«Իրավական ժխտողականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Իրավական ժխտողականություն (մերժողականություն)''' ({{lang-la|''Nihil''}}՝ ոչինչ, ոչնչություն), օրենքի՝ որպես [[Հասարակական հարաբերություններ|սոցիալական հարաբերությունների]] կարգավորչի մերժում, որը գործնականում հանգեցնում է ապօրինության (անօրինականության), քաոսի, և ընդհանուր առմամբ արգելակում է [[Իրավական համակարգ|իրավական համակարգի]] զարգացումը։ Իրավական ժխտողականության դրսևորումները էական վնաս կարող են հասցնել նաև [[Պետություն|պետությանը]]՝ ստեղծելով անկայունություն։ Այս երևույթի կրողները չեն հավատում օրենքների արդարությանը և հասարակական առաքելությանը՝ իրենց իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չկապելով պետական և քաղաքական ինստիտուտների հետ<ref>{{Cite journal|last=Ավագյան|first=Արթուր|date=|title=Հասարակական իրավագիտակցության դրսևորումները քաղաքական գործընթացներում (Հայաստանի Հանրապետության օրինակով)|url=http://etd.asj-oa.am/3096/1/Artur_Avagyan_Atenaxosutyun.pdf|journal=ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ|doi=|pmid=|access-date=}}</ref>։
 
Իրավական նիհիլիզմը կարող է լինել ակտիվ կամ պասիվ։ Ժխտողականության պարզագույն տարատեսակները կապված են օրենքի անտեղյակության հետ։ Փիլիսոփայական[[Իրավունքի առումովփիլիսոփայություն|Իրավունքի փիլիսոփայության]] տեսանկյունից այն իմաստասիրական դիրքերից է արժեվորում այս երևույթը, իսկ մերժումը հիմնավորում դրա սոցիալական դերի անորոշությամբ և անհեթեթությամբ։ Անուղղակիորեն, իրավական ժխտողականությունը կարող է նույնականացվել համակարգային կոռուպցիոն երևույթների հետ։
 
== Դրսևորումներ և նշանակություն ==
Իրավագիտության բազմաթիվ տեսաբան-գիտնականներ պնդում են, որ իրավական ժխտողականությունը կարող է նպաստել հանցավորության մակարդակի բարձրացմանը՝ դրսևորվելով որպես հանցակազմի սուբյեկտիվ կողմ։ Պատճառը իրավագիտակցության ցածր մակարդակի պայմաններում օրենքի նկատմամբ հարգանքի պակասն է (բացակայությունը)՝ երբ անհայտը կամ անհատների խումբը առաջնորդվում է սեփական սովորույթներով։ Այդպիսի պրակտիկան կարող է պայմանավորված լինել քաղաքական, տնտեսական կամ այլ շահագրգռություններով։
 
== Տես նաև ==
 
* [[Իրավագիտակցություն]]
* [[Իրավունքի փիլիսոփայություն]]
 
== Ծանոթագրություններ ==