«Մասնակից:O'micron/Եգիպտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Sotiale տեղափոխեց էջը «Մասնակից:Omicroñ'R/Եգիպտոս»-ից «Մասնակից:O'micron/Եգիպտոս»: Automatically moved page while renaming the user "Omicroñ'R" to "O'micron"
Փոխվում է էջը '== <center><big>'''ՑԱՆԿ'''</big></center> == <div style="-moz-column-count:2; column-count:2; -webkit-column-count:2;"> * Հայ-եգիպտական հարա...'-ով
Պիտակ՝ Փոխարինում
 
Տող 1.
== <center><big>'''ՑԱՆԿ'''</big></center> ==
{{Տեղեկաքարտ Երկիր
<div style="-moz-column-count:2; column-count:2; -webkit-column-count:2;">
| conventional_long_name = Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
* [[Հայ-եգիպտական հարաբերություններ]] ([[:en:Armenia–Egypt relations|անգլերեն]])
| name = {{collapsible list
* [[Եգիպտոսի զինանշան]] ([[:ru:Герб Египта|ռուսերեն]])
| titlestyle = background:transparent;text-align:center;line-height:normal;font-size:84%;
* [[Եգիպտոսի արտաքին քաղաքականություն]] ([[:ru:Внешняя политика Египта|ռուսերեն]])
| title = {{resize|1.25em|{{lang|ar|جمهورية مصر العربية}}}}
* [[Եգիպտոսի վարչապետ]] ([[:ru:Премьер-министр Египта|ռուսերեն]])
| {{Infobox |subbox=yes |bodystyle=font-size:75%;font-weight:normal;
* [[Եգիպտոսի նախագահ]] ([[:ru:Президент Египта|ռուսերեն]])
| rowclass1 = mergedrow | label1 = [[արաբերեն|դասական արաբերեն]]՝ | data1 = {{transl|ar|ALA-LC|Ջումհուրիյա Միսր ալ-Արաբիյա}}
* [[Եգիպտոսի ռազմաօդային ուժեր]] ([[:ru:Военно-воздушные силы Египта|ռուսերեն]])
| rowclass2 = mergedrow | label2 = [[արաբերենի եգիպտական բարբառ]]՝ | data2 = {{transl|arz|Գումհուրիյատ Մասր ալ-Արապիյա}}
* [[Եգիպտոսի տնտեսություն]] ([[:ru:Экономика Египта|ռուսերեն]])
}}
* [[Եգիպտական լիրա]] ([[:ru:Египетский фунт|ռուսերեն]])
}}
* [[Եգիպտոսի աշխարհագրություն]] ([[:en:Geography of Egypt|անգլերեն]])
| common_name = Եգիպտոսի
* [[Եգիպտոսի վարչական բաժանում]] ([[:ru:Административное деление Египта|ռուսերեն]])
| image_flag = Flag of Egypt.svg
* [[Եգիպտոսի Սահմանադրություն]] ([[:en:Constitution of Egypt|անգլերեն]])
| image_coat = Coat of arms of Egypt (Official).svg
* [[Ահաբեկչությունն ու զբոսաշրջությունը Եգիպտոսում]] ([[:en:Terrorism and tourism in Egypt|անգլերեն]])
| image_map = Egypt on the globe (undisputed) (North Africa centered).svg
* [[Եգիպտական խոհանոց]] ([[:en:Egyptian cuisine|անգլերեն]])
| map_caption = Եգիպտոս Արաբական Հանրապետության տեղագրություն
* [[Եգիպտոսի քաղաքների ցանկ]] ([[:ru:Города Египта|ռուսերեն]])
| national_anthem = «[[Եգիպտոսի օրհներգ]]»<br />{{lang|ar|"بلادي، بلادي، بلادي"}}<br />«{{small|Հայրենիք, հայրենիք, հայրենիք}}»<br />[[File:Bilady, Bilady, Bilady.ogg|center]]
* [[Եգիպտոսի լեզուներ]] ([[:ru:Языки Египта|ռուսերեն]])
| official_languages = [[արաբերեն]]
</div>
| languages_type = պաշտոնական լեզու
| languages = [[արաբերենի եգիպտական բարբառ|եգիպտական արաբերեն]]
| religion = [[Սուննի իսլամ]]
| demonym = եգիպտացիներ
| capital = [[Կահիրե]]
| coordinates = {{Coord|30|2|N|31|13|E|type:city}}
| largest_city = մայրաքաղաք
| government_type = [[ունիտար պետություն|ունիտար]] [[կիսանախագահական համակարգ|կիսանախագահական]]<br />[[հանրապետություն]]
| leader_title1 = Նախագահ
| leader_name1 = [[Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսի|Աբդել Ֆաթթահ ալ-Սիսի]]
| leader_title2 = Վարչապետ
| leader_name2 = Մուստաֆա Մադբուլի
 
| lower_house =
| established_event1 = [[Հին Եգիպտոս|Հին եգիպտական պետության]] կազմավորում<ref>{{cite book |last1=Goldschmidt |first1=Arthur |title=Modern Egypt: The Formation of a Nation-State |url=https://books.google.com/books?id=YmZyAAAAMAAJ&q=state |year=1988 |publisher=Westview Press |location=Boulder, CO |isbn=978-0-86531-182-4 |page=5 |quote=|access-date=20 June 2015 |archive-url=https://web.archive.org/web/20150906085602/https://books.google.com/books?id=YmZyAAAAMAAJ&q=state |archive-date=6 September 2015 |dead-url=no |df=dmy-all }}</ref><ref>{{cite web |url=https://2009-2017.state.gov/r/pa/ei/bgn/5309.htm |title=Background Note: Egypt |date=10 November 2010 |publisher=United States Department of State Bureau of Near Eastern Affairs |accessdate=5 March 2011 |df=dmy-all }}</ref>
| established_date1 = շուրջ մ․թ․ա․ 3150
| established_event2 = [[Եգիպտոսի ալբանական գահատոհմ]]ի հաստատում
| established_date2 = հուլիսի 9, 1805<ref>{{cite book |author=Pierre Crabitès |title=Ibrahim of Egypt |url=https://books.google.com/books?id=1NbCRckI3EoC&pg=PA1 |accessdate=10 February 2013 |year=1935 |publisher=Routledge |isbn=978-0-415-81121-7 |page=1 |quote=...&nbsp;on July 9, 1805, Constantinople conferred upon Muhammad Ali the pashalik of Cairo&nbsp;... |archive-url=https://web.archive.org/web/20130509064900/http://books.google.com/books?id=1NbCRckI3EoC&pg=PA1 |archive-date=9 May 2013 |dead-url=no |df=dmy-all }}</ref>
| established_event3 = Անկախություն [[Միացյալ Թագավորություն]]ից
| established_date3 = փետրվարի 28, 1922
| established_event5 = [[Հուլիսյան հեղափոխություն (1952)|Հանրապետության հռչակում]]
| established_date5 = հունիսի 18, 1953
| established_event4 = [[Հուլիսյան հեղափոխություն (1952)|Հեղափոխության հաղթանակ]]
| established_date4 =հուլիսի 23, 1952
| established_event6 = Ներկայիս Սահմանադրության ընդունում
| established_date6 = հունվարի 18, 2014
| area_rank = 29-րդ
| area_km2 = 1,010,408<ref>{{cite web |url=http://www.capmas.gov.eg/pdf/EgyptinFigures2015/EgyptinFigures/Tables/PDF/1-%20%D8%A7%D9%84%D8%B3%D9%83%D8%A7%D9%86/pop.pdf |title=Total area km2, pg.15 |publisher=Capmas.Gov – Arab Republic of Egypt |accessdate=8 May 2015 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20150321110107/http://capmas.gov.eg/pdf/EgyptinFigures2015/EgyptinFigures/Tables/PDF/1-%20%D8%A7%D9%84%D8%B3%D9%83%D8%A7%D9%86/pop.pdf |archivedate=21 March 2015 |df= }}</ref>
| area_sq_mi = 387,048
| percent_water = 0.632
| population_census = 94,798,827
| population_census_year = [[2017]]
| population_density_km2 = 96
| population_density_sq_mi = 248 <!--Do not remove per [[WP:MOSNUM]] -->
| population_density_rank = 118-րդ
| GDP_PPP_year = 2019
| GDP_PPP = {{increase}} $1.391 <ref name="IMFWEOEG">{{cite web |url=https://www.imf.org/external/pubs/ft/weo/2019/01/weodata/weorept.aspx?pr.x=57&pr.y=11&sy=2017&ey=2021&scsm=1&ssd=1&sort=country&ds=.&br=1&c=469&s=NGDPD%2CPPPGDP%2CNGDPDPC%2CPPPPC&grp=0&a= |title=World Economic Outlook Database, April 2019 |publisher=International Monetary Fund |website=IMF.org |access-date=13 June 2019}}</ref>
| GDP_PPP_rank = 21-րդ
| GDP_PPP_per_capita = {{increase}} $14,028<ref name="IMFWEOEG"/>
| GDP_PPP_per_capita_rank = 94-րդ
| GDP_nominal = {{increase}} $300 միլիարդ<ref name="IMFWEOEG"/>
| GDP_nominal_rank = 43-րդ
| GDP_nominal_year = 2019
| GDP_nominal_per_capita = {{increase}} $3,019<ref name="IMFWEOEG"/>
| GDP_nominal_per_capita_rank = 130-րդ
| Gini_year = 2015
| Gini_change = decrease<!--increase/decrease/steady-->
| Gini = 31.8 <!--number only-->
| Gini_ref = <ref>{{cite web |url=http://data.worldbank.org/indicator/SI.POV.GINI/ |title=GINI index |publisher=World Bank |accessdate=8 February 2013 |archive-url=https://web.archive.org/web/20150209003326/http://data.worldbank.org/indicator/SI.POV.GINI |archive-date=9 February 2015 |dead-url=no |df=dmy-all }}</ref>
| Gini_rank = 51-րդ
| HDI_year = 2017<!-- Please use the year to which the data refers, not the publication year-->
| HDI_change = increase<!--increase/decrease/steady-->
| HDI = 0.696 <!--number only-->
| HDI_ref = <ref name="HDI">{{cite web |url=http://www.hdr.undp.org/en/2018-update |title=2018 Human Development Report |year=2018 |accessdate=14 September 2018 |publisher=United Nations Development Programme |archive-url=https://web.archive.org/web/20180914203906/http://hdr.undp.org/en/2018-update |archive-date=14 September 2018 |dead-url=no |df=dmy-all }}</ref>
| HDI_rank = 115-րդ
| currency = եգիպտական ֆունտ (E£)
| currency_code = EGP
| time_zone = EET
| utc_offset = +2{{ref label|dst|c}}
| time_zone_DST =
| utc_offset_DST =
| drives_on = right
| calling_code = 20
| cctld = {{unbulleted list |[[.eg]] |{{lang|ar|[[مصر.]]}}}}
| footnote = {{note|offlang}} [[Արաբերեն|Գրական արաբերենը]] Եգիպտոսի Արաբական Հանրապետության միակ պաշտոնական լեզուն է։<ref name="Provisional Constitution">{{cite web |url=http://www.sis.gov.eg/En/LastPage.aspx?Category_ID=1155 |title=Constitutional Declaration: A New Stage in the History of the Great Egyptian People |date=30 March 2011 |publisher=Egypt State Information Service |accessdate=15 April 2011 |archive-url=https://web.archive.org/web/20110427083143/http://www.sis.gov.eg/En/LastPage.aspx?Category_ID=1155 |archive-date=27 April 2011 |dead-url=no |df=dmy-all }}</ref>[[Արաբերենի եգիպտական բարբառ]]ը Եգիպտոսի ազգային լեզուն է։ Մյուս լեզուներն այս երկրում ճանաչվում են որպես փոքրամասնությունների լեզուներ։
| footnote_b = {{note|estevent}}Մերձավոր Արևելքի հնագույն ժողովուրդներից միայն եգիպտացիներն են, որոնք կարողացել են պահպանել իրենց երկիրն ու պետականությունը մինչ օրս,
թեպետ նրանք երկու անգամ փոխել են իրենց լեզուն և կրոնը։ Ինչ-որ իմաստով, եգիպտացիները համարվում են աշխարհի հնագույն ազգությունը։<ref>{{cite book|author=Arthur Goldschmidt|title=Modern Egypt: The Formation of a Nation-State|url=https://books.google.com/books?id=YmZyAAAAMAAJ|year=1988|publisher=Westview Press|isbn=978-0-86531-182-4}}</ref>
}}'''Եգիպտոս''' ({{lang-ar|مِصر}}, {{lang-arz|مَصر}}, {{lang-cop|Ⲭⲏⲙⲓ}}), պաշտոնական անվանումը՝ '''Եգիպտոսի Արաբական Հանրապետություն''' ({{lang-ar|جمهورية مصر العربية}}), [[Մայրցամաք|միջմայրցամաքային]] [[Ինքնիշխան պետություն|պետություն]] [[Հյուսիսային Աֆրիկա|Աֆրիկայի հյուսիսարևելյան]] և [[Ասիա|Ասիայի]]՝ [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզու]], հարավարևմտյան հատվածներում։ [[Սուեզի ջրանցք|Սուեզի]] և Ակաբայի ծոցերի միջև ընկած [[Սինայի թերակղզի|Սինայի թերակղզին]] կատարում է ցամաքային կամրջի դեր և միացնում Եգիպտոսի ասիական և աֆրիկյան հատվածները։ Եգիպտոսը հյուսիս-արևելքում սահմանակցում է [[Իսրայել|Իսրայելին]], [[Գազայի հատված|Գազայի հատվածում]]՝ [[Պաղեստինի Պետություն|Պաղեստինյան ինքնավարությանը]], հարավում՝ [[Սուդան|Սուդանին]] և արևմուտքում՝ [[Լիբիա|Լիբիային]]։ Հյուսիսում ափերը ողողվում են [[Միջերկրական ծով|Միջերկրական]], իսկ արևելքում՝ [[Կարմիր ծով|Կարմիր ծովերի]] ջրերը։ Երկու ծովերը իրար միացված են [[Սուեզի ջրանցք|Սուեզի ջրանցքով]]։ Կարմիր ծովով Եգիպտոսը սահմանակցում է [[Սաուդյան Արաբիա|Սաուդյան Արաբիային]], Միջերկրականով՝ [[Հունաստան|Հունաստանին]], [[Թուրքիա|Թուրքիային]] և [[Կիպրոս|Կիպրոսին]], Ակաբայի ծոցով՝ [[Հորդանան|Հորդանանին]]։
 
Հին եգիպտացիները ստեղծել են աշխարհի [[Հին Եգիպտոս|հնագույն պետակ կազմավորումներն]] ու [[Քաղաքակրթություն|քաղաքակրթությունը]], որի նվաճումներ են [[Եգիպտական գիր|հիերոգլիֆային գիրը]], [[Քաղաքաշինություն|զարգացած քաղաքաշինությունը]], [[Եգիպտական դիցաբանություն|միասնական դիցարանը]] և [[Պետություն|կենտրոնացված պետական կառավարման]] հնագույն համակարգը<ref>{{Cite book|title=The Prehistory of Egypt: From the First Egyptians to the First Kings|last=Midant-Reynes|first=Béatrix|publisher=Blackwell Publishers|year=|isbn=|location=Oxford|pages=|quote=|via=}}</ref>։ [[Գիզայի բուրգեր|Գիզայի բուրգերը]], [[Մեծ Սֆինքս|Մեծ Սֆինքսը]], ինչպես նաև [[Մեմփիս|Մեմփիսի]], [[Թեբե (Եգիպտոս)|Թեբեի ավերակներն]] ու [[Արքաների հովիտ|Արքաների հովիտը]] կազմում են [[Հին Եգիպտոս|Հին Եգիպտոսից]] մեզ հասած պատմական ժառանգության մի մասը։ Ժամանակի ընթացքում Եգիպտոսը ենթարկվել է [[Հույներ|հույների]], [[Պարսիկներ|պարսիկների]], [[Հռոմեական կայսրություն|հռոմեացիների]], [[Արաբներ|արաբների]], [[Օսմանյան կայսրություն|օսմանյան թուրքերի]] և [[Նուբիացիներ|նուբիացիների]] ազդեցությանը: Սինայի թերակղզին նշանավորվում է որպես [[Քրիստոնեություն|վաղ քրիստոնեական կրոնի]] կենտրոններից մեկը, սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի 7-րդ դարում Եգիպտոսը դառնա [[Իսլամ|իսլամադավան պետություն]]։ [[Միջնադար|Զարգացած միջնադարում]] ձևավորվել է [[Մամլուքների սուլթանություն|Մամլուքների սուլթանությունը]]՝ [[Խաչակիրներ|խաչակիրների]] գլխավոր հակառակորդներից մեկը [[Մերձավոր Արևելք|Մերձավոր Արևելքում]]։ 16-ից մինչև 20-րդ դարերի սկիզբն ընկած ժամանակամիջոցում Եգիպտոսը հաջորդաբար կառավարվել է [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան]] և [[Բրիտանական կայսրություն|Բրիտանական կայսրությունների]] կողմից։ Ժամանակակից Եգիպտոսը ստեղծվել է 1922 թվականին՝ Բրիտանական կասրությունից անկախանալուց հետո։ Սակայն երկիրը փաստացիորեն [[Հուլիսյան հեղափոխություն (1952)|վերականգնել է ինքնիշխանությունը]] 1952 թվականին՝ ապստամբների կողմից օկուպացիոն վարչակարգի տապալումից, [[Սուեզի ջրանցք|Սուեզի ջրանցքի]] ազգայնացումից, Ֆարուք I-ի աքսորից և հանրապետության հռչակումից հետո։ Անկախությունից հետո Եգիպտոսը ներքաշվել է [[Արաբա-իսրայելական հակամարտություն|արաբա-իսրայելական հակամարտության]] մեջ, որի շրջանակներում էլ զբաղեցրել է [[Գազայի հատված|Գազայի հատվածը]]։ Հաջորդիվ սակայն վերջիններս ստիպված են եղել ճանաչել [[Քեմփ Դեյվիդի համաձայնագրեր|Գազայի նկատմամբ Իսրայելի իրավունքները]]։ Ներակայումս Եգիպտոսի գլխավոր արտաքին մարտահրավերներն են [[Սուեզի ճգնաժամ|հետճգնաժամային բարդույթները]], [[Ահաբեկչություն|ահաբեկչության]] սպառնալիքը և տնտեսական խնդիրները։
 
Ըստ [[Պետական կարգ|կառավարման համակարգի]]՝ Եգիպտոսը [[Կիսանախագահական Հանրապետություն|կիսանախագահական հանրապետություն]] է։ Երկրի պաշտոնական կրոնը [[Սուննի իսլամ|սուննի իսլամն]] է<ref>{{cite web|url=http://www.sis.gov.eg/Newvr/Dustor-en001.pdf|title=Constitution of The Arab Republic of Egypt 2014|website=sis.gov.eg|archive-url=https://web.archive.org/web/20150718052913/http://www.sis.gov.eg/Newvr/Dustor-en001.pdf|archive-date=18 July 2015|dead-url=no|accessdate=13 April 2017|df=dmy-all}}</ref>, լեզուն՝ [[Արաբերեն|արաբերենը]] (բնակչության մեծամասնությունը խոսում է [[Արաբերենի եգիպտական բարբառ|արաբերենի եգիպտական բարբառով]]): Ավելի քան 95 միլիոն բնակչությամբ՝ Եգիպտոսը [[Հյուսիսային Աֆրիկա|Հյուսիսային Աֆրիկայի]], [[Մերձավոր Արևելք|Մերձավոր Արևելքի]] և [[Արաբական աշխարհ|Արաբական աշխարհի]] ամենաբնակեցված պետությունն է (այս ցուցանիշով՝ երրորդը՝ [[Աֆրիկա|Աֆրիկայում]] և տասնհինգերորդը՝ ամբողջ աշխարհում): Եգիպտոսի բնակչության ճնշող մեծամասնությունը բնակվում է [[Նեղոսի դելտա|Նեղոսի դելտայում]]՝ շուրջ 40 000 քառակուսի կիլոմետր տարածքում։ Սահարայի մաս կազմող [[Անապատներ|անապատային շրջանները]], որոնք կազմում են Եգիպտոսի տարածքի մեծ մասը, գրեթե բնակեցված չեն։ Եգիպտացիների գրեթե կեսը բնակվում է քաղաքային բնակավայրերում՝ [[Կահիրե|Կահիրեում]], [[Ալեքսանդրիա|Ալեքսանդրիայում]] և [[Նեղոս գետ|Նեղոսի գետի]] ափին տեղաբաշխված մյուս քաղաքներում։
 
Եգիպտոսը տնտեսապես զարգացած պետություն է` ամենաբազմաճյուղը Մերձավոր Արևելքում։ 2016 թվականին Եգիպտոսը շրջանցել է [[Հարավաֆրիկյան Հանրապետություն|Հարավաֆրիկյան Հանրապետությանը (ՀԱՀ)]]՝ դառնալով [[Նիգերիա|Նիգերիայից]] հետո տնտեսապես երկրորդ ամենազարգացած պետությունը [[Աֆրիկա|Աֆրիկա մայրցամաքում]]<ref>{{cite web|url=https://qz.com/682877/south-africa-loses-its-spot-as-africas-second-largest-economy-to-egypt/|title=South Africa just lost its spot as Africa's second largest economy|archive-url=https://web.archive.org/web/20171113061237/https://qz.com/682877/south-africa-loses-its-spot-as-africas-second-largest-economy-to-egypt/|archive-date=13 November 2017|dead-url=no|accessdate=11 November 2017|df=dmy-all}}</ref><ref>{{cite web|url=https://www.forbes.com/sites/tobyshapshak/2016/05/12/south-africas-economy-falls-to-third-behind-nigeria-egypt/#5de61a254b78|title=South Africa's Economy Falls To Third Behind Nigeria, Egypt|archive-url=https://web.archive.org/web/20171201045155/https://www.forbes.com/sites/tobyshapshak/2016/05/12/south-africas-economy-falls-to-third-behind-nigeria-egypt/#5de61a254b78|archive-date=1 December 2017|dead-url=no|accessdate=19 November 2017|df=dmy-all}}</ref>։ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունն անկախության օրվանից ի վեր հանդիսանում է [[Միավորված ազգերի կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպության]], [[Չմիացած երկրների շարժում|Չմիացած երկրների շարժման]], [[Արաբական լիգա|Արաբական լիգայի]], [[Աֆրիկյան միություն|Աֆրիկյան միության]], [[Իսլամական կոնֆերանս կազմակերպություն|Իսլամական կոնֆերանսի]] և այլ կազմակերպությունների անդամ է։
 
== Պատմություն ==
{{հիմնական|Եգիպտոսի պատմություն}}Եգիպտական քաղաքակրթությունը ձևավորվել է [[Աֆրիկա|Աֆրիկայի]] հյուսիս-արևելքում` [[Նեղոս|Նեղոս գետի]] ստորին հոսանքի շրջաններում։ Մ․թ․ա․ 10-6-րդ հազարամյակներում Եգիպտոսի տարածքում բնակվող տոհմերն ու ցեղերն ապրել են թափառական կենցաղով՝ զբաղվել [[Հավաքչություն|հավաքչությամբ]], [[Որսորդություն|որսորդությամբ]], [[Ձկնորսություն|ձկնորսությամբ]]։ [[Նոր քարի դար|Նոր քարի]] և [[Պղնձասար|պղնձաքարի դարաշրջաններում]] Եգիպտոսի բնակիչներն անցում են կատարում նստակեցության․ սկսում զբաղվել գլխավորապես [[Երկրագործություն|երկրագործությամբ]] և [[Անասնապահություն|անասնապահությամբ]]։ Արտադրողական ուժերի զարգացման հետևանքով [[Նախնադար|տոհմատիրական կարգերը]] սկսում են հետզհետե քայքայվել և ձևավորվում են [[Դասակարգային կառուցվածք|վաղ դասակարգային հարաբերություններ]]<ref>Midant-Reynes, Béatrix. ''The Prehistory of Egypt: From the First Egyptians to the First Kings''. Oxford: Blackwell Publishers.</ref>։
 
===Հին Եգիպտոս ===
{{main|Հին Եգիպտոս}}
Արդյունքում՝ աստիճանաբար ձևավորվում են [[Պետության և իրավունքի պատմություն|առաջին պետական կազմավորումները]], որոնք միասնական պետության ստեղծումից հետո վերածվում են նահանգների։ Վերջիններս շարունակաբար կռիվներ էին մղում միմյանց դեմ՝ հարստության, իսկ ավելի ուշ՝ գերիշխանության համար։ Մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի մոտ կեսին մանր միավորումները համախմբվում են երկու բևեռների շուրջ, որի հետևանքով էլ հարավում առաջանում է [[Ստորին Եգիպտոսի թագավորություն|Ստորին Եգիպտոսի թագավորությունը]]՝ Բուտո կենտրոնով, իսկ հյուսիսում՝ Վերին Եգիպտոսը՝ Տերակոնպոլիս կենտրոնով։
[[Պատկեր:All_Gizah_Pyramids.jpg|alt=|ձախից|մինի|275x275px|[[Գիզայի բուրգեր|Գիզայի բուրգերը]] [[Աշխարհի յոթ հրաշալիքներ|հին աշխարհի յոթ հրաշալիքներից]] միակն է, որը պահպանվել է մինչ օրս։]]
Մ․թ․ա․ մոտ 3150 թվականին հյուսիսի թագավոր Մենեսը երկարատև համառ պայքարից հետո հասնում է առավելության և ծնկի բերում հակառակորդին<ref>{{cite web|url=http://www.worldtimelines.org.uk/world/africa/nile_valley/6000-4000BC |title=The Nile Valley 6000–4000 BCE Neolithic |publisher=The British Museum |year=2005 |accessdate=21 August 2008 |deadurl=yes |archiveurl=https://web.archive.org/web/20090214084636/http://www.worldtimelines.org.uk/world/africa/nile_valley/6000-4000BC |archivedate=14 February 2009 |df= }}</ref>։ Այս դարակազմիկ իրադարձությունից հետո ձևավորվում է առաջին միասնական դինաստիան՝ [[Աբիդոս]] մայրաքաղաքով, որն էլ ազդարարում է [[Հին Եգիպտոս|Հին Եգիպտոսի]] վաղ թագավորության պատմության սկիզբը<ref>Bard, Kathryn A. Ian Shaw, ed. ''The Oxford Illustrated History of Ancient Egypt''. Oxford: Oxford University Press, 2000. p. 69.</ref>։ [[Եգիպտոսի վաղ թագավորություն|Վաղ թագավորությունը]] ներառում է առաջին երկու դինաստիաների պատմությունը<ref>{{cite web |url=http://www.bbc.co.uk/history/ancient/egyptians/apocalypse_egypt_01.shtml |title=The Fall of the Egyptian Old Kingdom |publisher=BBC |date=17 February 2011 |accessdate=3 November 2011 |archive-url=https://web.archive.org/web/20111117133705/http://www.bbc.co.uk/history/ancient/egyptians/apocalypse_egypt_01.shtml |archive-date=17 November 2011 |dead-url=no |df=dmy-all }}</ref>։ Հաջորդիվ՝ իշխանության գլուխ է անցնում երրորդ թագավորական հարստությունը, որի ներկայացուցիչներից Ջոսեր փարավոնը իրականացնում է վարչաքաղաքական բարեփոխումներ, որոնք միտված էին կառավարման կուռ համակարգի ձևավորմանը։ Այս շրջանում փարավոնի իշխանությունը հայտարարվում է աստվածատուր, իսկ փարավոնը` մարդ-աստված: Եգիպտոսն իր հզորության գագաթնակետին է հասնում չորրորդ արքայատոհմի իշխանավարման հատվածում։ Եգիպտացիները սկսեցին արշավանքներ ձեռնարկել հարևան երկրների դեմ` դեպի հարավ` [[Նուբիա]], դեպի արևմուտք` [[Լիբիա]], և հյուսիս-արևելք` [[Սինայի թերակղզի|Սինայի]] և [[Պաղեստին]]։ Այս շրջանում է կառուցվել աշխարհի հրաշալիքներից մեկը՝ [[Քեոփսի բուրգ|Քեոփսի բուրգը]]։ Մ.թ.ա. 23-րդ դարում սկսվում է Եգիպտոսի մասնատումը, որին հաջորդած գահակալական կռիվների արդյունքում (ի սկզբանե այն ուղղված էր նաև արտաքին միջավայրի զավթիչների դեմ) փարավոնների իշխանության պատմությունը թևակոխում է նոր շրջափուլ։ Եգիպտոսի միավորմամբ սկսվում է քաղաքական, տնտեսական և մշակութային նոր վերելքը, որը տևում է շուրջ երեք դար և հայտնի դառնում միջին թագավորությունանվանմամբ։ Մ․թ․ա․ 17-րդ դարում [[Նեղոսի դելտա|Նեղոսի դելտան]] նվաճում են հիքոստները, որոնք էլ հիմնում են [[Ավարիս|Ավարիս մայրաքաղաքը]]։ Միջին թագավորությունից որոշ ժամանակ անց [[Հիքսոսներ|հիքսոսների]] դեմ սկսում են պայքարել Թեբեի շուրջ համախմբված նոմերը, որոնց հաջողվում է վտարել հիքստներին և հիմնադրել Եգիպտոսի նոր թագավորությունը։
 
{| class="graytable"
|+
Գիզայի մեծ սֆինքս
| width="65%" align="center" |<big>Հին Եգիպտոսի պատմական ժառանգության մաս կաղմող ամենահայտնի օբյեկտներից մեկը հնագույն սֆինքն է։ Այն իրենից ներկայացնում է կնոջ գլխով, [[Առյուծ|առյուծի]] մարմնով ու թաթերով, [[Արծիվ|արծվի]] թևերով, ցլի պոչով դիցաբականական արարած։ Սֆինքսներից ամենահայտնին Քեոփսի բուրգի հարևանությամբ գտնվող Մեծ սֆինքսն է։ Չնայած նրան, որ կառույցի տարեթիվը հայտնի չէ, ենթադրվում է, որ այն մ.թ.ա. 2558-2532 թվականներին իշխած Քեֆրեն փարավոնի արտապատկերումն է։ Ամբողջությամբ կրաքարի ժայռից կառուցված արձանի երկարությունը՝ 60, բարձրությունը՝ 20 մետր է։ Սֆինքսը հին եգիպտացիների մոտ հայտնի է եղել տարբեր անուններով: Ներկայիս պայմանական անվանումը սահմանել է [[Հերոդոտ|Հերոդոտը]]։</big>
|
| width="25%" |[[Պատկեր:Sphinx of Giza and Kheops pyramid (2428353542).jpg|alt=|border|աջից|257x257փքս]]
|
|}
Ավելի ուշ շրջանում Եգիպտոսի տարածքն ասպատակում են [[Լիբիա|լիբիացիները]], [[Նուբիացիներ|նուբիացիները]] և [[Ասորիներ|ասորիները]], որոնք ժամանակ առ ժամանակ խարխլում են թագավորական իշխանությունն ու պետականությունը։ Այնուամենայնիվ, վերջիններիս դեմ պայքարում հաղթանակ են տոնում եգիպտացիները՝ ազատագրելով իրենց երկիրը<ref>{{cite web|url=http://www.ancientsudan.org/history_06_nubconegypt.htm|title=The Kushite Conquest of Egypt|publisher=Ancientsudan.org|archive-url=https://web.archive.org/web/20110201014554/http://www.ancientsudan.org/history_06_nubconegypt.htm|archive-date=1 February 2011|dead-url=no|accessdate=25 August 2010}}</ref>։ Պսամետիկոս I փարավոնը և նրա հաջորդները սերտ առևտրական հարաբերություններ են հաստատում [[Հույներ|հույների]], [[Փյունիկեցիներ|փյունիկեցիների]], [[Հրեաներ|հրեաների]] և այլ ժողովուրդների հետ։
 
====Եգիպտոսը Աքեմենյան տերության կազմում====
{{հիմնական|Կամբյուսես II{{!}}Եգիպտոսի աքեմենյան նվաճում}}[[Քաղաքակրթություն|Քաղաքակրթության]] հետագա ծաղկումը վերաձևում է արևելքի քաղաքական սահմանները։ Մասնավորապես, [[Իրանական բարձրավանդակ|Իրանական բարձրավանդակում]] աննախադեպ զարթոնք է ապրում [[Աքեմենյան պետություն|պարսից թագավորությունը՝ Աքեմենյան տերությունը]], որը զավթողական նկրտումներ ուներ իր հարևանների նկատմամբ։ [[Մ.թ.ա. 525|Մ․թ․ա․ 525 թվականին]] աքեմենյան բանակը՝ արքայից արքա [[Կամբյուսես II|Կամբյուսես II-ի]] գլխավորությամբ, արշավում է Եգիպտոս։ [[Նեղոս|Նեղոսի]] դելտայում՝ Պելուսիոնի մոտ, պարսից բանակը հաղթանակ է տոնում փարավոն Պսամմետիկոս III-ի նկատմամբ։ Գրավելով մայրաքաղաք [[Մեմփիս|Մեմփիսը]]՝ Կամբյուսեսն իրեն հռչակում է փարավոն՝ հիմնելով նոր՝ քսանյոթերորդ դինաստիան։ Շուտով սակայն Կամբյուսեսը ստիպված է լինում վերադառնալ [[Շոշ (քաղաք, Իրան)|Շոշ]]՝ Եգիպտոսը թողնելով [[Սատրապություն|սատրապության]] կարգավիճակի։ Քսանյոթերորդ արքայատոհմի բոլոր փարավոնները (բացառությամբ՝ Պետուբաստիս III-ի), որոնք իշխանավարում են մ․թ․ա․ 525-402 թվականների միջև ընկած ժամանակահատվածում, ինքնին Աքեմենյան տերության արքայից արքաներն էին, ովքեր ժառանգում էին [[Փարավոն|եգիպտական փարավոնի]] տիտղոսը աքեմենյան թագի հետ միաժամանակ։ Ժամանակ առ ժամանակ եգիպտացիները կարողանում են հուժկու ապստամբություն բարձրացնել օտարի տիրապետության դեմ, որոնք սակայն որևէ հիմնարար արդյունք չեն ունենում<ref>Shaw (2002) p. 383</ref>։
 
Երեսուներորդ դինաստիան փարավոնների ժամանակաշրջանի վերջին դինաստիան է, որը մեծապես կառավարվում է տեղացիների կողմից։ Մ․թ․ա․ 343 թվականին պարսից բանակը ջլատում է արքայատոհմի վերջին փարավոնի՝ [[Նեկտանեբ II|Նեկտանեբ II-ի]] ուժերը։ Այնուամենայնիվ, այս միջադեպից շատ չանցած տարածաշրջանը հայտնվում է արտաքին լուրջ սպառնալիքների կիզանուտում, որոնք էլ Աքեմենյան տերության արքայից արքային ստիպում են պատրաստվել վճռական պատերազմի։
----
{{համայնապատկեր|Giza pyramid complex.jpg|1180px|<center>Գիզայի հնագիտական համալիրի համայնապատկերը։ Երևում է Քեոփսի բուրգը և Մեծ սֆինքսը</small>}}
 
=== Պտղոմեոսյան և Հռոմեական ժամանակաշրջան ===
{{հիմնական|Պտղոմեոսյան Եգիպտոս}}
[[Պատկեր:Placido Costanzi - Alexander the Great Founding Alexandria - Walters 37790.jpg|մինի|270x270փքս|«Ալեքսանդր Մակեդոնացին հիմնադրում է Ալեքսանդրիան»։ Հեղինակ՝ իտալացի նկարիչ Պլաչիդո Կոստանցա։ Ալեքսանդրիան Մակեդոնացու կողմից հիմնադրված առաջին խոշոր քաղաքն էր։]]
[[Իսոսի ճակատամարտ|Իսոսի ճակատամարտից]] հետո Եգիպտոս է ներխուժում [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացին]]՝ հունամակեդոնական բանակի գլուխն անցած։ Պարսից լծի ներքո գտնվող այս երկրում արևմտյան նվաճողին ընդունում են որպես ազատարարի և հենց նույն օրն էլ վերջինիս հռչակում փարավոն։ Ալեքսանդր Մեծը մ․թ․ա․ 332 թվականին ձեռնամուխ է լինում [[Ալեքսանդրիա|միջերկրածովյան Ալեքսանդրիա]] քաղաքի հիմնադրմանը, որը հաջորդիվ դառնում է [[Հելլենականության դարաշրջան|հելլենիստական աշխարհի]] կենտրոններից մեկը։ Նշանավոր զորավարի մահվանը հաջորդած [[Դիադոքոսներ|Դիադոքսների պատերազմի]] արդյունքում Եգիպտոսը հասնում է Ալեքսանդրի հավատարիմ զորավարներից [[Պտղոմեոս Լագոս|Պտղոմեոսին]]։ Վերջինս ընդունում է եգիպտական բարքերն ու արարողակարգերը՝ հռչակվելով երկրի նոր փարավոն։ [[Պտղոմեոսյան հարստություն|Պտղոմեոսյան հարստության]] առաջին ներկայացուցիչների օրոք [[Հելլենիզմ|հելլենիստական]] Եգիպտոսը համարվում էր Արևելքի հզորագույն պետություններից մեկը, իսկ նրա մայրաքաղաք Ալեքսանդրիան՝ [[Արևելյան Միջերկրական|Արևելյան Միջերկրականի]] խոշորագույն նավահանգիստն և առևտրաարհեստավորական-մշակութային կենտրոնը<ref>{{cite book|title=Egypt after the Pharaohs 332 BC – AD 642|last=Bowman|first=Alan K|publisher=University of California Press|year=1996|isbn=0-520-20531-6|edition=2nd|location=Berkeley|pages=25–26}}</ref><ref>{{cite book|title=Portraits of the Ptolemies: Greek kings as Egyptian pharaohs|last=Stanwick|first=Paul Edmond|publisher=University of Texas Press|year=2003|isbn=0-292-77772-8|location=Austin|pages=}}</ref>։
 
Հռոմեացիների դավադրությունների հետևանքով մ․թ․ա․ 88 թվականին [[Պտղոմեոսյան Եգիպտոս|Եգիպտոսից]] հեռանում է արքայազն [[Պտղոմեոս Դիոնիսոս|Պտղոմեոս Դիոնիսոսը]], ում փոխարեն Սենատը այս երկրի ղեկավարի պաշտոնում նշանակում է իր կամակատար Պտղոմեոս XVI-ին (վերջինս իր կառավարման սկզբնամասում Եգիպտոսը կտակում է [[Հռոմեական հանրապետություն|հանրապետական Հռոմին]]): Իրավիճակը հարթվում է [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] [[արքայից արքա]] [[Տիգրան Մեծ|Տիգրան Մեծի]] ջանքերով, որն օգնում է գահի օրինական ժառանգորդին հաստատվել սեփական երկրում։ Դրանից հետո Հայաստանը կարճ ժամանակ ազդեցություն է ձեռք բերում Եգիպտոսում։ Պտղոմեոսյան դինաստիայի վերջին ներկայացուցիչը հանդիսացող [[Կլեոպատրա|Կլեոպատրա VII-ը]] ինքնասպան է լինում իր սիրեցյալի՝ Հռոմի եռապետ [[Մարկոս Անտոնիոս|Մարկոս Անտոնիոսի]] մահվանից հետո։ Կարճ ժամանակ անց Եգիպտոսը նվաճում է [[Օկտավիանոս Օգոստոս|Օգոստոս Օկտավիանոսը]]՝ այն դարձնելով հռոմեական պրովինցիա։ Հռոմեական բռնազավթումից հետո անգամ հելլենիստական մշակույթը շարունակում է բարգավաճել այս երկրում։
 
1-ին դարում Եգիպտոսում տարածվում է քրիստոնեական կրոնը՝ [[Մարկոս Ավետարանիչ|Սուրբ Մարկոս Ավետարանչի]] գործուն ջանքերով<ref name="georgetown">{{cite web|url=http://berkleycenter.georgetown.edu/resources/countries/egypt|title=Egypt|last=|first=|date=|website=|publisher=Berkley Center for Religion, Peace, and World Affairs|archive-url=https://web.archive.org/web/20111220145046/http://berkleycenter.georgetown.edu/resources/countries/egypt|archive-date=20 December 2011|dead-url=yes|accessdate=14 December 2011}} See drop-down essay on "Islamic Conquest and the Ottoman Empire"</ref>։ [[Դիոկղետիանոս]] կայսեր բարեփոխումների արդյունքում [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական տիրակալությունը]] բաժանվում է երկու մասերի, իսկ Եգիպտոսը դառնում է [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] մի մասը։ Վերջինիս կառավարման տարիները նշանավորվում են նաև քրիստոնյաների աննախադեպ հետապնդումներով, մինչդեռ հենց այս ժամանակահատվածում էլ տեղի է ունենում [[Նոր Կտակարան|Աստվածաշնչի Նոր կտակարանի]] [[եգիպտերեն]] թարգմանությունը։ [[Քաղկեդոնի ժողով|451 թվականի Քաղկեդոնի ժողովի]] արդյունքում ստեղծվում է [[Ղպտի ուղղափառ եկեղեցի|ղպտի ուղղափառ եկեղեցին]]<ref>Kamil, Jill. ''Coptic Egypt: History and Guide''. Cairo: American University in Cairo, 1997. p. 39</ref>։
 
=== Միջնադարյան Եգիպտոս ===
Եգիպտոսը բյուզանդական գերագահության ներքո մնում է մինչև [[7-րդ դար|7-րդ դարի]] առաջիկա տասնամյակները, որից հետո՝ [[Բյուզանդա-սասանյան պատերազմ (602-628 թթ.)|602-628 թվականների բյուզանդա-պարսկական պատերազմների]] արդյունքում, անցնում է [[Սասանյան Պարսկաստան|Սասանյան Պարսկաստանին]]։ 639-642 թվականներին տարածաշրջանը ենթարկվում է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության (Բարեպաշտ խալիֆների պետության)]] մուսուլմանական զորքի ներխուժմանն ու նվաճմանը։ Արաբները զավթելով [[Նեղոսի դելտա|Նեղոսի դելտան]]՝ այստեղ են բերում իրենց հայրենի հողերում ծագած նոր կրոնը՝ [[Իսլամ|իսլամը]] (մասնավորապես՝ [[Սուննի իսլամ|սուննի ուղղության ուսմունքը]])։
 
Այս ժամանակաշրջանում Եգիպտոսում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություններ, որոնք նպաստում են երկրի էթնիկական և կրոնական կազմի շրջադարձային փոփոխությանը։ Մասնավորապես, ինչպես այստեղ, այնպես էլ նվաճյալ այլ տարածքներում, սկսվում են իսլամականացման և արաբականացման հարկադիր և կամընտրական գործընթացներ, որոնք առավել ցայտուն կերպով արտահայտվում են Եգիպտոսի պարագայում։ 639 թվականին 4000-անոց [[Օմայյան խալիֆայություն|Օմայյան խալիֆայության]] զորախմբերը՝ [[Ամր իբն ալ-Աս|Ամր իբն ալ-Ասի]] հրամանատարությամբ, արշավում են Եգիպտոս։ Հելիոպոլիսի ճակատամարտում արաբական բանակը վճռական հաղթանակ է տանում բյուզանդացիների նկատմամբ՝ ամրապնդելով իրենց դիրքերը նվաճված [[Հյուսիսային Աֆրիկա|հյուսիսաֆրիկյան տարածքներում]]։ Ալեքսանդրիան մուսուլմաններից վերադարձնելու վերջին փորձը կատարում է Բյուզանդիայի կայսր [[Կոստանդ Բ|Կոստանդ Բ-ն]], որի նավատորմը ևս ջախջախվել է [[Միջերկրական ծով|Միջերկրական ծովում]]։
 
Վաղ միջնադարում Դեղոսի դելտայում հիմնադրվում է [[Ֆուստատ]] քաղաքը, որը, սակայն, ավերվում է [[Խաչակրաց արշավանքներ|Խաչակրաց արշավանքների]] շրջանակներում։ Ավելի ուշ՝ 986 թվականին, հիմնադրվում է Եգիպտոսի ներկայիս [[Կահիրե|մայրաքաղաք Կահիրեն]], որը հավակնում էր դառնալ խալիֆայության ամենահարուստ և ընդարձակ քաղաքը։
 
==== Աբբասյան տիրապետություն ====
{{հիմնական|Մամլուքների սուլթանություն}}Աբբասյան խալիֆները Եգիպտոսում սկսում են վարել հարկային կոշտ քաղաքականություն, որի արդյունքում վերջիններիս տիրապետության չորրորդ տարում այստեղ բռնկվում է ղպտական մասշտաբային ընդվզում։ Ապստամբությունը ճնշելու նպատակով Ալեքսանդրիա է ժամանում Խորասանի կառավարիչ Աբդալլահ իբն Թահիր ալ-Խուրասանին, որին հաջողվում է պարտության մատնել ղպտի ապստամբական ուժերին։ Հաջորդիվ ղպտական ընդվզումներ են տեղի ունենում նաև 828 և 831 թվականներին։
 
== Ծանոթագրություններ ==
{{Ծանցանկ}}