«Միտրալ անբավարարություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
Սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ միտրալ անբավարարության պատճառը պապիլյար մկանների ախտահարումն և ձախ փորոքի խոռոչի լայնացումն է։ Այս գործոնների ազդեցությամբ կարող է խախտվել նորմալ անատոմիական կառուցվածքների փոխդասավորությունը, ինչի արդյունքում միտրալ փականի օղը կլայնանա։
 
[[Ռևմատիկ տենդ|Ռևմատիկ տենդը]] և [[Մարֆանի համախտանիշ|Մարֆանի համախտանիշը]] նույնպես կարող են առաջացնել միտրալ անբավարարություն<ref name=agabegi2nd-ch1/>։ Միտրալ փականի ստենոզը երբոմն կարող է լինել միտրալ հետհոսքի պատճառ այն ժամանակ, երբ հաստացած և դեֆորմացված փականները ամբողջությամբ չեն հպվում իրար, ինչի արդյունքում արյունը հետ է հոսում փորոքների կծկման ժամանակ։ Միտրալ ստենոզը մեծ մաս դեպքերում առաջանում է ռևմատիկ տենդի պատճառով։ Միտրալ անբավարարությունը և միտրալ փականի պրոլապսը կարող են առաջանալ նաև Էհլերս-Դանլոսի համախտանիշի ժամանակ<ref>[https://www.ncbi.nlm.nih.gov/pubmedhealth/PMH0002439] NIH US National Library of Medicine, A.D.A.M. Medical Encyclopedia, Ehlers Danlos Syndrome- PMH0002439{{ref-en}}</ref>։
 
 
'''Երկրորդային միտրալ անբավարարություն'''՝ տեղի է ունենում ձախ փորոքի լայնացման ժամանակ, որի դեպքում միտրալ օղը ձգվում է, իսկ պապիլյար մկանները տեղախախտվում են։ Ձախ փորոքի լայնացում կարող է լինել աորտալ անբավարարության, դիլատացիոն կարդիոմիոպաթիայի ժամանակ։ Այս դեպքում պապիլյար մկանները, ջլային լարերը և փականի թերթիկները նորմալ վիճակում են, ինչի պատճառով այս տեսակին անվանում են նաև '''ֆունկցիոնալ միտրալ անբավարարություն'''<ref>[http://www.uptodate.com/patients/content/topic.do?topicKey=~Ux3kbGWsXmiaqiH Functional mitral regurgitation] {{webarchive|url=https://web.archive.org/web/20100822161845/http://www.uptodate.com/patients/content/topic.do?topicKey=~Ux3kbGWsXmiaqiH |date=2010-08-22 }} By William H Gaasch, MD. Retrieved on Jul 8, 2010</ref>։
 
Միտրալ սուր անբավարարություն առավել հաճախ առաջանում է ''[[Staphylococcus aureus|S. aureus]]'' հարուցված էնդոկարդիտի ժամանակ<ref name=agabegi2nd-ch1>{{cite book |author1=Elizabeth D Agabegi |author2=Agabegi, Steven S. |title=Step-Up to Medicine (Step-Up Series) |publisher=Lippincott Williams & Wilkins |location=Hagerstwon, MD |year=2008 |pages= |isbn=978-0-7817-7153-5 |oclc= |doi= |accessdate= |url-access=registration |url=https://archive.org/details/stepuptomedicine0000agab }} Chapter 1: Diseases of the Cardiovascular system > Section: Valvular Heart Disease{{ref-en}}</ref>։ Սուր անբավարարություն կարող է լինել պապիլյար մկանների պատռման ժամանակ<ref name=agabegi2nd-ch1/>, ինչի դեպքում կդիտվի նաև միտրալ փականի պրոլապս<ref name=uas>VOC=VITIUM ORGANICUM CORDIS, a compendium of the Department of Cardiology at Uppsala Academic Hospital. By Per Kvidal September 1999, with revision by Erik Björklund May 2008</ref>։
 
==Ախտաֆիզիոլոգիա==
Միտրալ անբավարարության ախտաֆիզիոլոգիական ընթացքը կարելի է բաժանել երեք փուլի՝ սուր փուլի, քրոնիկ կոմպենսացված փուլի, քրոնիկ դեկոմպենսացված փուլի<ref name='eMedMR2009'>{{cite encyclopedia |last=Di Sandro |first=D |encyclopedia=eMedicine |title=Mitral Regurgitation |url=http://emedicine.medscape.com/article/758816-overview |accessdate=2009-12-08 |date=2009-06-08 |publisher=Medscape}}</ref>։
 
===Սուր փուլ===
Սուր միտրալ անբավարարության դեպքում (կարող է առաջանալ ջլային թելերի կամ պապիլյար մկանների պատռվելու արդյունքում) առաջանում է ձախ նախասրտի և փորոքի հանկարծակի գերծանրաբեռնում արյան մեծ ծավալով։ Ձախ փորոքը ծանրաբեռվում է արյան ծավալով այն պատճառով, որ ստիպված է լինում արյուն մղել ոչ միայն դեպի աորտա (արտամղման ծավալ), այլ նաև դեպի ձախ նախասիրտ (հետհոսքի ծավալ;)։ Այս երկու ծավալները կազմում են ձախ փորոքի ընդհանուր հարվածային ծավալը։
 
== Ծանոթագրություններ ==