«Վիտտորիո դե Սիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
[[Պատկեր:Могила Витторио де Сика.jpg|մինի|ձախից|Վիտտորիո դե Սիկայի գերեզմանը: Հռոմ:]]
 
Դե Սիկայի ստեղծագործություններն ունեն խոր հումանիստական բնույթ՝ ներթափանցված բուրժական բարքերի, ֆաշիզմի ու պատերազմի դեմ բողոքով։ Դե Սիկայի դերասանական և ռեժիսորական աշխատանքներին հատուկ է ժանրային բազմազանությունը, հոգեբանական խորությունը, սուր սատիրականի ու նուրբ կոմիկականի համադրումը։ Լավագույն ռեժիսորական աշխատանքներից են «[[Չոչարա]]» ([[1960]]) «Ալտոնայի մենակյացները» ([[1962]]), «Բում» ([[1963]]), «Երեկ, այսօր, վաղը» ([[1963]]), «Ամուսնություն իտալական ձևով» ([[1965]]), «Կախարդուհիները» ([[1966]]), «Յոթ անգամ կին» ([[1969]]) «Սիրահարների ժամանակը» ([[1969]]), «Կարճատև արձակուրդ» ([[1973]]) և այլ կինոնկարներ: [[1971]] թվականին Դե Սիկան նկարահանեց իր առաջին «Հունիսի 2» հեռուստատեսային ժապավենը: Ռեժիսորը չհասցրեց նկարահանել իր երազած կինոժապավենը...Նա մահացավ [[Փարիզ]]ում, [[1974]] թվականին, հազիվ ավարտած «Շրջագայությունը» նկարը (1974): Դե Սիկայի «Հրաշք Միլանում» և «Տանիքը» կինոնկարները արժանացել են Կաննի չորրորդ ([[1951]]) և իններորդ ([[1956]]) միջազգային կինոփառատոների Մեծ միցանակներին, իսկ «[[Երեկ, այսօր, վաղը]]» կինոնկարը [[1964]] թվականին պարգևատրվել է ամերիկյան բարձրագույն «[[Օսկար|Օսկար]]» մրցանակով:
 
== Ծանոթագրություններ ==