«Ազատ (գետ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
 
== Աշխարհագրական դիրք ==
[[Պատկեր:Ազատ գետ.gif|մինի|ձախից|Ազատ գետը վերին հոսանքում]]
Սկիզբ է առնում [[Գեղամա լեռնաշղթա]]յի [[Սպիտակասար]] լեռնագագաթի հարավարևմտյան լանջերի 3000-3200 մ բարձրություններից։ Ակունքի մոտավոր կոորդիանատներն են հս.լ. 49°09՛11՛՛ արլ.ե. 45°00՛14՛՛։ Սկզբում՝ մոտ 13 կմ հոսում է հարավարևմտյան ուղղությամբ՝ անցնելով մինչև 600 մ խորություն ունեցող գեղատեսիլ հովտով։ Վերին հոսանքի այս հատվածը՝ մինչև ձախակողմյան [[Քաջառու]] (նախկին Դարբանդ) վտակը ընդունելը կոչվում է նաև Ուղտուակունք (Յոթնակունք), իսկ այս վտակի միախառնումից հետո հոսանքով դեպի ներքև՝ մինչև աջակողմյան [[Գողթ (գետ)|Գողթ]] վտակն ընդունելը կոչվում է նաև [[Միլի (գետ)|Միլի]]։ Այս ընթացքում գետը հոսում է հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ ընդունելով նաև աջակողմյան [[Սևջուր]] (կամ Սևկաջուր, նախկին Կարասու) վտակը (վերը ներկայացվածները Ազատի գլխավոր վտակներն են)։
[[Պատկեր:Azat(River) Bridge.jpg|մինի|Կամուրջ Ազատ գետի վրա. 11-րդ դ ( Այժմ ամբողջովին ձևափոխված ՀՀ Մշակույթի նախարարության կողմից)։<ref>[http://hetq.am/arm/news/30387/patmutyun-te-patmutyan-imitacia-garnu-kamrji-verakangnman-masin.html Պատմությու՞ն, թե՞ պատմության իմիտացիա. Գառնու կամրջի վերականգնման մասին]</ref>]][[Գառնի (գյուղ)|Գառնի]] գյուղի մոտ գետը վերջնականապես թեքվում է դեպի հարավ-արևմուտք՝ սկզբնական մոտ 9 կմ անցնելով մինչև 180 մ խորություն ունեցող Գառնու կիրճով։ [[Լանջազատ]] (Զովաշեն) գյուղի մոտ Ազատի վրա կառուցված է ջրամբար և ՀԷԿ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում [[Արաքս]]։ Գետաբերանի աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 39°57՛37՛՛ արլ.ե. 44°29՛17՛՛։