«Դինոզավրեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Դինոզավրեր
Պիտակներ՝ Փոխարինում դատարկեցում Վիզուալ խմբագիր
Տող 1.
Դինոզավրերը տարբեր տեսակի են լինում, բուսակերներ, մսագերներ գիշատիչներ և այլն։ Նրանք հիմա գոյություն չունեն էշեր։{{ծանցանկ}}
{{Տաքսոտուփ
|name = Դինոզավրեր
|image file = Various dinosaurs2.png
|image title =
|image descr =
|regnum = Կենդանիներ
|ref =
|comment =
|rang =
|latin = Dinosauria
|author = Ռիչարդ Օուեն, [[1842]]
|syn =
|typus =
|wikispecies = Dinosauria
|commons = Category:Dinosauria
|itis =
|ncbi =
|eol =
|Տիպ=Քորդավորներ|Դաս=Սողուններ|Class=Սողուններ}}
 
'''Դինոզավրներ''' ({{lang-la|Dinosauria}}, {{lang-grc|δεινός}}-ից - սարսափելի և {{lang-grc2|σαῦρος}}-ից - սողուն), ցամաքային [[ողնաշարավորներ|ողնաշարավոր]] կենդանիների ոչնչացած ենթակարգ, որոնք գերիշխել են Երկիր մոլորակի վրա մեզոզոյան դարաշրջանում մոտ 160.000.000 տարի՝ սկսած տրիասյան շրջանի վերջից (մոտ 225.000.000 տարի առաջ) մինչև կավճի շրջանի ավարտը (մոտ 65.000.000 տարի առաջ), երբ նրանց մեծագույն մասը ոչնչացավ։ Դինոզավրերի բրածոները հայտնաբերված են բոլոր [[մայրցամաք]]ներում։ Ներկայումս հնէաբանների կողմից նկարագրված է դինոզավրերի 500 ցեղ և 1000 տեսակ<ref name=autogenerated3>[http://news.bbc.co.uk/2/hi/science/nature/7620621.stm Դինոզավրեր], BBC, սեպտեմբերի 17, 2008</ref>, որոնք բաժանվում են երկու խմբի՝ թռչնանմաններ և սողունանմաններ։
 
== Անվան ստուգաբանություն ==
Դինոզավրներ տաքսոնը առաջին անգամ կիրառվել է [[1842]] թվականին [[Սըր Ռիչարդ Օուեն]]ի կողմից, ով օգտագործել է այն՝ նկատի ունենալով Անգլիայում և ամբողջ աշխարհում հայտնի սաուրյան [[սողուններ]]ի ոչնչացված ենթակարգը կամ տրիբան։ Հասկացությունը փոխառնվել է [[հունարեն]] δεινός (դեյնոս, որը նշանակում է «ահավոր», «ամուր», «վախենալու չափ հսկա») և σαῦρος (սաուրոս, որը նշանակում է «մողես» կամ «սողուն») բառերից։ Դինոզավրեր անվանումը հաճախ կիրառվում է դինոզավրների ատամները, ճանկերը և այլ սարսափելի ֆիզիկական հատկանիշները վկայակոչելու համար, այն դեպքում, երբ Օուենը այդ բառով մտադիր է եղել միայն ընդգծել նրանց չափերը և մեծությունը։
 
== Դինոզավրերի հիմնական խմբերը ==
Ըստ [[կոնքոսկրեր]]ի անատոմիական կառուցվածքի՝ գիտնականները դինոզավրերին բաժանել են 2 խմբի՝ «մողեսակոնքներ» ([[զաուրիխիա]]), քանի որ կոնքազդրային հոդերի կառուցվածքը նման է ժամանակակից շատ սողունների (օրինակ՝ [[կոկորդիլոսներ]]ի) կառուցվածքին, «թռչնակոնքներ» ([[օրնիթիխիա]])՝ կոնքագոտու կառուցվածքը հիշեցնում է թռչուններինը։ Նրանք ունեցել են նաև այլ տարբերություններ. մողեսակոնք դինոզավրերի ատամներն աճել են բերանի առաջային մասում։ Նրանք կարողացել են [[միս]]ը բռնել, կծել և պատառոտել, սակայն չեն կարողացել ծամել։ Դինոզավրերի բոլոր գիշատիչ տեսակները պատկանել են այդ խմբին։ Թռչնակոնքների առաջային ատամները բացակայել են, եղել են հետին ատամներ, որոնցով կարողացել են աղալ կոպիտ բուսական կերը, սակայն խոտաբույսերով չեն սնվել, որովհետև վերջիններս մեր մոլորակի վրա ի հայտ են եկել դինոզավրերի ոչնչանալուց հետո։ Այս խմբի շատ ներկայացուցիչներ ունեցել են լավ զարգացած զրահ՝ զինված ոսկրային ելուստներով ու փշերով։
 
== Դինոզավրերի տաքարյունության և սառնարյունության մասին ==
Այդ հարցում գիտնականները դեռևս վերջնական եզրակացության չեն եկել։ Սառնարյուն կենդանիների (օրինակ՝ [[մողեսներ]]ի) կենսագործունեությունը կախված է [[արև]]ի ջերմությունից, իսկ տաքարյունները (օրինակ՝ [[թռչուններ]]ն ու [[կաթնասուններ]]ը) կարող են մշտապես ակտիվ լինել։ Քանի որ այդ ժամանակաշրջանում կլիման Երկրի վրա եղել է ավելի տաք, սառնարյուն դինոզավրերը կարող էին ակտիվ լինել օրվա մեծ մասը։ Խոշոր սողունները կարող էին ջերմությունը պահպանել ամբողջ գիշերվա ընթացքում, քանի որ նրանց զանգվածեղ մարմինը սառչում էր շատ դանդաղ։ Հավանաբար, հենց այդ պատճառով դինոզավրերի մեծամասնությունն ունեցել է հսկա չափեր։ Նրանց ավելի փոքր ներկայացուցիչների մարմնի որոշակի ջերմաստիճանը կարող էր պահպանվել ակտիվ կենսագործունեության հաշվին, կամ էլ իրականում նրանք կարող էին լինել տաքարյուն։ Մինչ այժմ հայտնի չէ, թե ինչու են դինոզավրերն անհետացել [[Երկիր մոլորակ|Երկրի]] երեսից։ 160 միլիոն տարվա ընթացքում որոշ տեսակներ ոչնչացան, միայն [[կավճի ժամանակաշրջան]]ի վերջում ի հայտ եկան նորերը։ Իրականում ոչ ոք չգիտի, թե որքան է տևել դինոզավրերի ոչնչացման ընթացքը. դա կարող էր տեղի ունենալ միլիոնավոր տարիների ընթացքում կամ բոլորովին կարճատև ժամանակահատվածում։ Այդ շրջանում ոչնչացել են նաև կենդանիների ուրիշ խմբեր։ Որոշ [[գիտնականներ]] ենթադրում են, որ դինոզավրերի անհետացումը համընկել է կլիմայի համընդհանուր փոփոխությունների հետ. հնարավոր է՝ նախկինում գերիշխող սողունները չեն հարմարվել գոյության նոր պայմաններին։ Ուրիշները համարում են, որ Երկիրը բախվել է հսկա [[աստղակերպ]]ի, որի պատճառով փոշու մեծ ամպ է բարձրացել և ամիսներ ու տարիներ շարունակ խանգարել է արևի [[ճառագայթներ]]ի թափանցմանը։ Արդյունքում Երկրի վրա ջերմաստիճանը կտրուկ իջել է, և ամենուրեք ոչնչացել են գրեթե բոլոր կենդանիներն ու բույսերը։ Պահպանվել են միայն այն տեսակները, որոնք կարողացել են հարմարվել նոր պայմաններին և տարածվել են մեր մոլորակի վրա։ Դինոզավրերի մասին տեղեկությունները հիմնված են նրանց բրածո մնացուկների պեղումների վրա։ Հսկա [[մողեսներ]]ի նոր տեսակ հայտնաբերելով՝ գիտնականները հետազոտում են նրանց ոսկրերի կառուցվածքը և այդ վերլուծության հիման վրա վերականգնում են անհետացած սողունների արտաքին տեսքը, տեղաշարժման միջոցները, նախկինում հայտնի տեսակների հետ ազգակցությունը։ Հաստատված է, որ դինոզավրերի որոշ տեսակներ հոտեր են կազմել։ [[Տերևներ]]ի, միջատների ու փափկամարմինների խեցիների [[բրածո]] մնացորդների ուսումնասիրությամբ գիտնականները կարողանում են պարզել այդ ժամանակաշրջանում կլիմայի և բույսերի տեսակային կազմի առանձնահատկությունները։ [[Ատամներ]]ի բրածո մնացուկների հետազոտությամբ հաջողվում է հաստատել դինոզավրերի գիշատիչ կամ բուսակեր լինելը։ Գտնվել են այդ սողունների մի քանի ձվեր, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դինոզավրերի որոշ տեսակներ, ինչպես նաև նրանց ժամանակակից ազգակիցների մեծամասնությունը խնամք չեն տարել սերունդների նկատմամբ։ Ստացված բոլոր տեղեկությունները հնարավորություն են տալիս դինոզավրերի մասին շատ բան իմանալ, սակայն առայժմ հայտնի չեն նրանց գունավորումը, ձայներ արձակելու ունակությունը, կյանքի տևողությունը. այսօր էլ գիտնականները փորձում են գտնել այդ հարցերի պատասխանները։
 
== Հետաքրքիր փաստեր ==
* [[Տիրանոզավր]]ն ապրել է [[Հյուսիսային Ամերիկա]]յում 50 միլիոն տարի առաջ։ Ունեցել է մեծ ու ծանր գլուխ և 15 սմ-անոց սուր [[ատամներ]]։ Նա զոհին չի հետապնդել, այլ նրա վրա հարձակվել է դարանից։
* [[Տրիասի ժամանակաշրջան]]ի վերջում, մոտ 220 միլիոն տարի առաջ, հանկարծակի վրա հասած [[ջրհեղեղ]]ը անակնկալի է բերել կոէլոզավրերի հոտին։ [[1947]] թվականին գիտնականները հայտնաբերել են նրանց քարացած մնացուկները։
*Հյուսիսային Ամերիկայում հայտնաբերվել են դինոզավրերի։ Մասնագետները համոզված են, որ դրանք պատկանել են դինոզավրերի խմբերի։ Հայտնաբերվել են նաև շատ մեծ թվով միասին թաղված դինոզավրեր։ Այդ գերեզմաններից մեկը պարունակում էր 10000 բադակտուց մայազավրեր։ Սրանից կարելի է եզրակացնել, որ զավրոպոդներն էլ են ապրել խմբերով<ref>1000 հարց հարց ու պատասխան, ՄԱՆՄԱՐ, 2001 թ․, ISBN 978-9939-62-042-8<</ref>։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Դինոզավրեր]]