«Գիյոմ Անտուան Օլիվիե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
==Կյանքը==
ԳիյոմըԳիյոմ Անտուան Օլիվիեն ծնվել է 1756 թվականի հունվարի 19-ին [[Ֆրանսիա]]յի [[Տուլոն]] քաղաքում։ Նրա հայրը բժիշկ էր, և նա էլ բժշկություն է սովորել [[Մոնպելիե]]ում, որտեղ ընկերական ջերմ հարաբերություններ է հաստատել բուսաբան [[Պիեռ Մարի Օգյուստ Բրուսինե]]ի հետ, որը դառնալու էր Փարիզի Գյուղատնտեսական միության քարտուղար: Գիյոմը ցանկանում էր միանալ մայրաքաղաքի իր բարեկամին, սակայն հայրը հրաժարվեց այդ նպատակի համար նրան միջոցներ տրամադրելուց։
1783 թվականին, Տուլոնում բժշկություն սովորելուց հետո, պետական ծառայող Լուի Բենին Ֆրանսուա Բերթիե դը Սովինյին նրան հանձնարարեց վիճակագրական տվյալներ տրամադրել իր գավառի վերաբերյալ: Դժբախտաբար նրա այս աշխատանքը գրեթե ամբողջությամբ ոչնչացավ [[Բաստիլի գրավում|Բաստիլի գրավման]] ժամանակ [[1789]] թվականի հուլիսին, երբ սպանվեց նաև Սովինյին: Ստեղծված իրավիճակը Օլիվիեին հնարավորություն տվեց Բրուսինեի հետ մնալ Փարիզում: