«Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 12.
[[Պատկեր:Rogelio de Egusquiza - Tristan and Isolt (Death) - Google Art Project.jpg|thumb|Տրիստանի և Իզոլդայի մահը|alt=]]
Վեպի արձակ տարբերակում Տրիստանի մոր անունը չի հիշատակվում, իսկ հորը կոչում են Մելիադուկ։ Ժ. Բեդիեի մշակման մեջ օգտագործվել են վեպի չափածո տարբերակների անունները. Տրիստանի հայրը՝ Ռիվալեն, մայրը՝ Բլանշեֆլեր{{sfn|Бедье|1938|loc=Глава I. Детские годы Тристана|с=}}։ Լեգենդի հենց սկզբում թագուհին որդու ծննդյան պահին ասում է. «Եվ քանի որ դու լույս աշխարհ ես եկել տխրությունից, թախծոտ կլինի քո անունը. որպես վշտի նշան՝ ես կոչում եմ քեզ Տրիստան»{{sfn|БВЛ|1974|loc=Рождение Тристана|с=155}}։
 
Այսպիսով՝ մոր շուրթերից հնչում է ասպետի անվան կեղծ ստուգաբանությունը, որը բնորոշ էր միջնադարին. Տրիստան՝ {{lang-fr|tristesse}}՝ տխրություն: Իրականում նրա բնօրինակ անունը՝ Դրուստան, ունի անորոշ ստուգաբանությամբ պիկտական ծագում:
 
«Տրիստանն արձակ» ստեղծագործությունը վերարտադրում է չափածո վեպերի սյուժետային գծերում կելտական լեգենդներից կատարված հիմնական փոխառությունները՝ հերոսի ծնունդը, նրա ծնողների ճակատագիրը, Մորհոլտ Իռլանդացու հետ մենամարտը, վիշապի հետ մարտը, սրի քառթվածքի միջոցով Իզոլդան Տրիստանին ճանաչում է որպես իր եղբոր մարդասպանին, սիրո ըմպելիքը, «Աստծո դատարան» և այլն{{sfn|Михайлов I|1976|с=282}}: Արձակ վեպի միջնադարյան ձեռագրերը համեմատաբար ծավալուն են, օրինակ՝ Սանկտ Պետերբուրգի Հանրային գրադարանի ձեռագիրը պարունակում է 234 ֆոլիո, այսինքն՝ 468 էջ տեքստ: Արձակ տարբերակներում երևան է եկել Հովսեփ Արիմաթիացուց սկիզբ առնող Տրիստանի մանրամասն ծագումնաբանությունը, որը խանդավառ սիրահարից վերածվում է թափառական ասպետի, մանրամասն նկարագրված են նրա արկածներն ու մենամարտերը{{sfn|Михайлов I|1976|с=282}}: Ի հայտ է եկել նոր հերոս՝ Տրիստանի խորթ մայրը, որը փորձում է թունավորել հերոսին: Մարկ թագավորը ներկայացվել է որպես բացասական կերպար{{sfn|Михайлов I|1976|с=282}}: Մեծ տեղ է հատկացված Տրիստանի՝ Իզոլդայի հանդեպ տածած սիրո հակառակորդ [[Սարակինոսներ|սարակինոս]] Պալամեդեսի թափառումների ու սխրագործությունների նկարագրությանը, որին 14-րդ դարում նվիրվել է առանձին «Պալամեդեսի մասին վեպը»{{sfn|Михайлов I|1976|с=282}}: Չափածո տարբերակներից հիմնական տարբերությունն Արթուր արքայի մասին լեգենդներից էպիզոդների շարադրումն է, կերպարներ են դարձել [[Կլոր սեղան]]ի բազմաթիվ ասպետներ՝ Լանսելոտը, [[Գավեյն]]ը, Պարցիֆալը{{sfn|Михайлов I|1976|с=282}}, այդ պատճառով արձակ վեպը ներառված է Արթուրյան լեգենդների շարքում: Բացի այդ, պատմվածքը պարունակում է Սուրբ Գրաալի որոնումների մոտիվներ, ինչը չի եղել նախորդ տարբերակներում:
 
[[Պատկեր:Houghton MS Typ 131 - coats of arms from manuscript, ca 1470 - 1.jpg|thumb|right|190px|Տրիստանի վահանը. ոսկեգույն առյուծը կանաչ դաշտում, մոտավորապես 1470 թվականի հին ձեռագրից]]
 
== Նշումներ ==