«Նեմրութ (հրաբուխ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 11.
== Ընդհանուր տեղեկություններ ==
Նեմրութ-Դաղը իրենից ներկայացնում է [[ստրատոհրաբուխ]] և գտնվում է [[Արաբական սալաքար|Արաբական]] և [[Եվրասիական սալաքար|Եվրասիական]] [[քարոլորտ|տեկտոնական սալաքարերի]] բախման գոտում, որը կանխորոշում է տարածաշրջանի [[Սեյսմոլոգիա|սեյսմիկ]] և հրաբխային ակտիվությունը<ref name="Дьюви">{{ռուսերեն հոդված|автор=Dewey J.F, Hempton M.R., Kidd W.S.F., Saroglu F., Sengor A.M.C |заглавие=Shortening of continental lithosphere: the neotectonics of Eastern Anatolia — a young collision zone |ссылка=http://sp.lyellcollection.org/cgi/content/abstract/19/1/1 |издание=Collision Tectonics |место=London |издательство=Geological Society, Special Publications |год=1986 |выпуск= |volume=19 |номер= |pages=1–36 |doi=10.1144/GSL.SP.1986.019.01.01}}</ref>։ Այդ սալերի բախումը սկսվել է միջին [[էոցեն]]ում և վերջնականապես փակել է ջրային տարածությունը, որը [[մեզոզոյան դարաշրջան]]ում գոյացնում էր հնադարյան [[Տեթիս (օվկիանոս)|Տեթիս]] օվկիանոսը։ Նեմրութ-Դաղը արևելյան Թուրքիայի երեք այլ հանգած [[Արարատ]], [[Թոնդրակ]], [[Սիփան]] հրաբուխների հետ, գտնվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ի տարածքում և համարվում է այդ հրաբուխներից ամենաարևմտյանը, և միակը նրանցից, որը պահպանում է իր ակտիվությունը, ինչպես նաև [[Անատոլիա]]յի միակ հրաբուխը, որը ժայթքել է պատմական ժամակաշրջանում<ref name="Йилмаз"/>։ Նեմրութ-Դաղը գտնվում է [[Դատվան]] քաղաքից 10 կմ դեպի հյուսիս, [[Վանա լիճ|Վանա լճի]] հյուսիսարևմտյան ափին<ref>В. А. Жучкевич // Топонимика:краткий географический очерк. Допущено в качестве учеб. пособия для студентов геогр. факультетов вузов// Высшая школа, 1965 — стр.222 Всего страниц: 320</ref>։
[[Պատկեր:NemrutVolcano on Turkish map (russ).png|640px]]
Նեմրութ-Դաղը, հնարավոր է, որ գոյացել է վաղ [[չորրորդական դարաշրջան]]ում, մոտ 1 միլիոն տարի առաջ, ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել է [[պլեյստոցեն]]ի դարաշրջանում, պարբերաբար ժայթքել է նաև [[հոլոցեն]]ի ժամակաշրջանում<ref name="Йилмаз"/>։ Միջին պլեյստոցենի դարաշրջանում, մոտ 250 հազար տարի առաջ, Նեմրութ-Դաղի խոշոր ժայթքման արդյունքում առաջացել է 60 կիլոմետրանոց [[լավա]]յի հոսք, որն արգելափակել է Վանա գոգավորությունից ջրի հոսքը դեպի Մուշի գոգավորություն, որը պատկանում է ոչ հեռու գտնվող [[Արածանի]] գետի ավազանին, ինչն էլ դարձել է Վանա լճի առաջացման պատճառ<ref name="Гюнер">{{ռուսերեն հոդված|автор=Güner Y. |заглавие=Nemrut Yanardağinin jeolojisi, jeomorfolojisi ve volkanizmanin evrimi |ссылка= |издание=Jeomorfoloji Dergisi |издательство= |год=1984 |выпуск= |том=12 |номер= |страницы= |isbn=}}</ref><ref name="Караоглу2004">{{ռուսերեն հոդված|автор=Karaoğlu Ö., Özdemir Y., Tolluoğlu A.Ü. |заглавие=Physical evolution, emplacement of ignimbrite and characteristic eruption types of Nemrut Stratovolcano: a caldera system at Eastern Anatolia-Turkey |ссылка= |издание=Proceedings of the 5th International Symposium on Eastern Mediterranean Geology |издательство= |год=2004 |pages= |isbn=}}</ref>։ Այդ նույն ժամանահատվածում հրաբխի գագաթը ներս է ընկել՝ առաջացնելով խոշոր [[կալդերա]] 8,3 x 7 կմ շառավղով<ref name="Йилмаз"/>։ Հետագայում կալդերայի մեջ գոյացել է քաղցրահամ [[Նեմրութ (լիճ)|Նեմրութ]] լիճը (մեծությամբ երկրորդ կալդերային լիճը աշխարհում<ref name="Янг">[http://www.youngreporters.org/article.php3?id_article=3365 Crater lakes in Turkey] // Young reporters for the environment.</ref>), որից հետագա ժայթքումների արդյունքում առանձնացվել է ևս մեկ ոչ շատ մեծ [[Ըլը (լիճ)|Ըլը լիճը]]։ Ներկայումս Նեմրութ-Դաղի ամենաբարձր կետը 2935 մ է<ref name="Высота"/>։ Հրաբուխը էլիպսաձև է, հիմքի մոտ նրա չափսերը կազմում են 27 × 18 կմ, հրաբխային կենտրոնը բաղկացած է 377,5 կմ³ հրաբխային նյութերից<ref name="Йилмаз"/>։ Նեմրութ-Դաղի կալդերան ամենամեծն է [[Թուրքիա]]յում, [[Եվրոպա]]յում՝ չորրորդն է և աշխարհում՝ 16-րդը<ref name="Янг"/>։