«Ռաստաֆարական շարժում»–ի խմբագրումների տարբերություն

չ
չNo edit summary
=== Հայլե Սլասսիե ===
[[File:Addis Ababa-8e00855u.jpg|thumb|300px|right|Եթովպական կայսր [[Հայլե Սլասսիե I]]-ը, ում ռաստամանները համարում էին [[Քրիստոս]]ի մարմնավորումն երկրի վրա]]
[[Հայլե Սլասսիե I]]-ը ([[1892]]–[[1975]]թթ.) [[Եթովպիա]]յի կայսրն էր [[1930]]-[[1974]]թթ.-ին: Ռաստամանների կարծիքով նա հարություն առած Քրիստոսի ցուցաբերումն էր և հետևապես` Ջայի մարմնավորումը երկիր մոլորակի վրա: Նրանք նաև պնդում են, որ Սլասսիեն արդարացիորեն կառաջնորդի իրենց դեպի կատարյալ աշխարհի կառուցմանը, որը կկոչվի «[[Սիոն]]»` [[Իսրայել]]ի տարածքում գտնվող համանուն սուրբ լեռան անունով: Սիոնը ռաստաների համար կդառնա վերջնական դրախտը: Սիոնի մայրաքաղաքը պիտի լինի [[Նոր Երուսաղեմ]]ը ([[Եթովպիա]]յի [[Լալիբելա]] սրբազան քաղաքը):
 
[[1975]]թ.-ին հայտարարվում է Սլասսիեի մահվան մասին, սակայն ռաստամանները գտնում էին, որ դա խաբեություն էր, և որ [[Աստված]] չի կարող մահանալ: Նրանք նաև պնդում են, որ կայսրը մուտք է գործել մենաստան և դեռ կվերադառնա հաղթահարելու բոլոր չար ուժերին և վերականգնելու իր արաչագործական գործունեությունը: Այսօր մի շարք ռաստաֆարականներ վերոնշյալ իրավիճակին մոտենում են որպես [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան]] մարգարեություններից մեկի մասնակի իրականացում:
42 352

edits