«Սիրդարյա (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
[[Պատկեր:Syr Darya River Floodplain, Kazakhstan, Central Asia.JPG|մինի|Սիրդարյա գետ]]
'''Սիրդարյա''' , գետ [[ԽՍՀՄ]]-ում, ամենաերկարը և ջրառատությամբ երկրորդը ([[Ամուդարյա]]յից հետո) [[Միջին Ասիա]]յում։ Կազմավորվում է Նարին և [[Կարադարյա]] գետերի միախառնումից, թափվում Արալյան ծովը։ Երկարությունը 2212 կմ է (Նարինի ակունքներից՝ 3019 կմ), ավազանը՝ 219 հազար կմ քառակուսի։ Սիրդարյայի [[ավազան]]ը ներկայացնում է գետերի, [[ջրանցք]]ների ու կոլեկտորների բարդ միահյուսում (ջրանցքների ու կոլեկտորների երկարությունը զգալիորեն գերազանցում է գետային ցանցի երկարությանը)։ Խոշոր վտակներն են Կասանսայը, Գավասայը, Չաադաբսայը, Իսֆայրամսայը, Շախիմարդանը, Սոխը, [[Իսֆարան]], [[Խոջաբակիրգան]]ը ևն։ Սիրդարյայի ավազանում կա մոտ 750 [[ջրանցք]]։ Խոշոր ջրանցքներն են [[Մեծ Ֆերգանային]]ը, [[Մեծ Անդիժան]]ը, [[Անդիժանսա]]ը, [[Շաարի խանսայ]]ը, [[Սավայ]]ը, [[Ախունբաբաև]]ի անվան ջրանցքը։ [[Գետաբերան]]ում առաջացնում է [[դելտա]]՝ բազմաթիվ բազուկներով, վտակներով, [[լիճ|լճերով]] ու [[ճահիճ]]ներով։ Սնումը գերազանցապես ձնային է, սակավ՝ սառցադաշտային ու [[անձրև]]ային։ Վարարում է մարտ-ապրիլից օգոստոս-սեպտեմբեր։ [[Ջուր|Ջրի]] տարեկան միջին ծախսը վերին հոսանքում մոտ 500 մ³/վրկ է, Չիրչիկ գետը Սիրդարյա թափվելու տեղում՝ 703 մ³/վրկ, Կազալինսկ քաղաքի մոտ՝ 446 մ³/վրկ։ Հոսքը կարգավորվում է ջրամբարներով։ Սիրդարյայի ավազանում գործում է 61 ՀԷԿ (1,6 Գվա ընդհանուր կարողությամբ)։ Նավարկելի է առանձին հատվածներում՝ գետաբերանից մինչև Բեկաբադ։ Կա ձկնորսություն։ Սիրդարյայի ափերին են [[Լենինաբադ]]ը, [[Բեկաբադ]]ը, [[Չարդարան]], [[Կզըլ-Օրդա]]ն, [[Կազալինս-Կռ]]։
{{Արտաքին հղումներ}}
 
{{Անավարտ}}
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=408}}
Տող 12.
[[Կատեգորիա:Սահմանային գետեր]]
[[Կատեգորիա:Ասիայի միջազգային գետեր]]
[[Կատեգորիա:Ասիայի գետեր]]