«Բնակչություն»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 27 բայտ ,  7 ամիս առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
 
Աշխարհի երկրներն ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների կարելի է բաժանել երկու հիմնական տիպերի։
'''Առաջին տիպին''' են պատկանում [[Եվրոպա]]յի և [[Հյուսիսային Ամերիկա]]յի տնտեսապես զարգացած [[Պետություն|երկրները]]։ Այդ երկրներին բնորոշ է բնական աճի միջինից (1,1% կամ 11‰11%) համեմատաբար ոչ բարձր ցուցանիշները։ Բնակչության բնական աճը բացասական է (նեղացված վերարտադրություն), և արդյունքում տեղի է ունենում բնակչության թվի նվազում՝ '''դեպոպուլյացիա'''։ Եթե նման վիճակը պահպանվում է երկար տարիներ, այն ընդունված է գնահատել որպես '''ժողովրդագրական ճգնաժամ'''։
 
Բնակչության վերարտադրության ''' երկրորդ տիպին են պատկանում''' [[Ասիա]]յի, [[Աֆրիկա]]յի և [[Լատինական Ամերիկա]]յի զարգացող երկրները։ Այդ երկրներին բնորոշ են ծնելիության և բնական աճի միջինից բարձր ցուցանիշները և մահացության համեմատաբար ցածր կամ չափավոր ցուցանիշներ (20‰20%-ից ոչ պակաս)։ Եթե այժմ աշխարհում միջին հաշվով մեկ ընտանիքում հաշվվում է 3-4 երեխա, ապա [[Աֆրիկա]]յի և [[Ասիա]]յի հետամնաց [[ագրարային]] երկրներում՝ 6-7 երեխա։ Արդյունքում բնակչության բնական աճը լինում է դրական (ընդլայնված վերարտադրություն), իսկ երբ բնակչության թիվը գերազանցում է ընդլայնված վերարտադրության նորման խոշոր չափերով, այդ երևույթը կոչվում է «ժողովրդագրական պայթյուն»։
 
'''Ժողովրդագրական քաղաքականությունը''' վարչական, տնտեսական, քարոզչական և այլ միջոցառումների համակարգ է, որոնց օգնությամբ [[պետություն]]ն իր համար ցանկալի ուղղությամբ ներգործում է բնակչության բնական շարժի (ամենից առաջ ծնելիության) վրա։
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://philotheus.blogspot.com/2012/05/blog-post_26.html Աշխարհի գերբնակեցման գլոբալ հիմնախնդիր] (հոդված)
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=102}}
 
[[Կատեգորիա:Բնակչություն]]
 
Անանուն մասնակից