«Չարենցավան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 73.
Հիմնադրվել է [[1947|1947- 1948]] թվականներին, որպես ավան՝ Լուսավան անվանմամբ։ 1961 թվականին ստացել է քաղաքի կարգավիճակ, իսկ 1967 թվականի սեպտեմբերի 23-ին [[Եղիշե Չարենց]]ի 70-ամյակի կապակցությամբ խորհրդային իշխանությունը վերանվանել է քաղաքը Չարենցավան։ Քաղաքը գտնվում է [[Հրազդան (գետ)|Հրազդան]] գետի ափին, [[Երևան]]ից 25 կմ հյուսիս։ Քաղաքի մոտակայքով անցնում է երկաթգիծ, ինչպես և M4 մայրուղին, որը միացնում է Երևանը [[Կոտայքի մարզ|Կոտայքի]] և [[Գեղարքունիքի մարզ|Գեղարքունիքի]] մարզերի հետ։
 
== <big>Չարենցավանի պատմություն</big> ==
   Մինչև 1930 թվականը Հայաստանում կառուցվեցին մի շարք հիդրոէլեկտրակայաններ ու ջրանցքներ, որոնք անզոր էին բավարարել արդյունաբերության ու գյուղատնտեսության հարաճուն պահանջները: Այդ խնդրի լուծման միակ ուղին Սևանա լճի ջրի օգտագործման ծրագրի իրականացումն էր: Դրա նախագծման սխեման կազմել էր հայ նշանավոր ինժեներ-հիդրոտեխնիկ Իոսիֆ Տեր-Աստվածատրյանը: Այդ հսկա համակարգի շինարարությունն արդեն վիճակված էր ղեկավարել ու ավարտին հասցնել մեկ այլ հռչակավոր հայորդու՝ [[Գարեգին Աղաբաբով|Գարեգին Աղաբաբովին]]: [[Արգելի ջրաէլեկտրակայան|Գյումուշ ՀԷԿ]]-ի բանավանների նախագծի հեղիակ, հայ նշանավոր ճարտարապետ, ճարտարապետության դոկտոր՝ [[Տիրան Մարության|Տիրան Մարությանը]], այդ բանավանները մկրտել էր [[Արգել|Լուսակերտ]] և Լուսավան պայմանական անունններով: Գյումուշ ՀԷԿ-ի, [[Ալափարս|Ալափարսի]] շինտեղամասի պետ, ինժեներ-հիդրոտեխնիկ Աշոտ Գրիգորի Հեքիմյանին էր վիճակված սկսել Լուսավանի կառուցումը: Շուրջը բացի լեռներից ու քարափներից ոչ մի օտար, շինարարության հետ կապ չունեցող բան չկար: Շինարարները եկել էին ոչ միայն Հայաստանից, այլև Խորհրդային Միության ամենատարբեր շրջաններից: Նրանց թվում կային նաև բազմաթիվ այլազգիներ: Աշխատանքներում ներգրավված էին նաև աքսորյալներ: Մինչև վրանների, ապա փայտաշեն ֆիննական տնակների պատրաստումը, նրանք հիմնականում բնակվում էին Ալափարս գյուղի բնակիչների տներում: Նրանք կառուցում էին ջրանցքը, երկաթուղին, բնակելի տները ու նաև գլխավորը՝ հիդրոէլեկտրակայանը:
 
      Նախագծին համապատասխան ավանը կառուցելու համար հիմք ընդունվեցին Երևան-Ախտա երկաթուղու ու կայանի առանցքային գծերը և նշահարվեցին առաջին թաղամասի առաջին տասը բնակելի շենքերի հիմնափոսերը: Առաջին շենքի առաջին անկյունակերտը նշահարած փայտացիցն էլ դարձավ նաև քաղաքի կենսագրության առաջին նշահարը:  
Տող 136.
 
<br />
 
== Չարենցավանի տասներկու քաղաքապետերը ==