«Գարուշ Հարյանց»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 18 բայտ ,  10 տարի առաջ
վֆ կչ
չ (ուղղումներ ԱՎԶ ծրագրով)
(վֆ կչ)
{{վֆ}}
{{կչ}}
Բանաստեղծ, բեմադրիչ, դրամատուրգ, ծաղրանկարիչ:Ծնվել է 1947 թվի Մայիսի 7-ին, Ախուրյանի շրջանի(Շիրակի մարզ)Հացիկ գյուղում: 1977-ին գերազանցությամբ ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական( ՀՀ կինոյի եւ թատրոնի)պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը:Նույն թվին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին՝ «Վարդավառ» գիրքը, իսկ 1980-ին՝ երկրորդ «Հրդեհի ծաղիկներ»-ը, որը 1992-ին արժանացել է Հայ Գրողների Միության Հովհ.Շիրազի անվան առաջին մրցանակին,1984-ին՝ երրորդ «Հայրական ժամանակ»-ը,1986-ին՝ «Եվան ու Աստղինեն» մանկականը: Անվանի գրողն աշխատել է Լենինականի (Գյումրի)Մռավյանի անվան (Վ.Աճեմյանի)պետական դրամատիկ եւ տեկնիկային թատրոններում, ուր բեմադըրվել են «Երեք խոզուկներ» եւ «Սատանան ու տոնածառը» մանկական պիեսները:1986-88 թ.թ.գլխավոր տնօրենի պաշտոնում ղեկավարել է Շիրակի գոտու(մարզ)«Սոյուզպեչա-տի» միավորումը: Երկրաշարժից հետո նա հրավիրվում է աշխատելու Երեւանի հեռուստաթատրոնում իբրեւ խմբագիր, որտեղ էլ բեմադրվում է նրա «Ես եմ փեսան» տրագիկոմեդիան՝ ըստ Երու-խանի «Մարկոս ախպոր սերը» նորավեպի:1993-94 թ.թ.դասախոսել է հարազատ բուհում եւ ղեկավարել «Ուսանողական» թատրոնի աշխատանքները որպես գեղարվեստական տնօրեն:
26 700

edits