«Միր Մահմուդ Հոթաքի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 12.
== Մահ ==
Այն բանից հետո, երբ օսմանյան զորքերը գրավեցին նաև [[Համադանի նահանգ|Համադանը]] և [[Լոռեսթան]]ը, Պարսկաստանի ներսում սկսեցին նոր անախորժություններ: Միր Մահմուդը հրամայեց սպանել Սեֆյան տոհմի 39 ներկայացուցչի, այդ թվում՝ Սուլթան Մահմուդի 11 որդիներին: Երիտասարդ տարիքում տիրանալով Պարսկաստանին՝ քսանութամյա Մահմուդի առողջությունը վատթարացավ: 1725-ի ապրիլի 22-ին, մի խումբ աֆղանական սպաներ բանտից ազատեցին Մահմուդի հորեղբորորդի Աշրաֆ Խանին: Պալատական հեղափոխությունից երեք օր անց Մահմուդը մահացավ՝ կա՛մ իր հիվանդությունից, կա՛մ շնչահեղձ եղավ<ref name="Browne" />:
 
Միր Մահմուդի նվաճումները կարևոր հետք թողեցին [[աֆղաններ]]ի (փուշթուներ) ազգային ինքնագիտակցության վրա: Նրանց՝ որպես ազգի ու ժողովրդի վերջնական ձևավորումը կայացավ Միր Մահմուդի մահից որոշ ժամանակ անց. աֆղաններին Իրանից քշած [[Նադիր շահ]]ի սպանությունից հետո ստեղծվեց աֆղանական նոր պետություն՝ [[Դուրանի կայսրություն]]ը (1747-1823), ապա և՝ [[Աֆղանստանի էմիրություն]]ը (1823-1926) և Աֆղանստանի թագավորությունը (1926-1973): Դրանցում աֆղանների կողքին ապրում էին նաև [[տաջիկներ]]ը և [[հազարաներ]]ը:
 
== Ծանոթագրություններ ==