«Մասնակից:Վազգեն ԱՐՃԻՍ 23/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Մուրադ Ամիրխանյան''' Ծնվել է 1974 թվականի հուլիսի 6-ին՝ Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1998 թվականին ա...»:
(Տարբերություն չկա)

12:30, 17 փետրվարի 2020-ի տարբերակ

Մուրադ Ամիրխանյան

Ծնվել է 1974 թվականի հուլիսի 6-ին՝ Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1998 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Մարիաննա Հարությունյանի երգեցողության դասարանը: 2000թվականին ավարտել է նաև ասպիրանտուրան: 2001թվականին տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ 2004 թվականին բարձրագույն դիպլոմով ավարտել է Փարիզի բարձրագույն երաժշտական դպրոցը` Կարոլին Դյումայի դասարանը: 2006թ. Փարիզի Սկոլա Կանտորումը (դասատու` Աննա Մարիա Բոնդին) նրան շնորհել է վարպետության բարձրագույն դիպլոմ: 2007թ. արժանացել է նաև Սկոլա Կանտորումի մեներգչի բարձրագույն դիպլոմի: Զուգահեռաբար հետևել է Ժոզե Վան Դամի, Ֆրանսուա Լը Ռուի, Չեչիլիա Բարտոլիի և Գաբրիել Բաքյեի վարպետության դասերին: Ունի ընդարձակ ձայնածավալ, որը բասի ամենաթավ նոտաներից հասնում է մինչև բարիտոնի բարձր հնչյունները: Դարձել է մի շարք միջազգային մրցույթների առաջին մրցանակների դափնեկիր: 2001թ-ից կանոնավորապես ելույթներ է ունեցել Ֆրանսիայում (Կորտո դահլիճ, Բուրգունդական Երաժշտական փառատոն և այլն), Իտալիայում (Հռոմի Սուրբ Պետրոսի մայր տաճար), Հոլանդիայում, Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում, Եգիպտոսում ու Հարավային Կորեայում: Ջ.Վերդիի «Ռիգոլետտո»-յի կինոտարբերակում կատարել է Սպարաֆուչիլեի դերերգը (տեսասկավառակը՝ 2003թ.), «Սամսոն և Դալիլա»-յում նկարահանվել է Աբիմելեքի դերում (տեսասկավառակը՝ 2007թ.): 2008թ. Քլամարում խաղացել է Դոն Պասկուալեի դերը Գաետանո Դոնիցետտիի համանուն օպերայում, Դոմինիկ Սուրիսի գլխավորությամբ, ինչպես նաև Վալենսիայում (Իսպանիա)` Կլաուս Սալմանի գլխավորությամբ: Խաղացել է նաև Կոմանդորի դերը Դոն Ջովաննի օպերայում` Դավիդ Լեվիի (Հոլանդիա) գլխավորությամբ: 2010թ. Աթենքում ներկայացրել է Իսմենորի դերը Կամպրայի «Տանքրեդ» օպերայում, Փարիզում` Բարթոլոյի դերը Պեզիելոյի «Սևիլյան սափրիչը» օպերայում: Եվրոպական հյուրախաղերի ժամանակ հանդես է եկել Զեյսլի «Եբրաերեն ռեքվիեմը», Փարիզում ներկայացրել է Բրամսի ռեքվիեմը Տրինիտեյի եկեղեցում: Թողարկել է «Հայկական հոգևոր երգեր» ձայնասկավառակը երգեհոնի նվագակցությամբ Քվանտումում: 2011թ. Ավինյոնի փառատոնի ժամանակ ցուցադրվել է Ադոլֆ Հասսեի «Լարինդան և Վանեսիոն» կատակերգական օպերան: Մասնակցել է նաև Մարեի փառատոնին: Լույս է տեսել Ժ.Թիոլեի «Պիանո մա նոն սոլո» գիրքը: Անսիում մասնակցել է Երաժշտական հաճույք փառատոնին:

Վազգեն ԱՐՃԻՍ 23/Ավազարկղ