«Ռուս-պարսկական պատերազմ (1804-1813)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 41.
Ռուսաստանում հաստատված [[Ռոմանովներ]]ի դինաստիան (1613-1917), ունենալով ծավալապաշտական ձգտումներ, դեռ 17-րդ դարի վերջին դուրս եկավ [[Ռուսական թագավորություն|Ռուսական թագավորության]] սահմաններից և հասավ [[Ռուսական կայսրություն|կայսրության]]։ Մի քանի տասնամյակների ընթացքում նվաճելով հսկայական տարածքներ [[Հյուսիսային Ասիա]]յում ([[Սիբիր]]) ցարերը նվաճումների անցան արևմուտքում [[Եվրոպա]]յում։ 18-դարում պատերազմելով [[Շվեդական կայսրություն|Շվեդիայի]], [[Ռեչ Պոսպոլիտա]]յի, [[Ավստրիական կայսրություն|Ավստրիայի]] դեմ Ռուսաստանը նվաճեց Արևելյան Եվրոպայի մեծ մասը։ Առաջին կայսր [[Պետրոս Մեծ]]ը և իր հետնորդները նպատակ ունեին ընդլայնել տերության սահմանները դեպի հարավ նվաճելու [[Մերձավոր Արևելք]]ը<ref>Lee, Stephen J. (2013). [https://books.google.am/books?id=CXl-02q1YwsC&pg=PA31&redir_esc=y#v=onepage&q&f=false Peter the Great]. Routledge. ISBN 978-1136453250.</ref>։ Այդ հարցում նրանք հենվում էին քրիստոնյա ժողովուրդների, առաջին հերթին հայերի և վրացիների վրա<ref>[[Վարդան Ոսկանյան]], [http://hpj.asj-oa.am/321/1/61-3-4(297).pdf Իսրայել Օրու կողմից Պետրոս I-ին ներկայացված նորահայտ քարտեզը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1961, № 3-4, էջ 297-306։]</ref>։ Այդ ժամանակ տարածաշրջանը բաժանված էր երկու տերությունների [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] և [[Սեֆյան Իրան]]ի միջև։
[[Պատկեր:Devils Valley.jpg|մինի|Ռուս և վրացի ժողովուրդների բարեկամությանն ուղղված հուշարձան [[ռազմավիրական ճանապարհ]]ի վրա դեպի [[Կազբեկ]] լեռան ճանապարհին]]
Կազմավորումից ի վեր երեք դար շարունակ, իսլամադավան երկու տերությունները վարել են բազմաթիվ պատերազմներ։ Նրանց միջև բաժանված էին ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը։ Պարսկաստանի կազմում Արևելյան Վրաստանը ներկայացված էր երկու թագավորությունների [[Քարթլիի թագավորություն|Քարթլիի]] և [[Կախեթի թագավորություն|Կախեթի]] տեսքով։ Արևելյան Հայաստանում առկա մելիքությունները գլխավորապես [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի խանության]] տարածքում էին, բնիկ հայկական բնակչությունը շարունակում էր ապրել [[Երևանի խանություն|Երևանում]], [[Գանձակի խանություն|Գանձակում]], [[Նախիջևանի խանություն|Նախիջևանում]], [[Ղարադաղի խանություն|Ղարադաղում]], [[Խոյի խանություն|Խոյում]] և [[Մակուի խանություն|Մակուում]]։ Թուլացած երկրներում սկսել էին գահակալական կռիվներ և ներքին պատերազմներ։ 1722 թվականին աֆղանների զորահրամանատար [[Միր Մահմուդ Հոթաքի|Միր Մահմուդը]]ը գրավում է Պարսկաստանի մայրաքաղաք [[Սպահան]]ը<ref> Mikaberidze, Alexander (2011). "Isfahan, siege of". In Mikaberidze, Alexander (ed.). Conflict and Conquest in the Islamic World։ A Historical Encyclopedia. Volume 1. Santa Barbara, California։ ABC-CLIO. pp. 426–427. ISBN 1598843370.
</ref>։ Օգտվելով դրանից ռուսները սկսում են [[Կասպիական արշավանք]]ը (1722-23)<ref>Axworthy, Michael (2010). The Sword of Persia։ Nader Shah, from Tribal Warrior to Conquering Tyrant. I.B.Tauris. ISBN 978-0857721938.</ref>։ Հակապարսկական պայքար է սկսում [[Սյունիքի ազատագրական պայքար (1722-1730)|Սյունիքում]] (1722-1730), ապա [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|Արցախում]] (1724-1731), կազմակերպվում է [[Երևանի ինքնապաշտպանություն (1724)|Երևանի ինքնապաշտպանությունը]] (1724)։ [[Սեֆյաններ]]ին փոխարինելու են գալիս [[Աֆշարիներ]]ը, Զանդերը։ Թեև [[Նադիր շահ]]ը վերականգնում է պետության սահմանները, սակայն ծայրագավառներում ձևավորված մանր խանությունները ինքնուրույնության փորձեր են կատարում։ Դա հատկապես վերաբերում էր [[Արաքս]] գետից հյուսիս ընկած տարածքներին, որտեղ բարձրագույն իշխանության էին հասել թյուրքալեզու ցեղերի ղեկավարներ, որոնք կապ էին պահպանում [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] հետ։ Իրանի հյուսիսում կիսանկախ երկու թագավորությունները միավորվում են վրաց արքա [[Հերակլ II]]-ի դրոշի ներքո, որը ստեղծում է [[Քարթլի-Կախեթի թագավորություն]]ը<ref>Suny, Ronald Grigor (1994). The Making of the Georgian Nation. Indiana University Press. ISBN 978-0253209153.</ref>։ Նա ծրագրում էր ստեղծել հայ-վրացական հզոր պետություն, որի համար համագործակցել է հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչների [[Հովսեփ Էմին]]ի, [[Շահամիր Շահամիրյան]]ի, [[Հովսեփ արքեպիսկոպոս Արղության|Հովսեփ Արղությանի]], [[Հովհաննես Աղազարի Լազարյան|Հովհաննես Լազարյանի]] հետ։
[[Պատկեր:Irakli II 1.jpg|մինի|ձախից|[[Հերակլ II-ի արձան (Թելավ)|Հերակլ II-ի արձան]]ը [[Թելավ]]ում]]