«Սուրբ Վալենտինի օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
|կայք =
}}
'''Սուրբ Վալենտինի օր''' կամ '''Բոլոր սիրահարների օր''', տոն, որը [[փետրվարի 14]]-ին նշում են աշխարհի [[Կաթոլիկություն|կաթոլիկները]]։ Այն առաջին անգամ հիմնել է [[Հելասիուս I (Հռոմի պապ)|Հելասիուս I]] Հռոմի պապը [[496|496 թվական]]<nowiki/>ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից [[1969|1969 թվական]]<nowiki/>ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում [[Արևմտյան աշխարհ|արևմուտքի երկրներում]]։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։
 
Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սբ.Սուրբ Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար<ref>Հռոմեական կայսրությունում Կլաուդիոս II-ի օրոք զինվորականներին արգելված էր ամուսնանալ։ Կայսեր պատկերացմամբ դա կարող էր վատ անդրադառնալ զինվորների ծառայության վրա, քանի որ վերջիններս, ունենալով ընտանիք, կարող էին իրենց ծառայությունը ստորադասել իրենց ընտանեկան հոգսերին։</ref>։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այսօր Սբ. Վալենտինի օրն աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։
 
== Ծանոթագրություններ ==