«Ռուսա Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.241.184.234 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Հետ է շրջվում 6746739 խմբագրումը, որի հեղինակն է՝ Voskanyan (քննարկում) մասնակիցը
Պիտակ՝ Հետ շրջել
Տող 2.
[[Պատկեր:RusaIV Seal.jpg|300px|մինի|Ռուսա Դ-ի անունը կրող արքայադրոշմ կավե սալիկը]]
'''Ռուսա Դ''' (ծննդ. և մահվ. թվ. անհայտ), [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] թագավոր Մ.թ.ա. մոտ 595-585 թվականներին։ Ռուսա Գ-ի որդին և հաջորդը։ Հիշատակվում է [[Կարմիր բլուր]]ի որոշ պեղածոների, այդ թվում՝ իր արքայադրոշմ կավե սալիկների արձանագրություններում։ Գործունեության մասին այլ տեղեկություններ չեն հայտնաբերվել։
 
Ռուսա Դ-ի գահակալման տարիներին Վանի թագավորությունը գտնվել է ծանր և օրհասական պայմաններում:
 
Մ.թ.ա 605-ին Մարաստանի թագավոր Կիաքսարի գլխավորած բանակը, Կարքեմիշ քաղաքի մոտ ջախջախել է Ասորեստանի զորքի խղճուկ մնացորդները և վերջնական կործանել Ասորեստանի պետությունը: Միջագետքում իշխանությունը անցել է Կիաքսարի դաշնակից Բաբելոնի թագավորության ձեռքը, որի գահին է բազմել Նաբոպալասարի որդին՝ ռազմատենչ Նաբուգոդոնոսորը:
 
Այս իրավիճակում Հայոց Արարատյան թագավորության (Վանի թագավորություն) ծայրամասային տարածքների կորուստները ու նրանց անջատամետ ձգտումները, հայ ավագանու և արքունիքի միջև առաջացած հակասությունների խորացումը, ու դրա հետ միասին հզոր Մարաստանի հետ անխուսափելի պատերազմի վտանգը, ստիպել է /Հայոց թագավոր/ Ռուսա Դ-ին՝ իրեն կողմնակից որոշ հայ ավագանիների ու քրմերի համաձայնությամբ, հպատակություն հայտնել Մարաց Կիաքսար թագավորին, դառնալով նրան ենթակա ու հարկատու, որը մեծ դժգոհություններ և խռովություններ է առաջացրել Հայոց աշխարհում, որն էլ հավանաբար պատճառ է դարձել՝ Վանի թագվորության արքայատոհմի իշխանափոխությանը՝ ի դեմս նոր արքյատոհմի (Երվանդունիների):
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուսա_Դ» էջից