«Հայ սպաների աքսոր (1920-1921)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Ռյազանի համակենտրոնացման ճամբարում: Խմբագրվել է ստալինյան գնդակահարումների վերաբերող նախադասությունը։
Տող 16.
1921 թ. փետրվարի լույս 10-ի գիշերը Երևանում ձերբակալում են 200 սպաների, քաղաքական գործիչների, մտավորականների, որոնց մի մասին բոլշևիկ դահիճները բանտում առանց դատի գնդակահարում կամ կացնահարում են։ [[Փետրվարի 13]]-ին [[Կոտայք]]ի Զար գյուղում տեղի է ունենում խորհրդակցություն, որոշվում է ապստամբություն բարձրացնել։ Ապստամբ ուժերի պետ է նշանակվում [[Կուռո Թարխանյան]]ը։ [[Փետրվարի 18]]-ին [[Փետրվարյան ժողովրդական ապստամբություն|ժողովրդական ապստամբության]] մասնակիցները գրավում են Երևանի բանտը, ազատում բազմաթիվ մտավորականների, պետական, քաղաքական գործիչների, սպաների, այդ թվում՝ [[Հովհաննես Քաջազնունի|Հավհաննես Քաջազնունուն]], [[Նիկոլ Աղբալյան]]ին, [[Լևոն Շանթ]]ին, ինչպես նաև դուրս են բերում կացնահարված, գնդակահարված ու խոշտանգված 21 հայ սպաների դիակները, այդ թվում՝ [[Համազասպ Սրվանձտյան]]ի և Նիկոլայ Ղորղանյանի կացնահարված մարմինները։
==Ռյազանի համակենտրոնացման ճամբարում==
Բռնազավթված Հայաստանի դրածո վարչախմբի ներկայացուցիչ [[Սահակ Տեր-Գաբրիելյան]]ը 1921 թ. մարտի 29-ին հանդիպում է Ռյազանի համակենտրոնացման ճամբարում գտնվող հայ սպաներին, պատմում է, թե ինչպես է պարտվել ժողովրդական ապստամբությունը Հայաստանում, հայտնում սպասվող համաներման մասին, եթե խոստանան ծառայել խորհրդային զավթիչներին. հակառակ պարագայում՝ սպառնում մահապատժով կամ ցմահ ազատազրկմամբ։ Հայ սպաներից մի քանիսը հրաժարվում են ծառայել Խորհրդային Ռուսաստանին և մնում աքսորավայրում։ Մի քանիսը խոստանում են չըմբոստանալ զավթիչների դեմ և 1921-ի մայիսին ազատ են արձակվում։ Նրանց մի մասը փախչում է արտերկիրարտասահման, մնացածներինմնացածները գնդակահարվում են 1937 թվականին [[Ստալին|ստալինյան]]ի հրամանով գնդակահարումհալածանքների են։ընթացքում։
==Հիշատակի խաչքար==
1921 թվականի փետրվարին բոլշևիկ դահիճների ձեռքով սպանված 21 հայ ազգային գործիչների հիշատակին Երևանի [[Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն|Սունդուկյանի անվան թատրոնի]] հարակից այգում հաղորդավարուհի [[Աիդա Ներսիսյան]]ի նախաձեռնությամբ [[1993]] թվականին տեղադրվում է հուշաքար, իսկ 2008 թվականին կանգնեցվում խաչքար-հուշարձան,<ref>[http://hetq.am/arm/news/32605/i-hishatak-kacnaharvatsneri.html «Ի հիշատակ կացնահարվածների»]</ref> որի մոտ ամեն տարի փետրվարի 18-ին կազմակերպվում է հիշատակի մոմավառություն<ref>[https://armenpress.am/arm/news/794618/hyd-1921t-petrvari-18-in--kacnaharvats-hay-gortsichneri-hishatakin.html Մոմավառություն Երևանում՝ կացնահարված ազգային գործիչների հիշատակին]</ref>։