից հետո տեղի ունեցող իրադարձություններին, իսկ հինգերորդ և կենտրոնական համարը ՝ հենց հեղափոխությունն է:<ref name="Pace, Never To be Naught, 182" /> Այս կենտրոնական շարժումը միակն է, որը նվագում է միայն նվագախումբը: Օպերան շեշտը դնում է ոչ միայն Ռոմեո և Ջուլիետ կերպարների վրա, այլ նաև նրանց փոխարինող զույգի` Ռոմեո 2-ի և Ջուլիետա 2-ի վրա, որոնք հայտնվում են հեղափոխությունից առաջ և կարծես խորհրդանշում են «իրենց զարգացումը»:<ref name="Pace, Never To be Naught, 183" /> Օպերայում կա մի կրկներգ, որը մեկնաբանում է գործողությունը և վոկալային կվարտետը, հանդիսանում է իբրև միջնորդ և ուսուցանում է Ռոմեոի և Ջուլիետի հեղափոխական գաղափարները:<ref name="Pace, Never To be Naught, 184" /> Վերջապես, կա Բիլի կերպարը, որը Ռոմեոին և Ջուլիետին սովորեցնում է երգել, բայց, որը խաղում է մինչև ութերորդ համարը, որտեղ նա երգում է վերջին անգամ:<ref name="Pace, Never To be Naught, 185" /> Աշխատանքի վերջին կեսին կերպարները քննարկում են իսկական օպերա ստեղծելու հնարավորությունը, որպեսզի հայտնաբերեն «օպերայի, պատմվածքի և նույնիսկ լեզվի անհնարինությունը», և երաժշտությունը տրոհվում է միկրոտոնայնության և մասնատման միջև:<ref name="Pace, Never To be Naught, 186" /> Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1989 թվականի հունիսի 10-ին Ֆրանսիայի Մոնտպելյե քաղաքում:
 
===== Յոթ մենակատար նվագախմբի համար (1992-2009) =====