«Արթուր Վաղարշյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ|ԱԱՀ=<small>Արթուր Վաղարշյան</small>|ազդել է=|ստորագրություն=|կայք=|պարգևներ և մրցանակնե...»:
 
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Արթուր Գրիշայի Վաղարշյանը ծնվել է [[1963|1963 թվականի]] [[Հոկտեմբերի 7|հոկտեմբերի 7-ին]] [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|ՀԽՍՀ]] [[Սևանի շրջան|Սևանի շրջանի]] (ներկայիս [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի մարզի]]) [[Լճաշեն|Լճաշեն գյուղում։գյուղում]]։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում, ապա՝ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ծառայության անցել [[ԽՍՀՄ Զինված ուժեր|Խորհրդային Միության Զինված ուժերի]] շարքերում։
 
Զինծառայության ավարտից հետո՝ 1984 թվականին, ընդունվել է [[Երևանի պետական համալսարան|Երևանի պետական համալսարանի]] [[ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ|իրավագիտության ֆակուլտետ]], որն էլ ավարտել է 1989 թվականին։ Ըստ Արթուր Վաղարշյանի՝ [[Իրավաբան|իրավաբանի]] մասնագիտության ընտրությունը ի սկզբանե պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ հոկտեմբերի 7-ը (ծննդյան օրը) հանիսացել է [[ԽՍՀՄ Սահմանադրության օր|ԽՍՀՄ 1977 թվականի Սահմանադրության ընդունման օրը]], ինչն էլ, ինքնին, հետաքրքրություն է առաջացրել այդ գիտության նկատմամբ։ 1989-1992 թվականներին սովորել է [[ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ|ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի]] ասպիրանտուրայում՝ պետության և իրավունքի տեսություն ու պատմություն, քաղաքական իրավական ուսմունքներ մասնագիտությամբ։
 
1996 թվականին պաշտպանել է «Հայաստանի առաջին Հանրապետության դատական համակարգը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ 2013 թվականին՝ դոկտորական ատենախոսությունը «Հայաստանի առաջին Հանրապետության պետական իշխանության համակարգը» թեմայով։ 1993-1994 թվականներին աշխատել է որպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, ապա՝ ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ (մինչև 2002 թվականը): 2002-2005 թվականներին եղել է վերոնշյալ ամբիոնի դոցենտ, իսկ 2005 թվականից ցայսօր՝ ամբիոնի վարիչ։