«Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
«Տրիստանն արձակ» ստեղծագործությունը վերարտադրում է չափածո վեպերի սյուժետային գծերում կելտական լեգենդներից կատարված հիմնական փոխառությունները՝ հերոսի ծնունդը, նրա ծնողների ճակատագիրը, Մորհոլտ Իռլանդացու հետ մենամարտը, վիշապի հետ մարտը, սրի քառթվածքի միջոցով Իզոլդան Տրիստանին ճանաչում է որպես իր եղբոր մարդասպանին, սիրո ըմպելիքը, «Աստծո դատարան» և այլն{{sfn|Михайлов I|1976|с=282}}: Արձակ վեպի միջնադարյան ձեռագրերը համեմատաբար ծավալուն են, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի Հանրային գրադարանի ձեռագիրը պարունակում է 234 ֆոլիո, այսինքն՝ 468 էջ տեքստ: Արձակ տարբերակներում երևան է եկել Հովսեփ Արիմաթիացուց սկիզբ առնող Տրիստանի մանրամասն ծագումնաբանությունը, որը խանդավառ սիրահարից վերածվում է թափառական ասպետի, մանրամասն նկարագրված են նրա արկածներն ու մենամարտերը{{sfn|Михайлов I|1976|с=282}}: Ի հայտ է եկել նոր հերոս՝ Տրիստանի խորթ մայրը, որը փորձում է թունավորել հերոսին: Մարկ թագավորը ներկայացվել է որպես բացասական կերպար{{sfn|Михайлов I|1976|с=282}}: Մեծ տեղ է հատկացված Տրիստանի՝ Իզոլդայի հանդեպ տածած սիրո հակառակորդ [[Սարակինոսներ|սարակինոս]] Պալամեդեսի թափառումների ու սխրագործությունների նկարագրությանը, որին 14-րդ դարում նվիրվել է առանձին «Պալամեդեսի մասին վեպը»{{sfn|Михайлов I|1976|с=282}}: Չափածո տարբերակներից հիմնական տարբերությունն Արթուր արքայի մասին լեգենդներից էպիզոդների շարադրումն է, կերպարներ են դարձել [[Կլոր սեղան]]ի բազմաթիվ ասպետներ՝ Լանսելոտը, [[Գավեյն]]ը, Պարցիֆալը{{sfn|Михайлов I|1976|с=282}}, այդ պատճառով արձակ վեպը ներառված է Արթուրյան լեգենդների շարքում: Բացի այդ, պատմվածքը պարունակում է Սուրբ Գրաալի որոնումների մոտիվներ, ինչը չի եղել նախորդ տարբերակներում:
 
[[Պատկեր:Houghton MS Typ 131 - coats of arms from manuscript, ca 1470 - 1.jpg|thumb|right|190px|Տրիստանի վահանը. ոսկեգույնոսկե առյուծը կանաչ դաշտում, մոտավորապես 1470 թվականի հին ձեռագրից]]
 
Արձակ տեքստերը պարունակում են բանաստեղծական ներդիրներ՝ լեեր: Առավել շատ լե պարունակում են 12599 (1re partie (A [Haines]), Փարիզ) և 2542 (V³ [Haines], Վիեննա) ձեռագրերը: Պետերբուրգի ձեռագիրը պարունակում է 7 լե՝ առանց [[նոտագրություն|նոտագրության]]: Տրիստանի մասին արձակ վեպի ձեռագրերում առաջին անգամ հայտնվում է նրա վահանի զինանշանի [[գերբագիտություն|գերբագիտական]] նկարագրությունը՝ «Կանաչը ոսկե առյուծով» (ոսկե առյուծը կանաչ դաշտում):
 
Ա. Դ. Միխայլովը գրել է, որ գրքի սյուժեն մանրամասն շարադրել է Էյլերտ Լյոզեթը՝ հիմնվելով Փարիզի ազգային գրադարանի ձեռագրերի ուսումնասիրության վրա{{sfn|Михайлов II|1976|с=688}}{{sfn|Löseth|1890|loc=|p=}}: Լյոզեթի կողմից ուսումնասիրված աղբյուրներից մեկը Français 1463 ձեռագիրն է, որը «Արթուր արքայի մասին վեպի» մասերից մեկն է, հին ֆրանսերենում ունի «Վեպ Մելիադուսի մասին» (''Le Roman de Meliadus'') վերնագիրը, և այն բանաքաղություն է՝ ստեղծված 1273 թվականից հետո [[Ռուստիչելո դա Պիզա]]յից հետո: Ձեռագիրն առաջին էջից մինչև վերջին էջը պատմում է Կլոր սեղանի ասպետների մասին: Չնայած վերնագրում տեղ է գտել Տրիստանի հոր անունը (Մելիադուս – Մելիադուկ), բայց գիրքը պատմում է Տրիստանի ծագումնաբանության, ճակատագրի, սխրագործությունների մասին և ավարտվում հերոսի մահով: Ամենավերջում հիշատակվում են Լյուսի դել Գատայի (''Luces dol Gaut'') և Հելի դը Բորոնի (''Helyes de Boron'') անունները:
 
== Նշումներ ==