«Հովհաննես Թումանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում ([[1914]]-[[1918]] թթ.) [[հայ]] ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին ([[1919]]-[[1920]] թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն [[1918]] թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն ([[1921]]-[[1922]])։
 
1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է [[Կոստանդնուպոլիս]]՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 19321923 թվականին՝ Մոսկվայում։
 
Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա<ref name="armenianhouse" />: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց [[Թիֆլիս]], որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին [[Ռուսական կայսրություն]]ում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր<ref>{{cite book|url=http://scans.library.utoronto.ca/pdf/7/19/bibliothquedel173ecol/bibliothquedel173ecol.pdf|title=Classification des dialectes arméniens|last=Աճառյան|first=Հրաչյա|publisher=Librairie Honore Champion|year=1909|location=Փարիզ|page=72|language=ֆրանսերեն|trans_title=Հայկական բարբառների դասկարգումը|format=PDF|authorlink=Հրաչյա Աճառյան|accessdate=հուլիսի 8, 2012}}</ref>: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ և պոետիկ ստեղծագործությունների։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք [[ֆիլմ]]եր: Եվս երկու՝ [[Անուշ (օպերա)|''Անուշ'']] (1912) և [[Ալմաստ (օպերա)|''Ալմաստ'']] (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։