«Մուտալա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր|կարգավիճակ=քաղաք|բնակչություն=|երկրամասի քարտեզ=|շրջանի քարտեզ=|ներքին բա...»:
(Տարբերություն չկա)

12:46, 1 փետրվարի 2020-ի տարբերակ

Մուտալա (շվեդ.՝ Motala), բնակավայր Շվեդիայի Թագավորության Օստերյոտլանդ պատմական նահանգի Մոտալայի շրջանում։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 29 823 մարդ (ամբողջ շրջանի բնակչությունը՝ 41 956 մարդ):

Քաղաք
Մուտալա
Motala
Զինանշան

Մուտալային հին դատարանի շենքը
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Պատմական նահանգՕստերյոտլանդ
Հիմնադրված է1288 թ.
Մակերես2020±0,5 հեկտար
ԲԾՄ89 մետր
Բնակչություն31 340 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[1][2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Պաշտոնական կայքstart.motala.se
Մուտալա (Շվեդիա)##
Մուտալա (Շվեդիա)

Մուտալան Օստերյոտլանդի երրորդ խոշոր քաղաքն է՝ Լինչոպինգից և Նորչյոպինգից հետո։ Աշխարհագրորեն Մուտալան տեղակայված է Վեթեռն լճի արևելյան ափին և համարվում է ինչպես Գյոտայի ջրանցքի, այնպես էլ հարակից լճային երկրամասի հիմնական կենտրոնը։

Պատմություն

Մուտալայի եկեղեցին թվագրվում է 13-րդ դարին։ Դարեր շարունակ Մուտալան շարունակում էր մնալ փոքրիկ գյուղական բնակավայր, որը հիմնականում ծառայում էր որպես դեպի Վադստենա (միջնադարյան Շվեդիայի մշակութային կենտրոններից մեկը) տանող կանգառային կետ։ Հետագայում, սակայն, այստեղ կառուցվում է Շվեդիայի թագավոր Գուստավ I Վազայի առանձնատունը, իսկ ավելի ուշ՝ Մուտալայից 20 կմ հյուսիս գտնվող Մեդեվի առողջարանային հանգստավայրում՝ Քրիստինա թագուհու ամառանոցը։

Գյոտայի ջրանցքը կառուցվել է 19-րդ դարի սկզբին։ Ի շնորհիվ դրա՝ Մուտալան դառնում է ջրանցների միջոցով իրականացվող առևտրի կարևոր կենտրոն։ Ջրանցքի շինարար Բալցար ֆոն Պլատենի դին վերջինիս մահվանից հետո ամփոփվում է Գյոտայի հարևանությամբ։ 1823 թվականին քաղաքը ստանում է «կյոպինգ»-ի արտոնյալ կարգավիճակ, իսկ լիարժեք իրավունքները տրվում են միայն 1881 թվականի ապրիլի 1-ին։ 1971 թվականին իրականացված Շվեդիայի քաղաքային բարեփոխումների արդյունքում Մուտալան դառնում է շրջկենտրոն։

Այս բնակավայրում գործունեություն ծավալող «Motala Verkstad»-ը ինժեներական ընկերություն է, որը մասնագիտացված է կամուրջների և երկաթուղիների կառուցման գործում։

1963 թվականին «Tetra Brik»-ը Մուտալայում տեղադրում է իր հեղինակային առաջին փաթեթավորման մեքենան։

Կլիմա

Ծանոթագրություններ