«Վազգեն Օվյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: →
Տող 9.
Վազգեն Օվյանի առաջին բանաստեղծությունը տպագրվել է [[1948 թվական]]ին [[«Սովետական Ղարաբաղ»]] թերթում։ [[1961 թվական]]ին լույս է տեսել գրողի անդրանիկ գիրքը։ Այնուհետև պարբերաբար տպագրվել են «Լեռների լեգենդը», «Շաղասար», «Խանքենդի», «Երգը մնաց լեռներում», «Տոհմածառ», «Մեղրի ժամանակը» գրքերը։
 
Վազգեն Օվյանի լավագույն ստեղծագործությունները, այդ թվում նրանք, որոնք բացահայտ ուղղված էին խորհրդային մեծ ու փոքր նազարների՝ [[Լեոնիդ Բրեժնև]]ի, [[Հեյդար Ալիև]]ի, Կևորկովի դեմ («Նազարնամե», «Հեքիաթ փառամոլ էշի մասին», «Հեքիաթ Մեծ գայլի, շնագայլի և այլոց մասին», «Հայրենադավը», «Հուդային», «Բասարական», «Զևս, խելոք կաց», «Հիմա է՞լ լռենք», «[[Դլե յաման]]», «Ղարաբաղ եմ ասում...», «Դու հպարտ չես, իմ Ղարաբաղ», «Կկորչեն հավետ և փառք, և անուն», «Իմ Ղարաբաղը տեսե՞լ ես, ասա» և այլն), արտացոլում էին կուռքերի, վերջը չերևացող ժողովների ու ծափերի վրա հիմնված խորհրդային իրականության զավեշտաողբերգական դեմքը («Այս շքերթներից հոգնել եմ արդեն», «Կրկես», «Տրիոլետներ», «Ութնյակներ» և այլն), բնականաբար, չէին կարող տպագրվել այն տարիներին և մնացել էին անտիպ։ Հետմահու լույս են տեսել «Եվ [[Պըլը Պուղի|Պըլը-Պուղի]]ն մի առակ պատմեց», «Ղարաբաղի արծիվը», «Այս Ղարաբաղն է», «Լեռների լեգենդը», «Ավելի շատ լույս», «Կապույտ տարիներ» գրքերը, որոնցում հիմնականում տեղ են գտել գրողի անտիպ ստեղծագործությունները։
 
[[Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոն|Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն]]ը [[1969 թվական]]ին բեմադրել է Վազգեն Օվյանի «Մեծ Լոռեցին» պիեսը, որը [[Հայաստան]]ում [[Հովհաննես Թումանյան]]ի ծննդյան 100-ամյակին նվիրված մրցույթում արժանացել է երկրորդ մրցանակի։ [[1973 թվական]]ին նույն թատրոնում բեմադրվել է Վազգեն Օվյանի մեկ այլ՝ «Լուսաբացը լեռներում» պիեսը: Այդ ներկայացումներն ու [[1980 թվական]]ին բեմադրված «Եվ [[Պըլը Պուղի|Պըլը-Պուղի]]ն մի առակ պատմեց» քնարական դրաման լայն ընդունելություն են գտել հանդիսատեսների շրջանում, բեմադրվել են 100-ից ավելի անգամ։
Տող 23.
Վազգեն Օվյանի «Լեռնակերտ» («Խանքենդուց մինչև Ստեփանակերտ») վիպակն իր «ելման» կետում առնչություններ ունի [[Եղիշե Չարենց]]ի «Երկիր Նաիրի»-ի, [[Ակսել Բակունց]]ի «Կյորես»-ի, [[Սերո Խանզադյան]]ի «Մատյան եղելությանց»-ի հետ (թեև խիստ տարբեր են մատուցման եղանակները, յուրօրինակ են կերպն ու հայացքը)։ Ապա և անուղղակի շոշափումներ կան «Լեռնակերտի» և [[Վահան Թոթովենց]]ի «[[Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա]]» վիպակի միջև, քիչ այն կողմ է նաև [[Գուրգեն Մահարի|Գուրգեն Մահար]]ու «Այրվող այգեստանները»։
-->
 
== Երկեր ==
* Լուսաբաց (բանաստեղծությունների ժողովածու), [[Բաքու]], Ազերնեշր, 1961, 75 էջ, տպ. 4.000։