«Թուրք-պարսկական պատերազմ (1723-1727)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հեռացնում եմ Վիզուալ խմբագրիչ թողած nowiki թեգերը
No edit summary
Տող 21.
[[Հայաստանի չորրորդ բաժանում|Ղասրե Շիրին]]ի՝ [[1639 թվական]]ին կնքված հաշտության պայմանագրի ստորագրումից հետո [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] և [[Սեֆյան Պարսկաստան]]ի միջև խաղաղություն հաստատվեց: Քանի որ այդ ժամանակ Օսմանյան կայսրությունն այլ պետություններում չուներ մշտական դեսպանատներ, ապա կատարված իրադարձությունների մասին տեղեկատվությունը նրանց հասնում էր պատահականորեն, այդ իսկ պատճառով, երբ XVIII դարի սկզբին Պարսկաստանում ներքին խնդիրներ ծայր առան, [[1720 թվական]]ին սուլթան Ահմեդ 3-րդը շահ Սուլթան Հուսեյնի մոտ որպես դեսպան ուղարկեց Ահմեդ Դյուրրի-էֆենդիին, որպեսզի սա տեղեկություններ հավաքի կատարվող իրադարձությունների մասին: Այցի պաշտոնական նպատակը Սեֆյանների հետ խորհրդակցելն էր [[1718 թվական]]ին կնքված թուրք-ավստրիական առևտրական համաձայնագրի շուրջ, որի դրույթներից մեկը կարգավորում էր Օսմանյան կայսրության տարածքում պարսիկ առևտրականների տեղաշարժը:
 
1721 թվականին արևելքից Պարսկաստան ներխուժեցին աֆղանական գիլզաների ցեղերը, ովքեր հաջորդ տարի կարողացան նվաճել պարսից մայրաքաղաք [[Սպահան]]ը: Աֆղանների առաջնորդ [[Միր Մահմուդ Հոթաքի|Միր Մահմուդը]] իրեն նոր շահ հայտարարեց, սակայն պարսկական գավառների մեծ մասը նրան չընդունեց: Սուլթան Հուսեյնի որդին՝ Թահմասպը, փախավ դեպի հյուսիս և իրեն շահ հռչակեց այստեղ: Նրա հենարանը դարձան Ադրբեջանը և մերձկասպյան մարզերը:
 
Թահմասպը օգնության համար դիմեց Ռուսաստանին՝ խոստանալով դրա փոխարեն զիջել հյուսիսային գավառները: Ռուսական զորքերը մտան Դաղստան և արևելյան Անդրկովկաս: Օսմանյան կայսրությունը որոծեց օգտվել իրավիճակից և գրավել Անդրկովկասը և Քրդստանը:
Տող 28.
1723 թվականին թուրքական զորքերը, խախտելով Ղասրե Շիրինի պայմանագիրը, ներխուժեցին [[Արևելյան Հայաստան]] և Արևելյան Վրաստան, և երկու տարիների ընթացքում տիրեցին բոլոր շրջաններին, բացառությամբ [[Ղարաբաղ (տեղանուն)|Ղարաբաղ]]ի և [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]]ի, ուր տեղի հայ իշխանները [[Դավիթ Բեկ]]ի, [[Ավան հարյուրապետ|Ավան Յուզբաշ]]ու և [[Մխիթար Սպարապետ]]ի գլխավորությամբ գրեթե տաս տարի դիմադրում էին թուրքական ուժերի գրոհներին<ref name="Давид-бек">Дж. Бурнутян «A Concise History of the Armenian People», Mazda Publishers, Inc. Costa Mesa California 2006, стр. 214: {{oq|en|The fall of the Safavids encouraged Peter the Great to invade the Caspian coastal regions, while the Ottomans broke the peace of Zuhab and invaded eastern Armenia and eastern Georgia in 1723. In two years’ time the Ottomans were in control of the entire region, save for Karabagh and Siunik, where Armenian meliks under the leadership of Avan Yuzbashi, David Bek, and Mkhitar Sparapet held them off for nearly a decade. The Ottomans installed garrisons in Tiflis (present-day Tbilisi), Nakhichevan, Ganja, and Yerevan. The fortress of Yerevan was repaired and served as the administrative headquarters of the Ottoman military-govemor of eastern Armenia.}}</ref>: Սյունիքի և Ղարաբաղի հայերը համաձայն էին ընդունել ռուսական հպատակությունը, բայց Ռուսաստանը չհամարձակվեց պատերազմել Օսմանյան կայսրության հետ:
 
Օսմանները կայազորեր տեղակայեց [[Թբիլիսի]]ում, [[Նախիջևան (ՆԻՀքաղաք)|Նախիջևան]]ում, [[Գանձակ]]ում և [[Երևան]]ում: [[Երևանի բերդ]]ը վերանորոգվեց և ծառայում էր որպես Օսմանյան ռազմական վարչակազմի շտաբ Արևելյան Հայաստանում<ref name="Давид-бек" />:
 
1724 թվականին Ռուսաստանի և Օսմանյան կայսրությունների միջև ֆրանսիական միջնորդների աջակցությամբ կնքվեց [[Ռուս-թուրքական պայմանագիր (1724)|Կոստանդնուպոլսի պայմանագիր]]ը, որում համաձայնեցված էին Պարսկական տերության հյուսիս-արևմտյան տարածքների բաժանման պայմանները: Այս պայմանագրի հիման վրա, բայց ավելի շատ հենվելով պարզապես իրենց ուժի վրա, թուրքերը տիրապետեցին որ միայն այն, ինչ իրենց «զիջվել» էր, այլ նույնիսկ [[Ղազվին]]ը՝ Թահմասպի պաշտոնական մայրաքաղաքը. Թահմասպը ստիպված եղավ փախչել դեպի Մազանդերանի լեռները: