«Գիյոմ Անտուան Օլիվիե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} "Գիյոմ Անտուան Օլիվիե" ({{lang-fr|Guillaume-Antoine Olivier}}), 19 հունվարի, 1756, Տուլոն - 1 հոկտեմ...»:
 
No edit summary
Տող 5.
Գիյոմը ծնվել է 1756 թվականի հունվարի 19-ին [[Ֆրանսիա]]յի [[Տուլոն]] քաղաքում։ Բժշկություն է սովորել [[Մոնպելիե]]ում, որտեղ ընկերական ջերմ հարաբերություններ է հաստատել բուսաբան [[Պիեռ Մարի Օգյուստ Բրուսոնե]]ի հետ։ Համագործակցելով ֆիզիկոս [[Ժան Բատիստ Բրուգիեր]]ի և [[Ժան Բատիստ Լամարկ]]ի հետ, նա [[1792]] թվականին հիմնել է «Բնական պատմություն» ամսագիրը (Journal d'Histoire Naturelle)։ Այնուհետև թղթակցել է 6-ամյա գիտական հանդեսին որպես բնագետ՝ ճանապարհորդելով [[Փոքր Ասիա]]յում, [[Իրան|Պարսկաստանում]], [[Եգիպտոս]]ում, [[Կիպրոս]]ում և [[Կերկիրա]]յում։ Այդ ուղևորության ընթացքում գրել է «Ճանապարհորդություն դեպի Օսմանյան կայսրություն, Եգիպտոս և Պարսկաստան» եռահատոր գիրքը, որտեղ տեղեկություններ կան նաև Թուրքիայում ապրող հայերի մասին։ Նա Ֆրանսիա է վերադարձել [[1798]] թվականին՝ իր հետ բերելով բնագիտական նմուշների հարուստ հավաքածու։
Ըստ նրա հաղորդած տեղեկությունների, հայերը [[Օսմանյան կայսրություն]]ում ամենամեծ առևտուր կատարողներն են, որոնք ճանապարհորդում են Ասիայում և Հնդկաստանում։ Նրա դիտարկմամբ, հայերը խիստ են իրենց վարքուբարքի մեջ, ճշտությամբ պահում են իրենց հավատի պատվիրանները, անգետ են և նախապաշարված, և նրանց պակասում է միայն կրթությունը և մի տերություն, որ այնքան ճնշող չլիներ, որքան թուրքականը, ավելի արդար լիներ, որպեսզի հայերը վերին աստիճանի հարգելի ժողովուրդ դառնային։
 
==Աղբյուրներ==
*Olivier GA (1800). Voyage dans l'empire Othoman, l'Égypte et la Perse, fait par ordre du gouvernement, pendant les six premières années de la république. Vol I - Vol II - [ Vol III] - [ Vol IV] - Vol V - Vol VI
*Works by or about Guillaume-Antoine Olivier at Internet Archive