«Ջորջ Գրուվզ (հնչյունային ինժեներ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « {{Տեղեկաքարտ Անձ}} '''Ջորջ Ռոբերտ Գրուվզ''' ({{ԱԾ}}), հնչյունային ինժեներ, որը կարևոր դեր է խաղացել համր...»:
 
չ մանր-մունր փոփոխություններ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
 
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Ջորջ Ռոբերտ Գրուվզ''' ({{ԱԾ}}), հնչյունային ինժեներ, որը կարևոր դեր է խաղացել համր կինոյին ձայնով ապահովելու տեխնոլոգիայի ստեղծման հարցում։ Համարվում է նաև Հոլիվուդի առաջին հնչյունային ռեժիսորը․ նա է եղել 1927 թվականին նկարահանված Ալ Ջոլսոնի «Ջազային երգիչը» ֆիլմի, ինչպես նաև շատ այլ [[Հնչուն կինո|հնչուն ֆիլմերի]] ձայնագրման ինժեները։ [[Warner Bros.|Warner Brothers]] կինոընկերությունում աշխատելու 46 տարիների ընթացքում դարձել է նրանց գլխավոր հնչյունային ռեժիսորը և նվաճել երկու [[Օսկար|ակադեմիական մրցանակ]]։
 
==Վաղ կյանք==
Ջորջը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 13-ին, [[Անգլիա|Անգլիայի]]յի Լանկաշիր կոմսության Սենտ-Հելենս քաղաքի Դյուք փողոցի 57 տանը։ Հայրը՝ Ջորջ Ալֆրեդ Գրուվզը, վարպետ սափրիչ էր ու տաղանդավոր երաժիշտ, որը քաղաքում առաջինն է ստեղծել փողային նվագախումբ։ Նրա որդին`Ջորջ կրտսերը, տիրապետում էր մի շարք գործիքների և կանոնավոր [[կոռնետ]] էր նվագում քաղաքի արքայական թատրոնում։ Նա նաև Դյուկ և Օուեն փողոցներումում գտնվող իր հայրիկի երկու վարսավիրանոցների օճառողն էր։
 
Ջորջը կրթություն է ստացել քաղաքի Նաթգրուվ կրտսեր դպրոցում և Քոուլլիի քերականական դպրոցում:դպրոցում։ [[Լիվերպուլի համալսարան]] ընդունվելու համար կրթաթոշակի արժանանալով՝ նա 1922 թվականին գերազանցությամբ ավարտել է այն ճարտարագիտություն և հեռախոսակապ մասնագիտությամբ։ Մեկ տարի Քովենթրիում GEC ընկերության համար աշխատելով՝ ստեղծել է անլար ընդունիչներ, այնուհետև աշխատանքի տեղավորման համար դիմել է Միացյալ Նահանգներին:Նահանգներին։ 1923 թվականի դեկտեմբերի 1-ին երկամյա աշխատանքային պայմանագրով Ջորջը նավարկել է դեպի [[Նյու Յորք]] SS Laconia նավով։
 
==Կարիերա==
Աշխատանք է ստացել [[Բելլի լաբորատորիա|Բելլի լաբորատորիայի]]յի հետազոտական թիմում, որոնք զարգացնում էին կինոնկարի ձայնային տեխնոլոգիան՝ օգտագործելով ձայնային սկավառակի գործընթացը:գործընթացը։ 1925 թվականին Warner Brothers ընկերությունը գնել է Բելլ համակարգն ու ստեղծել Վայտաֆոն կորպորացիան:կորպորացիան։ 1926 թվականին Ջորջ Գրուվզն աշխատանքի է նշանակվել Վայտաֆոնում և նրան հանձնարարվել է ձայնագրել Ջոն Բարրիմորի «Դոն Ժուան» (1926) ֆիլմի սաունդտերկը։ Սա առաջին լիամետրաժ ֆիլմն էր, որն ուներ Նյու Յորքի ֆիլհարմոնիայի կողմից տրամադրված համաժամեցված սաունդթրեք:սաունդթրեք։ Գրուվզը մշակել է նորարարական, բազմամիկրոֆոնային տեխնիկան և իրականացրել 107 հոգանոց նվագախմբի կենդանի երաժշտության համակցում, դրանով դառնալով կինոյի պատմության մեջ առաջին երաժշտական համակցողը:համակցողը։
 
Այնուհետև Գրուվզն իրականացրել է 1927 թվականին նկարահանված «Ջազային երգիչը» ֆիլմի հնչյունային ձայնագրությունը։ Ֆիլմի գլխավոր դերակատար Ալ Ջոլսոնը Ջորջին անվանել է «հանգիստ փոքրիկ անգլիացի» ու պնդել, որ միայն նա հնչյունավորի իր կինոնկարները։ Վերոնշյալ ֆիլմը հնչյունավորելիս Գրուվզը դարձել է առաջին ձայնագրողը։
 
Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի առաջին շարժանկարի ջոկատում<ref>{{cite web|url=http://www.georgegroves.org.uk/soundclips.html|title=Sound Clips - George Groves The Movie Sound Pioneer|website=www.georgegroves.org.uk}}</ref>։
 
Warner Brothers ընկերությունում իր երկարամյա աշխատանքի ընթացքում ստեղծել է բազմաթիվ հնչյունային տեխնիկաներ և հմտություններ, որոնք այսօր առօրեական են կինո և հեռուստաարդյունաբերությունների համար, այդ թվում՝ [[Կրկնօրինակում|կրկնօրինակումըկրկնօրինակում]]ը և ռադիո միկրոֆոնների օգտագործումը:օգտագործումը։ Արժանացել է երկու Օսկարի «Լավագույն հնչյունավորում» անվանակարգում «Սայանորա» (1957) և «Իմ գեղեցիկ լեդի» (1964) կինոնկարների համար։ Վերջինիս համար նրա «Օսկարը» նրան շնորհվել է 1965 թվականի Ակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ բեմի վրա [[Սթիվ Մակքուին|Սթիվ Մակքուինի]]ի և [[Կլաուդիա Կարդինալե|Կլաուդիա Կարդինալեի]]ի կողմից։ Ընդհանուր առմամբ, Գրուվզն աշխատել է այդ անվանակարգում Օսկարի արժանացած երեսուներկու կինոնկարների վրա։
 
1957 թվականին Ջորջ Գրուվզը դարձել է Warner Brothers ընկերության հնչունային ռեժիսորը, իսկ 1972 թվականին՝ իր կենսաթոշակի անցնելու տարում «Կինոնկարի և հեռուստաինժեներների ընկերության» կողմից արժանացել է Սեմ Ուորների անվան հեղինակավոր մրցանակին։ Մահացել է սրտի կաթվածից 1976 թվականի սեպտեմբերի 4-ին, թաղված է Հոլիվուդ-Հիլզ գերեղմանատանը։
 
===Ակադեմիական մրցանակներ===
Գրուվզն արժանացել է երկու [[Օսկար|Օսկարի]]ի ու առաջադրվել ևս վեցի համար «Լավագույն հնչյունավորում» անվանակարգում։
 
;Շահում
Տող 35 ⟶ 34՝
 
==Արշավ ճանաչման համար==
1993 թվականին Գրուվզի լիվերպուլցի 92-ամյա քույրը`Հիլդա Բարոուն, արշավ է սկսել Միացյալ Թագավորությունում իր եղբոր ռահվիրայական աշխատանքի պաշտոնական ճանաչման համար, որի արդյունքում 1996 թվականին բրիտանական կինոարդյունաբերության երկու հուշատախտակ է բացվել՝ ի հիշատակ նրա նվաճումների:նվաճումների։ Մեկը տեղադրված է նրա ծննդավայր Սենտ-Հելենս քաղաքի Դյուք փողոցում, մյուսը՝ Լոնդոնի Ուեստ Էնդում գտնվող հեղինակավոր Warners կինոթատրոնում։
 
==Ծանոթագրություններ==
Տող 43 ⟶ 42՝
* [http://www.georgegroves.org.uk/ George Groves - The First Sound Man]
*{{IMDb name|0344060|George Groves}}
*
 
<br />