<!-- [[Պատկեր:Private-Life-Henry-VIII.jpg|thumb|260px|left|Կադր ֆիլմից. [[Հենրի VIII]] թագավորը (Չարլզ Լոուտոն) և [[Աննա Կլևացի]]ն (Էլզա Լանչեսթեր) իրենց հարսանիքի գիշերը]] -->Ֆիլմի գործողություններն սկսվում են Հենրի թագավորի (Չարլզ Լոուտոն) գահակալումից 20 տարի անց։ 1536 թվականի մայիսին՝ իր երկրորդ կնոջ՝ [[Աննա Բոլեյն]]ի մահապատժից անմիջապես հետո, Հենրի VIII-ն ամուսնանում է Ջեյն Սեյմուրի հետ, որը տասնութ ամիս անց մահանում է ծննդաբերության ժամանակ: ԱյնուհետեւԱյնուհետև նա ամուսնանում է Գերմանիայի արքայադուստր [[Աննա Կլևացի|Աննա Կլևացու]] հետ (որին մարմնավորել է Լոուտոնի իրական կինը՝ Էլզա Լանչեսթերը): Այս ամուսնությունը ավարտվում է ամուսնալուծությամբ, որովհետև Աննան միտումնավոր կերպով իրեն ներկայացնում էր որպես ոչ գրավիչ, որպեսզի հետագայում կարողանա ամուսնանալ իր սիրելիի հետ (փոխաբերական իմաստ ունեցող տեսարանում Աննան «հաղթում է իր ազատությունը» Հենրիից իրենց առաջին ամուսնության գիշերը՝ թղթախաղի ժամանակ)։ Այս ամուսնալուծությունից հետո Հենրին ամուսնանում է գեղեցիկ և հավակնոտ տիկին [[Եկատերինա Հովարդ]]ի (Բիննի Բարնս) հետ: Նա հրաժարվում է իր ամբողջ կյանքի սիրուց՝ տուրք տալով փառասիրությանը, բայց ամուսնությունից հետո նա վերջնականապես սիրահարվում է գեղեցիկ պալատական Թոմաս Կալպեպերին (Ռոբերտ Դոնաթ), որը անցյալում սիրահետում էր նրան: Նրանց կապը հայտնի է դառնում Հենրիի արքունիքում, և նրանք երկուսն էլ մահապատժի է ենթարկվում: Թույլ և ծերացող Հենրին իրեն մխիթարում է [[Եկատերինա Պարր]]ի հետ իր վերջին ամուսնությամբ, որը դառնում է բռնակալ։ Եզրափակիչ տեսարանում, երբ Փարը այլևս սենյակում չէ, թագավորը ջարդում է չորրորդ պատը՝ ասելով. «Վեց կին, և նրանցից լավագույնն ամենավատն է»։