«Քսերոֆիտներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Բաժանվում են մի շարք էկոլոգիական խմբերի.
;Սուկուլենտներ
Սուկուլենտներ՝ ունեն ջուրը ամբարող հյուսվածքներ (մսալի տերևներ կամ ցողուններ), արմատային համակարգը մակերեսային է, հորիզոնական, տերևային մակերեսը նվազում է, վերածվում փշերի կամ թեփուկների։ Գերջերմադիմացկուն են։ [[ՀՀՀայաստան]]-ում տարածված են մատիտեղանման [[գեղածնկիկ]]ը, [[օրոճ]]ը, [[օշան]]ը, ջերմատներում՝ հալվեն, ագավին։
[[Պատկեր:Cereus peruvians (cropped).jpg|մինի|ձախից]]
;Հեմիքսերոֆիտներ
Հեմիքսերոֆիտներ՝ ունեն խորը թափանցող հզոր արմատներ, չեն դիմանում ջրի պակասին և ուժեղ շոգին։ Ինտենսիվ գոլորշիացման շնորհիվ կանխվում է [[հյուսվածքներ]]ի գերտաքացումը։ [[ՀՀՀայաստան]]-ում հայտնի են [[սիբեխ]]ը, [[կարմրան]]ը, [[ուղտափուշ]]ը և այլն։
 
; Էվքսերոֆիտներ
Էվքսերոֆիտներ կամ իսկական՝ քսերոֆիտներ արմատները խորը չեն, աճում են խոնավության մշտական կամ սեզոնային պակասի պայմաններում։ Աչքի են ընկնում դանդաղ գոլորշիացմամբ, բարձր շոգեդիմացկունությամբ, թառամելու տևական վիճակին դիմանալու ընդունակությամբ։ Կարող են հարմարվել չորային կլիմայում ապրելուն և բազմանալուն։ [[ՀՀՀայաստան]]-ում աճում են [[փետրախոտ]]ը, [[օշինդր]]ը, [[մոմիկ]]ը, [[լերդախոտ]]ը, [[բորակաթուփ]]ը, աղուտ և գիպսոտ տարածքներում՝ կալիախոտը, [[աղապատուկ]]ը, [[ցմախ]]ը և այլն։
;Պոյկիլոքսերոֆիտներ
Պոյկիլոքսերոֆիտները իրենց ջրային հաշվեկշիռը չեն կանոնավորում։ Ընդունակ են դիմանալու ամենախիստ չորային պայմաններին ([[պլազմա]]յի թեթևակի դոնդողացման շնորհիվ)։ Ջրազրկման պայմաններում ընկնում են կենսադադարի ([[անաբիոզ]]) մեջ։ Բարենպաստ պայմաններում վերականգնում են իրենց բնականոն գործունեությունը։ [[ՀՀՀայաստան]]-ում տարածված են [[քարաքոսեր]]ը, կիսաանապատային կապտականաչ [[ջրիմուռներ]]ը և այլն։
 
== Գրականություն ==