«Կլաուդիո Միրանդա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կինեմատոգրաֆիստ}} '''Կլաուդիո Միրանդա''' ({{lang-es|Claudio Miranda}}, {{ԱԾ}}), չիլիական ծագմամբ ամերի...»:
(Տարբերություն չկա)

15:53, 16 փետրվարի 2020-ի տարբերակ

Կլաուդիո Միրանդա (իսպ.՝ Claudio Miranda, սեպտեմբերի 23, 1972(1972-09-23), Վալպարաիսո, Չիլի), չիլիական ծագմամբ ամերիկացի կինոօպերատոր: Նա առավել հայտնի է որպես «Օսկար» մրցանակի դափնեկիր Էնգ Լիի «Պիի կյանքը» ֆիլմի համար[1] և Դեյվիդ Ֆինչերի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմի օպերատոր: Առաջին ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է թվային ձևաչափով, այն «Օսկարի» է առաջադրվել օպերատորական լավագույն աշխատանքի համար:

Կլաուդիո Միրանդա
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 23, 1972(1972-09-23) (51 տարեկան)
Ծննդավայր՝Վալպարաիսո, Չիլի
Քաղաքացիություն՝ Չիլի
 ԱՄՆ
Մասնագիտություն՝լուսանկարիչ և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0592073
claudiomiranda.com

Կարիերա

Միրանդայի առաջին աշխատանքը եղել է Դեյվիդ Ֆինչերի «Յոթ» ֆիլմը (1995), որի նկարահանումներին նա մասնակցել է որպես լույսի լույսի վարպետ: Նույն դերը նա կատարել է «Խաղ» և «Մարտական ակումբ» ֆիլմերում, մինչ «Զոդիակ» ֆիլմի լրացուցիչ օպերատոր: Ինչպես նախորդ անգամ, նա Ֆինչերին աշխատանքը ներկայացրել է FilmStream Camera տեսախցիկով՝ նկարահանելով «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»:

2012 թվականին որպես օպերատոր մասնակցել է ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկու «Օբլիվիոն» ֆանտաստիկ մարտաֆիլմի նկարահանումներին: Այդ ֆիլմի վրա կատարած աշխատանքները հատկանշական են նրանով, որ այն ամբողջությամբ նկարահանվել է թվային ձևաչափով Սոնի F65 թվային կինոտեսախցիկի 4K բանաձևով[2]:

2009 թվականից Կինոօպերատորների ամերիկյան ընկերակցության անդամ է[3]:

Ֆիլմագրություն

Ֆիլմեր
Թվական Անվանում Դեր Ծանոթագրություն
2006 Սեր և այլ անախորժություններ Օպերատոր
2007 Զոդիակ Լրացուցիչ օպերատոր
2008 Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը Օպերատոր Առաջադրվել է «Օսկարի», Ամերիկյան կինոօպերատորների ընկերակցության, BAFTA, Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակների լավագույն օպերատորական աշխատանքի համար:
2010 Թագավորություն: Ժառանգություն Օպերատոր
2011 Մարգարետ Լրացուցիչ օպերատոր
2012 Պիի կյանքը Օպերատոր «Օսկար», BAFTA մրցանակներ օպերատորական լավագույն աշխատանքի համար: Առաջադրվել է Ամերիկյան կինոօպերատորների ընկերակցության, Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակների լավագույն օպերատորական աշխատանքի համար:
2013 Օբլիվիոն Օպերատոր
2015 Ապագայի երկիր Օպերատոր
2017 Միայն քաջը Օպերատոր
2020 Լավագույն հրաձիգ 2 Օպերատոր
2115 100 տարի Օպերատոր

Ծանոթագրություններ

  1. Антон Трофимов (2013-02-25). «Фильмы-победители «Оскара»-2013». Forbes (ռուսերեն). forbes.ru. Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին. Վերցված է 2013-05-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Jon Fauer (2013-03-29). «Claudio Miranda, ASC on "Oblivion"». Журнал «Film and Digital Times» (անգլերեն). fdtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին. Վերցված է 2013-05-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «The ASC -- Society: ASC_Roster». www.theasc.com. Վերցված է 2017-01-28-ին.

Արտաքին հղումներ