«Տրդելնիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տրդելնիկ''' ({{IPA-cs|ˈtr̩dɛlɲiːk}}, նաև՝ '''տրդլո''' կամ '''տրոզկոլ'''), շշաձև թխվածքի տեսակ: Այն պատրաստվում...»:
(Տարբերություն չկա)

19:34, 10 փետրվարի 2020-ի տարբերակ

Տրդելնիկ (Կաղապար:IPA-cs, նաև՝ տրդլո կամ տրոզկոլ), շշաձև թխվածքի տեսակ: Այն պատրաստվում է բռանկի վրա, որի վրա փաթաթում են խմորը (դրան տալով շշի ձև), ապա տաքացնում են և վրան լցնում շաքարավազի և ընկույզի խառնուրդ:

Ծագում

Տրդելնեիկը ծագման մասին մի քանի կարծիք կա: 19-րդ դարի կեսերին այն հայտնի էր որպես սլովակիական ուտեստ[1], իսկ 20-րդ դարում՝ որպես մորավիական ուտեստ[2][3]: Նմանատիպ խմորեղենը տարածված էր նաև Տրանսիլվանիայի հունգարախոս մասում (ներկայիս Ռումինիայում), որտեղ այն կոչվում է kürtőskalács: «Տրդելնիկ» բառը ունի չեխական-սլովակական ծագում. բառի արմատը՝ «տրդլո»-ն, այն փայտի անունն է, որի վրա սովորաբար փաթաթում են խմորը՝ դրան տալով ավանդական խոռոչային ձև:

21-րդ դարում այն հատնի է դարձել Չեխիայի Հանրապետություն և Սլովակիա այցելող տուրիստների շրջանում: Ներկայումս «տրդելնիկը» (trdelník) զբոսաշրջիկների շրջանում հայտնի է որպես խմորեղեն, որը հնարավոր է գտնել տարբեր երկներում, մասնավորապես՝ Չեխիայի Հանրապետությունում: Պրահայի սրճարաններում կարելի է գտնել պաղպաղակով լցոնված տրդելնիկների բազմում տեսակներ[4]:

Զբոսաշրջությունը Պրահայում

Չնայած տրդելնիկը հաճախ ներկայացվում է որպես «չեխական ազգային թխվածք» կամ «հին բոհեմյան խմորեղեն», իսկ 20-րդ դարի գրականության մեջ կարող ենք հանդիպել český trdelník (չեխական տրդելնիկ) եզրույթը[5], տրդելնիկը գրականության մեջ ամենաշատը նշվում է որպես սլովակական կամ մորավիական ուտեստ, բայց ոչ բոհեմյան և Պրահայում այս աղանդերի լայն տարածումն սկսել է միայն վերջերս: Չեխ կինեմատոգրաֆիստ և լրագրող Յանեկ Ռուբեշը պնդում է, որ տրդելնիկը պատրաստվում է միայն զբոսաշրջիկների համար և եթե այդպես նայենք՝ համբուրգերը Չեխիայում ավելի ազգային է[6]:

Սկալիցիական տրդելնիկ

Տրդելնիկի թխման գործընթացը

Տրդելնիկի պատրաստման գործընթացն ունի մեծ ավանդույթ Սլովակիայի Սկալիցա քաղաքում (քաղաքն ունի սահման Չեխիայի Հանրապետության հետ): Բնօրինակի բաղադրատոմսը պատկանում էր խոհարար Ժոզեֆ Գվադանիին, որը 18-րդ դարի վերջին Սկալիցայի քաղաքացիություն ունեցող թոշակի անցած հունգարացի գեներալ էր: Իրական բաղադրատոմսը Սկալիցիայի բնակիչների կողմից շարունակ կատարելագործվում էր և վերջնական տեսքն այսօր հայտնի էր որպես Skalický trdelník (սկալիցիական տրդելնիկ):

«Skalický trdelník» քաղաքացիական ասոցիացիան ստեղծվել է 2004 թվականին և նպատակ է հետապնդում պահպանել տրդելնիկի՝ սկզբից ևեթ կրակի վրա պատրաստվելու գործընթացը:

Նման արտադրանքներ

 
Սկալիցիական տրդելնիկի կտորներ, որոնք պատրաստ են մատուցման: Ուշադրություն դարձրեք բռնակի վրա պատրաստվելու արդյունքում առաջացած խոռոչներին
 
Trdelník booth at a market in Litoměřice.

Ծանոթագրություններ

  1. Časopis Českého Musea. XXII/2. 1848. էջ 331.
  2. Moravské národní pohádky a pověsti. 1983. էջ 334.
  3. Vlastimil Vondruška, František Skála (jr.) (1991). Církevní rok a lidové obyčeje. էջ 88.
  4. Tennent, James (1 March 2016). «Chimney cake: The doughnut ice cream foodporn oozing over your Instagram». Ibtimes.co.uk. Վերցված է 15 December 2017-ին.
  5. Zvon: týdenník beletristický a literární. 1930. էջ 153.
  6. «5 TRUE FACTS ABOUT TRDELNÍK (Honest Guide)». youtube.com. 2018-10-12.

Արտաքին հղումներ