«Սմբատ Բ Տիեզերակալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 5.
}}
 
'''Սմբատ Բ Տիեզերակալ''' (մոտ 935937 – 989 թվականներ), Հայոց թագավոր 977 թվականից։ [[Բագրատունիներ]]ի արքայատնից։
 
958 թվականին դարձել է հոր ՝ [[Աշոտ Գ Ողորմած]]ի գահակիցը, մասնակցել երկրի կառավարմանը։ Սմբատ Բ–ի գահ բարձրանալուն և Բագրատունյաց շահնշահ տիտղոսը ժառանգելուն փորձել է խոչնդոտել հորեղբայրը՝ Կարսի թագավոր [[Մուշեղ Ա]]–ն։ Վերջինս 982 թվականին Սմբատ Բ–ի դեմ արշավանքի է դրդել [[Ատրպատական]]ի Սալարյանների ամիրայությունը, սակայն ինչպես այդ, այնպես էլ 988–ին Ատրպատականի Ռավվադյանների ամիրայության արշավանքը չեն սասանել [[Անի]]ի թագավորությանը։ Ընդհանուր առմամբ Սմբատ Բ-ն վարել է խաղաղ արտաքին քաղաքականություն՝ ձգտելով հարևան արաբական ամիրայությունների և Բյուզանդական կայսրության հետ վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել երկրի պաշտպանությանը և տնտեսական զարգացմանը։ Կաթողիկոսարանը Արգինայից տեղափոխել է Անի և հիմնել նոր Կաթողիկեն։ Աստիճանաբար աճել է Սմբատ Բ–ի հեղինակությունը։ Կարսի, Վասպուրականի, Սյունիքի, Արցախի հայ թագավորներն ու իշխաններն անվերապահորեն ընդունել են նրա գերիշխանությունը։ Սմբատ Բ–ի գահակալումը նշանավորվել է Անիի Բագրատունիների հետագա հզորացմամբ և կենտրոնական իշխանության ուժեղացմամբ։ 987 թվականին Սմբատ Բ-ն նաև իր թագավորությանն է միացրել Դվինի ամիրայությունը: