«Տրիստանի և Իզոլդայի սիրավեպը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Ստեղծման պատմություն ==
12-րդ դարի 60-ական թվականների վերջից ստեղծվել են Տրիստանի և Իզոլդայի մասին վեպի չափածո տարբերակներ: Դրանցից առավել հայտնի են Բերուլի (մոտավորապես 1180 թվական) և Թոմաս Բրիտանացու (մոտավորապես 1170 թվական) մասամբ պահպանված ֆրանսերեն չափածո վեպերը, [[Գոթֆրիդ Ստրասբուրգցի|Գոթֆրիդ Ստրասբուրգցու]] գերմաներեն ծավալուն վեպը{{sfn|БВЛ|1974|loc=Михайлов А. Д. Примечания|с=621}}: Պահպանվել է նաև Էյլգարտ ֆոն Օբերգի գերմաներեն վեպը (մոտավորապես 1190 թվական): Ժամանակակից հետազոտողները հակված են հավատալու Կրետեն դե Տրուայի «Cligès» պրոլոգի այն խոսքերին, որ ինքը գրել է վեպ Տրիստանի, ավելի ճիշտ «Մարկ թագավորի և շիկահեր Իզոլդայի» մասին: Սակայն, հաշվի առնելով, որ մինչ այժմ այդ աշխատանքը չի հայտնաբերվել, ընդունված է համարել, որ այն չի պահպանվել: Պոլ Զյումտորը գրել է. «Որոշ պատմաբաններ լիովին անհիմնորեն հավատացել են, որ Կրետենը հեղինակն է Տրիստանի և Իզոլդայի մասին առաջին վեպի՝ նրա պահպանված տարբերակի ենթադրյալ սկզբնօրինակի: Ամենայն հավանականությամբ, նկատի ունեն Մարիա Ֆրանսիացու «Лэ о жимолости» ստեղծագործությանը նմանվող «լեգենդի» էպիզոդներից մեկի հիման վրա ստեղծված կարճ պատմվածքներից մեկը<ref>{{книга |автор= Зюмтор П.|часть= Приложение: 3. Кретьен де Труа|ссылка часть=http://padaread.com/?book=48747&pg=493|заглавие= Опыт построения средневековой поэтики|оригинал= Essai de poétique médiévale|ссылка= http://padaread.com/?book=48747&pg=1|викитека= |ответственный= Пер. с фр. И. К. Стаф|издание= |место= СПб.|издательство= Алетейя|год= 2003|страницы=492|страниц=544|тираж= 1200|isbn=5-89329-566-8|ref=}}</ref>:
 
[[Միջնադար]]ում այն ավելի շատ տարածում է ունեցել, ինչի մասին են վկայում պահպանված 75 (կամ ավելի քան 80) ձեռագրերը, իսկ «Արթուրի մահը» ներառվել է 50 ցուցակներում{{sfn|Михайлов I|1976|с=281}}: Ձեռագրերը պահպանվում են [[Փարիզ]]ում, [[Բրյուսել]]ում, [[Վատիկան]]ում, [[Վիեննա]]յում, [[Ժնև]]ում, [[Կարպանտրաս]]ում, [[Օքսֆորդ]]ում, [[Հռոմ]]ում, [[Սանկտ Պետերբուրգ]]ում և այլ քաղաքներում{{sfn|ARLIMA}}: Բազմաթիվ ձեռագրերից մեկը, որն ունի «Տրիստանի սիրավեպը (արձակ)» վերնագիրը ({{lang-fr|Le Roman de Tristan (en prose)}}) և Պ. Պ. Դուբրովսկու հավաքածուից է, պահպանվում է [[Ռուսաստանի ազգային գրադարան]]ում{{sfn|ЛП|1976|loc=Михайлов А. Д. Примечания|с=720}}, Fr. F. v. XV № 2{{sfn|ARLIMA}}:
 
== Սյուժեի առանձնահատկություններ ==