«Պտղոմեոս XII Աուլետես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Կլեոպատրա ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 50.
| Վիքիպահեստ =
}}
'''Պտղոմեոս XII'''<ref group="Ն">Պտղոմեոսների համարակալումը ժամանակակից պրակտիկա է։ Մեզ հասած պատմագիտական աղբյուրները կարող են չհամապատասխանել ներկայիս օրինաչափությանը։ Տարբերակման ամենաարժանահավատ ձևը մակդիրն է (օրինակ՝ Թեոս Ֆիլոպատոր՝ «աստված, որ սիրում է իր հորը»)</ref>, ամբողջական անվանումը՝ '''Պտղոմեոս Նեոս Դիոնիսոս Ֆիլոպատոր Ֆիլադելֆոս''' ({{lang-grc|Πτολεμαῖος Νέος Διόνυσος}}, թարգմանաբար՝ «Նոր Դիոնիսոս, հորը սիրող, եղբայրներին և քույրերին սիրող», {{ԱԾ}}), [[Պտղոմեոսյան Եգիպտոս|Եգիպտոսի]] [[փարավոն]] [[Պտղոմեոսներ|Պտղոմեոսների արքայատոհմից]], որը ընդմիջումներով կառավարել է [[Մ.թ.ա. 80|մ․թ․ա․ 80-ից]] [[Մ.թ.ա. 58|մ․թ․ա․ 58]], ապա՝ [[Մ.թ.ա. 55|մ․թ․ա․ 55-ից]] մինչև [[Մ.թ.ա. 51|մ․թ․ա․ 51 թվականներին]]։ Փարավոնը ավանդաբար ստացել է «Աուլետես» (հին հունարենից թարգմանաբար՝ «ֆլեյտայիսֆլեյտահար») մականունը, քանի որ հայտնի էր [[Դիոնիսոս|Դիոնիսոս աստծոն]] նվիրված փառատոնների ժամանակ [[ֆլեյտա]] և [[փողային երաժշտական գործիքներ]] նվագելու սովորությամբ։ Պտղոմեոս XII-ը Պտղոմեոս IX-ի ապօրինածին որդին էր։ Նրա տատը՝ Կլեոպատրա III-ը, մ․թ․ա․ 103 թվականին իր թոռներին՝ այդ թվում նաև Պտղոմեոսին, ուղարկում է [[Եգեյան ծով|Եգեյան]] [[Կոս (կղզի)|Կոս կղզի]], որտեղ էլ վերջինս անցկացնում է իր կյանքի առաջին պարբերափուլը։ Սա նշանակում է, որ Պտղոմեոսն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Եգիպտոսի սահմաններից դուրս՝ խորթ մնալով ավանդական եգիպտական արժեքներին։
 
Պտղոմեոս XI-ի սպանությունից հետո՝ մ․թ․ա․ 80 թվականին, Պտղոմեոս XII-ը ետ է կանչվում [[Պոնտոսի թագավորություն|Միհրդատյան Պոնտոսի թագավորությունից]] և հռչակվում [[Փարավոն|Վերին և Ստորին Եգիպտոսների փարավոն]]։ Թագադրումից շատ չանցած նա ամուսնանում է քրոջ՝ Կլեոպատրա V-ի հետ։ Հայտնի է, որ նրանք ունեցել են առնվազն մեկ դուստր՝ Բերենիկե IV-ը։ Միևնույն ժամանակ չի բացառվում, որ Կլեոպատրա V-ը կարող էր լինել նաև [[Կլեոպատրա VII|Կլեոպատրա VII-ի]] մայրը։ Թեև ուշ շրջանի Պտղոմեոսյան թագավորները աչքի չէին ընկնում իրենց հզորությամբ և որպես կանոն հանդես էին գալիս որպես կամակատար տիրակալներ, այնուամենայնիվ Պտղոմեոս XII Աուլետեսին հաջողվում է իր առաջին պաշտոնավարման ավարտին բարեկամական դաշինք կնքել [[Հռոմեական հանրապետություն|Հռոմեական հանրապետության]] հետ։ Չնայած այս ամենին՝ Պտղոմեոս XII-ը մ․թ․ա․ 58 թվականին գահընկեց է արվում եգիպտացիների կողմից և քաղաքական ապաստան գտնում Հռոմում։