«Մասնակից:Lilit Simonyan7/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
===== Գործիքավորումը =====
Պասկալ Դյուսապենը մյուս ժամանակակից կոմպոզիտորներից տարբերվում է նրանով, որ նա ընտրում է որոշակի գործիքներ, իսկ մյուսները` բացառում: Նույնիսկ, ի տարբերություն Քսենակիսի, նա իր երաժշտության մեջ խուսափում է օգտագործել էլեկտրոնիկա և տեխնիկա:<ref name="ReferenceA">Pugin, "New Intimacy in French Music", 19.</ref> Նույն կերպ նա իր ստեղծագործություններում բացառել է հարվածային գործիքների օգտագործումը, բացառությամբ`թմբուկի: Մինչև վերջերս Դյուսապենը բացառում էր նաև ստեղնաշարային գործիքների օգտագործումը`չնայած նրան, որ նվագում էր երգեհոն և ջազային դաշնամուր:<ref name="Griffiths, Dusapin, Pascal.2" /> <ref name="Pace, Never to Be Naught, 17">Pace, "Never to Be Naught", 17.</ref>: Ստոյնովան ենթադրում է, որ Դյուսապենը այս գործիքները մերժում է հետևյալ պատճառով . «Դյուսապենը դժվարությամբ է իր ցածր տոնայնության մեջ ներառում դաշնամուրի գամմա և կայուն տոնայնություն, ինչպես նաև աղմկոտ, միատեսակ հարվածային ելևէջներ, որը կարծես բացատրում է նրա դինամիկ մեղեդիզմի էությունը»:<ref>Stoïnova, "Frebrile Music", 185.</ref> Ստոյնովան, այնուամենայնիվ, այս հոդվածը գրել է երեք տարի առաջ, նախքան Դյուսապենն ավարտին հասցրեց իր «Տրիո Ռոմբախ»-ը` դաշնամուրի, ջութակի կամ կլարնետի և թավջութակի համար: Դաշնամուրի այս տրիոն Դյուսապենի առաջին ստեղծագործությունն էր, որում նա ներառել էր դաշնամուր,<ref name="Pace, Never to Be Naught, 172" /> և մինչև 2001 թ. նա ավարտեց մի երաժշտություն մենակատար դաշնամուրի համար`« Յոթ ուսումնասիրություններ»(1999-2001):
 
====== Ցածր տոնայնություն ======