«Մասնակից:Lilit Simonyan7/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''''Պասկալ Դյուսապեն''' ''(ծն.1955թ.մայիսի 29) ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր է, որը ծնվել է Ֆրանսիայի Նանսի քաղաքում: Նրա երաժշտությունը հայտնի է ցածր տոնայնությամբ, լարվածությամբ և էներգիայով: 1970-ական թթ. Դյուսապենը`Յանիս Քսենակիսի և Ֆրանկո Դոնատոնի աշակերտը, ինչպես նաև Էդգարդ Վարեսի մեծ երկրպագուն, սովորել է Փարիզի I և Փարիզի VIII համալսարաններում: Նրա երաժշտությունը լի է ռոմանտիկայով: <ref>{{cite journal |last1=Pugin |first1=Tristram |title=Through the Spectrum: The New Intimacy in French Music (I) |journal=Tempo |date=2000 |issue=212 |pages=12–20 |jstor=946612}}</ref> Դյուսապենը չի օգտվել էլեկտրոնային երաժշտական գործիքներից: Նա հարվածային գործիքներից օգտագործել է միայն թմբուկը, իսկ մինչև 1990թ. վերջը` դաշնամուրը: Նրա բոլոր երաժշտություններն ունեն ձայնային որակ,<ref>{{BrahmsOnline|1186}}</ref> նույնիսկ`զուտ գործիքային կատարումները: Դյուսապենը գրել է սոլո, կամերային, նվագախմբային, ձայնային և երգչախմբային երաժշտությունններ, ինչպես նաև` մի քանի օպերաներ և արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների:<ref>{{cite web|url=http://www.oxfordmusiconline.com/subscriber/article/grove/music/44939|title=Dusapin, Pascal in ''Grove Music Online'' (Oxford University Press, 2001–)|last=Griffiths|first=Paul|accessdate=22 September 2013}}</ref>
 
=== Կրթություն և ազդեցություններ ===
=== Կրթությունը և ազդեցությունները ===
Դյուսապենը 1970 թ. սկզբին սովորում էր երաժշտագիտություն, պլաստիկ արվեստ և արվեստի գիտություններ Փարիզի I և Փարիզի VIII համալսարաններում:
Նա մի քիչ հուզվել էր Էդգարդ Վարեսի «Արկանա»-ն(1927թ.) <ref>I. Stoïnova, "Pascal Dusapin: Febrile Music", ''Contemporary Music Review'' 8, no. 1 (1993): 183.</ref> լսելիս, և նույնչափ հուզվել էր, երբ 1972թ․մասնակցում էր Յանիս Քսենակիսի «Պոլիտոպե դե Կլունի» շոուին:
Դյուսապենի երաժշտությունն ազդեցություն է կրել ոչ միայն Վարեսից և Քսենակիսից, որոնք գործ ունեին ձայնային զանգվածների հետ, այլ նաև ջազից: Փաստորեն նա ժամանակին եղել է ջազ դաշնակահար, չնայած մինչև 1997 թ. չէր օգտագործում դաշնամուր իր ստեղծագործություններում:<ref>{{cite journal|last1=Pace|first1=Ian|date=1997|title=Never to Be Naught|journal=The Musical Times|volume=138|issue=1857|pages=17–20|doi=10.2307/1004224|jstor=1004224}}</ref> 1980-1990 թթ. Դյուսապենը իր «Ակս» ստեղծագործությամբ ֆրանսիական ժողովրդական երաժշտությունն ընդգրկել է իր երաժտական լեզվի մեջ: «Ակս» ստեղծագործության մեջ, որը հանձնարարվել էր Հանրաճանաչ արվեստների և ավանդույթների թանգարանի ընկերների միության կողմից, Դյուսապենն սկզբում օգտագործել է ժողովրդական երաժշտություն, իսկ ստեղծագործության մյուս մասը զերծ է ժողովրդական ելևէջներից:<ref>Pace, "Never to Be Naught", 18.</ref> 1990-ականներից Դյուսապենի աշխատանքն ավելի շատ ցույց է տալիս ժողովրդական երաժշտության ազդեցությունը մոնոտոնության և չափավոր տոնայնության հաճախակի օգտագործման միջոցով, թեև, առավել հաճախ` առանց ակնհայտ վերջին նոտաների: <ref name="Griffiths, Dusapin, Pascal.">Griffiths, "Dusapin, Pascal."</ref>Դյուսապենի ոգեշնչման այլ աղբյուրներ են` գրաֆիկական արվեստը և պոեզիան:<ref>[http://www.sospeso.com/contents/composers_artists/dusapin.html/ Short biography] {{webarchive|url=https://web.archive.org/web/20080421023412/http://www.sospeso.com/contents/composers_artists/dusapin.html|date=21 April 2008}}, the ensemble Sospeso</ref>
 
===== Երաժշտական ոճըոճ =====
 
===== ԳործիքավորումըԳործիքավորում =====
Պասկալ Դյուսապենը մյուս ժամանակակից կոմպոզիտորներից տարբերվում է նրանով, որ նա ընտրում է որոշակի գործիքներ, իսկ մյուսները` բացառում: Նույնիսկ, ի տարբերություն Քսենակիսի, նա իր երաժշտության մեջ խուսափում է օգտագործել էլեկտրոնիկա և տեխնիկա:<ref name="ReferenceA">Pugin, "New Intimacy in French Music", 19.</ref> Նույն կերպ նա իր ստեղծագործություններում բացառել է հարվածային գործիքների օգտագործումը, բացառությամբ`թմբուկի: Մինչև վերջերս Դյուսապենը բացառում էր նաև ստեղնաշարային գործիքների օգտագործումը`չնայած նրան, որ նվագում էր երգեհոն և ջազային դաշնամուր<ref name="Pace, Never to Be Naught, 17">Pace, "Never to Be Naught", 17.</ref>: Ստոյնովան ենթադրում է, որ Դյուսապենը այս գործիքները մերժում է հետևյալ պատճառով . «Դյուսապենը դժվարությամբ է իր ցածր տոնայնության մեջ ներառում դաշնամուրի գամմա և կայուն տոնայնություն, ինչպես նաև աղմկոտ, միատեսակ հարվածային ելևէջներ, որը կարծես բացատրում է նրա դինամիկ մեղեդիզմի էությունը»:<ref>Stoïnova, "Frebrile Music", 185.</ref> Ստոյնովան, այնուամենայնիվ, այս հոդվածը գրել է երեք տարի առաջ, նախքան Դյուսապենն ավարտին հասցրեց իր «Տրիո Ռոմբախ»-ը` դաշնամուրի, ջութակի կամ կլարնետի և թավջութակի համար: Դաշնամուրի այս տրիոն Դյուսապենի առաջին ստեղծագործությունն էր, որում նա ներառել էր դաշնամուր,<ref><ref name="Pace, Never to Be Naught, 17"/><ref name="Pace, Never to Be Naught, 172" /></ref> և մինչև 2001 թ. նա ավարտեց մի երաժշտություն մենակատար դաշնամուրի համար`« Յոթ ուսումնասիրություններ»(1999-2001):
 
====== Ցածր տոնայնություն ======
Դյուսապենի երաժշտությունը հայտնի է նաև իր ցածր տոնայնությամբ, որը հաճախ ձեռք է բերվում միկրոսահքերի և միկրոընդմիջումների միջոցով (մեկ սեմինոտից պակաս ընդմիջումներ):<ref name="Pace, Never to Be Naught, 173" /> Դյուսապենը միկրոընդմիջումները և կանոնավոր ընդմիջումներն այնպես է ընգրկում մեղեդային տողերի մեջ, որպեսզի ունկընդիրը երբեք չհասկանա, թե ինչ է սպասվում հետո: Դյուսապենը կարողացել է ցածր տոնայնությունն այնպես օգտագործել, որպեսզի այն միանգամայն բնական թվա: Ինչպես Ստոյնովան է բացատրում.« Միկրոդադարները և միկրոսահքերը այնպիսի ստեղծագործությունների դեպքում, ինչպիսիք են` ''Inside'' (1980) -ը` ջութակի դեպքում, ''Incisa'' (1982) -ն` թավջութակի դեպքում և այլն, ամբողջովին ներառված են, ինչպես լիովին տարբեր բնական բաղադրիչները` ծայրահեղ մեղմ մեղեդային պրոգրեսիաներում»: <ref name="Stoïnova, Febrile Music, 185" />Ունկնդիրն արդեն ծանոթ է օկտավայի միատեսակ բաժանմանը հավասար ընդմիջումների: Պարզապես` Դյուսապենը օկտավան բաժանում է պակաս ավանդական թվով:
 
==== Երաժշտական ոճըոճ ====
Դյուսապենը մերժում է եվրոպական երաժշտության մեծ մասի հիերարխիկ և երկուական ձևերը, բայց նրա երաժշտությունը անորոշ չէ: Դյուսապենը եվրոպական երաժշտության հիերարխիկ ոճը բնութագրում է որպես անկայուն մտածողություն, երբ որոշ մասեր միշտ ավելի կարևոր են, քան մյուսները:<ref>Stoïnova, "Febrile Music", 187.</ref> Այսպես ստեղծագործելու փոխարեն, Դյուսապենը կարծես ստեղծագործում է չափ առ չափ` որոշելով, թե ինչ է ցանկանում, որ լինի, երբ ինքն այնտեղ հասնի:<ref>See Dusapin’s quotation on his compositional process in Stoïnova, "Febrile Music", 188.</ref> Այս գործընթացը մի քիչ նման է ալեատոր երաժշտության անորոշ կողմին, բայց Դյուսապենի երաժշտությունն այնքան ճշգրտորեն է կառուցված, որ իսկապես չի կարող անորոշ լինել: Ստոյնովան գրում է. «Ինչ վերաբերում է Դյուսապենի երաժշտությանը, մենք կոմպոզիցիոն համակարգում կարող ենք դիտարկել ինքնակառավարման և բարդության սկզբունքը`անորոշ խախտումների ընդգրկման կամ ձուլման միջոցով»:<ref name="Stoïnova, Febrile Music, 188">Stoïnova, "Febrile Music", 188.</ref> Այլ կերպ ասած` Դյուսապենը թույլ է տալիս, որ երաժշտությունը գնա իր հունով`հաճախ առաջացնելով անորոշ արտահայտություններ, դեռևս ամեն ինչ նշելով և վերահսկողության տակ պահելով իր երաժշտությունը: Նրա երաժշտության առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նա խուսափում է կրկնողությունից և մերժում է երաժշտության մեջ կայունությունն ու ավելորդությունները:<ref>Stoïnova, "Febrile Music", 190.</ref>
 
Դյուսապենի երաժշտության թերևս ամենավառ և եզակի տարրը նրա ներկառուցված լարվածությունն է, էներգիան և շարժման զգացումը: Դյուսապենի մասին իր հոդվածում Ջուլիան Անդերսոնը մեջբերում է «շրջապատող լարվածություն» և «պայթուցիկ թռիչք» արտահայտությունները, որպես Դյուսապենի վաղ երաժշտության երկու ծայրահեղություններ, և պնդում է, որ հենց դրանք են կոմպոզիտորի երաժշտությունն այդչափ առանձնահատուկ դարձնում:<ref name="Anderson, Dusapin, Pascal, 251">Anderson, "Dusapin, Pascal", 251.</ref> Ստոյնովան նաև շեշտում է այն էներգիան, որն առկա է Դյուսապենի ավելի վաղ ստեղծագործություններում`վստահելով Դյուսապենի ծայրահեղ գրին, բոցաշունչ լեզվին, միկրոընդմիջումներին, սահքերին, բազմահնչողությանը, արագ արտասանությանը, կտրուկ դինամիկային և շարունակական շնչառությանը:<ref name="Stoïnova, Febrile Music, 186">Stoïnova, "Febrile Music", 186.</ref> Այս առանձնահատկությունների պատճառով, Դյուսապենի երաժշտությունը դառնում է ահավոր ինտենսիվ և պարտավորեցնող կատարողների համար: Փաստորեն ինտենսիվությունն այնպիսին է, որ Դյուսապենը գիտակցաբար ստեղծում է այնպիսի գործեր, որոնք կարճատև են, ինչպես`''Musique captive'' (1980)-ը(այս դեպքում` երեք րոպե), քանի որ կատարման վերջում թե՛ երաժիշտները և թե՛ ունկնդիրները լիովին սպառված են լինում:<ref name="Stoïnova, Febrile Music, 1862" />
 
===== Հետագա առանձնահատկություններըառանձնահատկություններ =====
Վերը քննարկված առանձնահատկություններից շատերը տարածված են Դյուսապենի վաղ ստեղծագործություններում, հատկապես` 1980-ական թվականներին: Հաջորդ տասնամյակից սկսած Դյուսապենի ստեղծագործությունները ավելի ներդաշնակ և պարզ են դառնում:<ref name="Anderson, Dusapin, Pascal, 252">Anderson, "Dusapin, Pascal", 252.</ref> Պոլ Գրիֆիթսը նշում է, որ Դյուսապենի ստեղծագործությունները 90-ականներից ավելի ներդաշնակ են, քան նրա նախորդ երաժշտությունը և ավելի շատ ներառում են ժողովրդական ավանդույթներ, ներառյալ` մոնոտոնության օգտագործումը: Նա նաև առաջարկում է, որ Դյուսապենը շարունակի պարզեցնել իր երաժշտությունը, քանի որ առջևում 21-րդ դարն է, իսկ կոմպոզիտորը դեռ խուսափում է դիաթոնիկությունից, նա օգտագործում է այնպիսի տեխնիկա, ինչպես` տատանումները երկու նոտաների միջև և անընդհատ տատանվող փոքր ձևեր, որոնք ավելի շատ կրկնություններ են պարունակում, քան նրա նախորդ երաժշտությունը:<ref name="Griffiths, Dusapin, Pascal.3" />